(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)
i
040.0743.160708
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունիսի 2008 թվականի N 743-Ն
i
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) կազմակերպությունների հարկային հաշվառման միասնական ռեեստրի և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման միասնական ռեեստրի վարման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2) կազմակերպությունների հարկային հաշվառման միասնական ռեեստրի և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման միասնական ռեեստրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2008 թվականի հունիսի 26-ի
N 743-Ն որոշման
ԿԱՐԳ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է կազմակերպությունների հարկային հաշվառման միասնական ռեեստրի և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման միասնական ռեեստրի (այսուհետ` միասնական ռեեստրի) վարման կարգը:
2. Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց (այսուհետ` հարկ վճարող) միասնական ռեեստրը վարվում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից և ներառում հարկային մարմնում հաշվառված կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի, անհատ ձեռնարկատերեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկ վճարողների հաշվառման համարների տրամադրման և հաշվառման մասին տվյալների ամբողջությունը:
3. Միասնական ռեեստրի տվյալները վերաբերում են «Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց:
4. Միասնական ռեեստրի ներդրման և գործարկման նպատակով`
1) վերադաս հարկային մարմինը կազմակերպում և համակարգում է միասնական ռեեստրի վարման աշխատանքները.
2) հարկային տեսչություններն իրականացնում են միասնական ռեեստրի տվյալների մուտքագրումը և սույն կարգով նախատեսված ժամկետներում դրանց տրամադրումը վերադաս հարկային մարմնին, ինչպես նաև տվյալների փոփոխման դեպքում միասնական ռեեստրում կատարում են համապատասխան փոփոխություններ.
3) հարկային մարմինը տեղեկություններ է տրամադրում սույն կարգի 12-րդ կետով սահմանված դեպքերում:
5. Հարկ վճարողը համարվում է միասնական ռեեստրում ներառված` հարկային հաշվառման կանգնելու օրը:
Հարկ վճարողը համարվում է միասնական ռեեստրից հանված` հարկային հաշվառումից հանվելու օրը, և հարկ վճարողի մասին տվյալները հարկային մարմնում պահվում են հարկային մարմնի ղեկավարի կողմից հրամանով հաստատված կարգով:
6. Միասնական ռեեստրի տվյալները ներառում են`
1) կազմակերպության լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը.
2) կազմակերպական-իրավական ձևը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը նշում է` ֆիզիկական անձ
3) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
4) հարկային մարմնում հաշվառման ամսաթիվը.
5) հարկային հաշվառում իրականացնող ստորաբաժանման լրիվ անվանումը.
6) պետական գրանցման վկայականի սերիան և համարը.
7) պետական գրանցման համարը.
8) պետական գրանցման ամսաթիվը.
9) կազմակերպության գտնվելու վայրը, ֆիզիկական անձի հաշվառման հասցեն և բնակության հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման հասցեից.
10) գործունեության տեսակները (լրացվում է առկայության դեպքում).
11) առանձնացնել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, դրանց համար ստացված լիցենզիաների համարները և տալու ամսաթիվը: Նշված տվյալները համապատասխան իրավասու մարմինների կողմից տրամադրվում են հարկային մարմնին` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով.
12) պետական գրանցում կատարող մարմնի (տարածքային ստորաբաժանման) լրիվ անվանումը.
13) գործունեության իրականացման հասցեները.
14) գրանցման և գործունեության իրականացման վայրի հեռախոսահամարները (լրացվում է առկայության դեպքում).
15) կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի (տնօրենի) անունը, ազգանունը, հասցեն, անձնագրային տվյալները և հեռախոսահամարները, անհատ ձեռնարկատիրոջ կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անձնագրային տվյալները և հեռախոսահամարը.
16) բանկային հաշվի համարները:
7. Միասնական ռեեստրը վարվում է թղթային և էլեկտրոնային կրիչների միջոցով: Այն դեպքում, երբ թղթային և էլեկտրոնային կրիչների վրա առկա տեղեկությունները տարբեր են, առաջնությունը տրվում է թղթային տարբերակին:
8. Հարկային տեսչությունները տվյալները միասնական ռեեստր մուտքագրելու նպատակով իրականացնում են փաստաթղթերի ու էլեկտրոնային կրիչներով տվյալների ընդունում և դրանք վերադաս հարկային մարմնին կամ այլ հարկային տեսչություններին են փոխանցում` գաղտնի տեղեկությունների ընդունման և փոխանցման կարգով:
Հարկային տեսչությունները սույն կարգի 6-րդ կետով սահմանված տվյալները գրանցում են և մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը էլեկտրոնային կրիչներով ներկայացնում են վերադաս հարկային մարմին:
9. Համաձայն միասնական ռեեստրում մուտքագրված «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` հարկային գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործման, տրամադրման և հրապարակման դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
10. Իրավաբանական անձի գործունեության վայրի փոփոխման կամ ֆիզիկական անձի բնակության վայրի տեղափոխության դեպքում միասնական ռեեստրում կատարվում է գրառում նրանց տեղափոխման վերաբերյալ` հիմք ընդունելով հարկ վճարողի կողմից իրեն հաշվառող հարկային տեսչություն ներկայացված դիմումը տեղափոխման մասին:
Իրավաբանական անձի գործունեության վայրի փոփոխման կամ ֆիզիկական անձի բնակության վայրի տեղափոխման դեպքում նոր հարկային տեսչությունում հաշվառումը կատարվում է հիմք ընդունելով նախորդ հաշվառող հարկային տեսչության միասնական ռեեստրից տրամադրված տվյալները տվյալ հարկ վճարողի մասին.
11. Միասնական ռեեստրում պարունակվող տվյալներն օգտվողներին տրամադրվում են նրանց գրավոր հարցման դեպքում`
1) կազմակերպության կողմից հարցման դիմում ներկայացվելու դեպքում (դիմումը պետք է կնքված լինի, և պետք է նշված լինեն կազմակերպության անվանումը, պետական ռեգիստրի վկայականի համարը, ՀՎՀՀ-ն), եթե հարցումը վերաբերում է տվյալ կազմակերպությանը.
2) ֆիզիկական անձի կողմից հարցման դիմում ներկայացվելու դեպքում (հարցման դիմումում պետք է նշված լինեն հարկ վճարողի անունը, հայրանունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն կամ սոցիալական քարտի համարը (դրա առկայության դեպքում) տրամադրվում են, եթե հարցումը վերաբերում է տվյալ ֆիզիկական անձին.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում չնշված դեպքերում ֆիզիկական և իրավաբանական անձանց մասին տվյալները տրամադրվում են «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.
4) հարկային ծառայության համապատասխան աշխատողներին ծառայողական նպատակներով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով.
5) այլ մարմինների` հարկային ծառայության մարմինը տվյալներ տրամադրում է օրենքով նախատեսված դեպքերում:
12. Տվյալները տրամադրում են`
1) սույն կարգի 11-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերում նշված դեպքերում` հաշվառող հարկային տեսչությունը.
2) սույն կարգի 11-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված դեպքերում` վերադաս հարկային մարմինը` միասնական ռեեստրում առկա տվյալների հիման վրա:
Դիմումում նշված տվյալները կամ դրանց բացակայության դեպքում` համապատասխան հաշվառում չվարելու մասին տվյալները դիմումատուին տրամադրվում են գրավոր` ոչ ուշ, քան դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2008 թվականի հունիսի 26-ի
N 743-Ն որոշման
Ձև
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐ
._________________________________________________________________________.
|________________________________________________________________________ |
| (կազմակերպության լրիվ անվանումը, կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը) |
| |
|._____________. |
|._____________. ------------------------------------------|
| (ՀՎՀՀ-ն) (կազմակերպական-իրավական ձևը) |
|_________________________________________________________________________|
| (կազմակերպության գտնվելու վայրը, ֆիզիկական անձի հաշվառման և բնակության |
| վայրի հասցեները) |
|_________________________________________________________________________|
| (գործունեության իրականացման հասցեները, հեռախոսահամարները) |
| |
|1)____________________________2)_____________________3)__________________|
| (գործունեության տեասակները (լրացվում է դրանց առկայության դեպքում) |
| (ծածկագիրը) |
|1)____________________________2)_____________________3)__________________|
| (լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները) |
| |
|1) ____________ տրվել է ___ _____ 200 թ., դադարեցվել է ___ _____ 200 թ.|
| (լիցենզիայի |
| համարը) |
|2) ____________ տրվել է ___ _____ 200 թ., դադարեցվել է ___ _____ 200 թ.|
| (լիցենզիայի |
| համարը) |
| |
|1) __________________________________________ բանկային հաշվի համարը |
| |
|2) __________________________________________ բանկային հաշվի համարը |
| |
| ________________________________________________ |
| (պետական գրանցման վկայականի սերիան և համարը) |
| |
| __________________________ և ____ ____________________ 200 թ. |
| (պետական գրանցման համարը) (գրանցման ամսաթիվը) |
| |
|_________________________________________________________________________|
| (պետական գրանցում կատարող մարմնի (տարածքային ստորաբաժանման) լրիվ |
| անվանումը) |
|_________________________________________________________________________|
|(կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի (տնօրենի) անունը, ազգանունը, |
|_________________________________________________________________________|
| կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի (տնօրենի) հասցեները, |
| հեռախոսահամարները) |
|_________________________________________________________________________|
| (անձնագրային տվյալները (նաև անհատ ձեռնարկատերերի կամ անհատ |
| ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց) |
| |
|Հաշվառման է վերցված ........... հարկային (տարածքային) տեսչության կողմից` |
| 200 թ. __________ -ից: |
| |
._________________________________________________________________________.