040.0280.310308
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 մարտի 2008 թվականի N 280-Ա
i
«ԲԵՐՔԱԲԵՐԻ ՏՆԿԱՐԱՆԱՅԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐՔԱԲԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 23-ի N 348-Ն որոշմամբ լուծարվող «Բերքաբերի տնկարանային» պետական ձեռնարկության լուծարման գործընթացը կանոնակարգելու և ձեռնարկության գույքը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերքաբերի գյուղական համայնքին օտարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 23-ի N 348-Ն որոշմամբ լուծարվող «Բերքաբերի տնկարանային» պետական ձեռնարկության լուծարման գործընթացի իրականացումը վերապահել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին:
1) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` «Բերքաբերի տնկարանային» պետական ձեռնարկության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ներկայացուցիչներին:
2) Լուծարման հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» N 1190-Ն որոշմամբ հաստատված կարգի`
ա. 19-րդ կետին համապատասխան ձեռնարկության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո այդ ձեռնարկության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, իսկ լուծարումից հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը,
բ. 20-րդ կետին համապատասխան «Բերքաբերի տնկարանային» պետական ձեռնարկության լուծարման ավարտը գրանցել իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում:
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Բերքաբերի տնկարանային» պետական ձեռնարկության լուծարումից հետո մնացած գույքն ընդունելուց հետո այն անհատույց սեփականության իրավունքով օտարել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերքաբերի գյուղական համայնքին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-ԻՆ