040.0805.310708
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 հուլիսի 2008 թվականի N 805-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 14.01.10 թիվ 11-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրը փոփ. 14.01.10 թիվ 11-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2008 թվականի հուլիսի 24-ի
N 805-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգի (այսուհետ` պետական կառավարման մարմին) զինծառայողների, պետական կառավարման մարմնից առողջության, տարիքի կամ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ծառայությունից ազատված, ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողներ հաշվառված, ինչպես նաև «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին և ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքերում անհատույց օգտագործման և սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ սեփականության իրավունքով տնամերձ հողամաս տրամադրելու կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու պայմաններն ու ընթացակարգը:
(1-ին կետը փոփ. 14.01.10 թիվ 11-Ն որոշում)
2. Զինծառայողների բնակարանային ապահովությունն իրականացվում է պետական կառավարման մարմնի պահպանման ծախսերում այդ նպատակով նախատեսված բյուջետային միջոցների սահմաններում:
3. Սեփականության իրավունքով բնակելի տարածություն, տնամերձ հողամաս, ինչպես նաև բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստացած զինծառայողները հանվում են բնակարանային հաշվառումից և կրկին անգամ հաշվառման չեն վերցվում:
II. ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
4. Պետական կառավարման մարմնի համապատասխան ստորաբաժանումում (այսուհետ` համապատասխան ստորաբաժանում) իրականացվում է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառում:
5. Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների շրջանակը որոշվում և նրանց բնակարանային հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին» N 384-Ն որոշման համաձայն:
III. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ
6. Ծառայողական բնակելի տարածություններն անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում են պետական սեփականություն հանդիսացող և պետական կառավարման մարմնի հաշվեկշռում գտնվող շենքերից:
7. Ծառայողական բնակելի տարածությունները հատկացվում են` հաշվի առնելով բնակարանային հաշվառման մեջ գտնվելու ամսաթիվը` առաջնահերթությունը տալով`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակից զինծառայողներին.
2) 10 տարի և ավելի ծառայության ժամկետ ունեցող զինծառայողներին.
3) 5 տարի և ավելի ծառայության ժամկետ ունեցող և պաշտոնի առաջխաղացման հեռանկար ունեցող զինծառայողներին.
4) բազմանդամ ընտանիք կամ ընտանիքի հաշմանդամ անդամ ունեցող զինծառայողներին.
5) երկվորյակ, եռյակ և ավելի երեխաներ ունեցող զինծառայողներին:
8. Ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված` պետական կառավարման մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի համաձայնությամբ համապատասխան ստորաբաժանումը զինծառայողներին ծառայողական բնակելի տարածությունները հատկացնում է անկախ նրանց` բնակարանային հաշվառման մեջ գտնվելու և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու հանգամանքից` զինծառայողի դիմումի հիման վրա:
9. Անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված բնակելի տարածություններն առանց այլ բնակելի տարածք տրամադրելու ազատվում են, եթե զինծառայողն ազատվել է ծառայությունից` բացառությամբ առողջության, տարիքի, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվելու դեպքերի կամ, երբ իր դիմումի համաձայն ծառայությունից ազատված զինծառայողն ունի առնվազն ութ տարվա զինվորական ծառայության ստաժ:
10. Ծառայողական բնակելի տարածությունները սեփականության իրավունքով տրամադրվում են սույն կարգի 18-րդ կետով սահմանված կարգով:
11. Բնակարանային հաշվառման մեջ գտնվող զինծառայողը սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ տնամերձ հողամաս ստանալու համար պետական կառավարման մարմնի ղեկավարին ներկայացնում է դիմում:
12. Դիմումում շարադրվում են այն փաստական հանգամանքները, որոնք հիմք են հանդիսանում զինծառայողին սույն կարգի իմաստով իրեն համարել բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող:
13. Դիմումին կցվում են բնակչության պետական ռեգիստրից դիմումատուի մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Հայաստանի Հանրապետությունում տվյալ զինծառայողի գրանցված գույքային իրավունքների կամ դրանց բացակայության մասին տեղեկանքները:
14. Բացի սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերից` զինծառայողի` բնակելի տարածություն կամ տնամերձ հողամաս ստանալու իրավունքի իրացումն ապահովելու համար հարցումներ կատարելու, զինծառայողի բնակարանային պայմանների ուսումնասիրմանն ուղղված ստուգայցեր կատարելու պարտականությունը կրում է համապատասխան ստորաբաժանումը:
15. Դիմումն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում համապատասխան ստորաբաժանումը պետական կառավարման մարմնի ղեկավարին է ներկայացնում եզրակացություն` դիմումը բավարարելու իրավաչափության վերաբերյալ:
16. Դիմումը մերժվում է, եթե դիմումի քննության ընթացքում չեն հաստատվել զինծառայողին որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող համարելու փաստական հանգամանքները կամ բացակայում են համապատասխան բյուջետային միջոցները: Մերժման հիմքերը ներկայացվում են դիմումատուին:
17. Պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից դիմումը բավարարելու մասին ցուցում ստանալու դեպքում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետական կառավարման մարմինը ձեռք է բերում բնակելի տարածություն կամ տնամերձ հողամաս:
18. Բնակելի տարածությունը կամ տնամերձ հողամասը սեփականության իրավունքով տրամադրվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով, որից հետո մի կողմից` Հայաստանի Հանրապետության` ի դեմս պետական կառավարման մարմնի, մյուս կողմից` զինծառայողի միջև կնքվում է բնակելի տարածության կամ տնամերձ հողամասի օտարման պայմանագիր:
19. Զինծառայողներին անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով բնակարաններ հատկացնելիս` բնակելի սենյակների թիվը որոշվում է ընտանիքի անդամների թվով`
1) 1-սենյականոց` միևնույն սեռի կամ տարբեր սեռի 2 անձից բաղկացած ընտանիքին, եթե երեխան ինը` տարեկանից փոքր է, ինչպես նաև` ամուսիններին.
2) 2-սենյականոց` ինը տարեկանից մեծ` տարբեր սեռերի 2 անձից (բացի ամուսիններից) և 3 անձից բաղկացած ընտանիքին.
3) 3-սենյականոց` 4-5 անձից բաղկացած ընտանիքին.
4) 4-սենյականոց` 6 և ավելի անձից բաղկացած ընտանիքին:
20. Բնակելի տարածության չափը որոշելիս` հաշվի է առնվում նաև ընտանիքի անդամ համարվող կնոջ 20 շաբաթական հղիությունը:
21. Մեկ անձին կարող է հատկացվել միայն մեկսենյականոց բնակարան:
IV. ԲՆԱԿԱՐԱՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ
22. Բնակարան ձեռք բերելու համար զինծառայողներին պետական ֆինանսական աջակցություն տրամադրվում է սույն կարգի 11-16-րդ կետերով նախատեսված ընթացակարգով:
23. Պետական ֆինանսական աջակցությունը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում, ֆինանսական աջակցություն տրամադրելու պահին նախորդող եռամսյակի դրությամբ տվյալ տարածաշրջանում բնակարանի ձևավորված շուկայական միջին արժեքից` հետևյալ հաշվարկով`
1) Երևան քաղաքում` թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների մեկ քառակուսի մետրի շուկայական միջին արժեքների թվաբանական միջինով.
2) Հայաստանի Հանրապետության այլ քաղաքներում` համապատասխան քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների մեկ քառակուսի մետրի շուկայական միջին արժեքների թվաբանական միջինով.
3) Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներում` համապատասխան մարզի քաղաքային կամ գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների մեկ քառակուսի մետրի շուկայական միջին արժեքների թվաբանական միջինով:
24. Հայաստանի Հանրապետության տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանի մեկ քառակուսի մետրի` ձևավորված շուկայական միջինացված արժեքի մասին տվյալները տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն` համապատասխան ստորաբաժանման հարցման հիման վրա:
--------------------------------------------------
ԻՐՏԵԿ - 14.01.10 թիվ 11-Ն որոշմամբ սույն որոշման վերնագրում, որոշման
հավելվածի վերնագրում և 1-ին կետում «անվտանգության ծառայության
համակարգի» բառերից հետո լրացվելու են «ինչպես նաև Հայաստանի
Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական
ծառայության համակարգի» բառերը, որն ուժի մեջ կմտնի 01.01.12թ
այս իսկ պատճառով տվյալ փոփոխությունները ներռաված չեն որոշման
սույն տարբերակում: