010.0046.240508
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2008 թվականի ապրիլի 30-ին
«ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 23 ՀՕ-22 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է) բույսերի Կարմիր գրքի և դրա մեջ գրանցված բույսերի ցանկի հաստատում.»:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 24-րդ հոդվածում «եզրակացությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերը փոխարինել «թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
24 մայիսի 2008 թվականի
ՀՕ-46-Ն