040.1607.200308
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 նոյեմբերի 2007 թվականի N 1607-Ն
i
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը և ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ ու 18-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա ձևավորված` քաղաքի զարգացման հեռանկարները` սույն որոշման հավելվածում նշված տարածքում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) սույն կետում նշված ճանապարհաշինական ծրագրերի (Երևան քաղաքի հարավը հյուսիսին և արևմտյան շրջաններին միացնող մայրուղիների` Մխիթար Հերացու փողոցից մինչև Մովսես Խորենացու շրջանային կատեգորիայի մայրուղի` Մխիթար Հերացու փողոցի վրա գտնվող երկաթգծի կամրջից մինչև Մովսես Խորենացու փողոց շահագործվող երկաթգծի պաստառով Խանջյան փողոցի կապը Մխիթար Հերացու փողոցի հետ` Գետառի հունի վերակառուցմամբ) իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, և ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`
ա. ճանապարհաշինության արդյունքում մասնակիորեն (քաղաքի տվյալ հատվածներում) կլուծվի Երևան քաղաքում ավտոմեքենաների թվի կտրուկ ավելացման պատճառով առաջացած ավտոճանապարհների գերբեռնվածության բեռնաթափման խնդիրները, որոնք հետևյալն են`
Երևանի կազմավորված մայրուղային ցանցը, որի ընդհանուր տարածականությունը կազմում է 214 կմ, խտությունը` 1.7 կմ2 (նորմատիվը` 2.2 կմ2) այսօր պայմանավորված է քաղաքի կենտրոնով տարանցիկ տրանսպորտային կապերի իրականացմամբ, ինչը հանգեցրել է քաղաքի կենտրոնական մասում տրանսպորտային հոսքերի անթույլատրելի խտացմանը և դրա հիմնական մայրուղիների գերբեռնվածությանը,
չեն ապահովված հյուսիս-հարավ, արևմուտք-արևելք ուղիղ մայրուղային տրանսպորտային կապերը, որոնք այսօր հիմնականում իրականացվում են հարակից ծայրամասային բնակելի տարածաշրջանները միմյանց կապող շառավղային մայրուղիներով և որոնք իրար են կապված քաղաքի կենտրոնական մասով: Այդ պատճառով քաղաքի գլխավոր փողոցների մեծ մասը գերծանրաբեռնված է, իսկ կարևորագույն տրանսպորտային հանգույցներն ու խաչմերուկները գործնականում կանոնակարգված չեն: Քաղաքի ճանապարհային ցանցի այդպիսի իրավիճակը կտրուկ նվազեցնում է տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը, նպաստում է խցանումների առաջացմանը, և, որպես հետևանք, հաճախակի հանգեցնում է տրանսպորտի երթևեկության կաթվածահարմանը և շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացմանը,
հյուսիսային և հյուսիս-արևելյան տարածաշրջաններից եկող տրանսպորտային հոսքերը, փաստորեն, իրենց վրա են վերցնում, բացառապես, Բաղրամյան և Ազատության պողոտաներն ու Սարալանջի փողոցը, որոնք իրենց բոլոր պարամետրերով արդեն չեն համապատասխանում ժամանակի պահանջներին: Մշտական խցանումներ են առաջանում օպերայի ու Աբովյանի պուրակի շրջակայքում և քաղաքի կենտրոնի տրանսպորտային այլ հանգույցներում: Գերբեռնված ռեժիմով են գործում Նալբանդյան, Խանջյան, Նար-Դոսի, Չարենցի փողոցները, Սարի թաղի, Նորք-Մարաշ թաղամասի մայրուղին: Ավտոմեքենաների թվի ավելացման պայմաններում, առանց նոր, արմատական, համակարգային լուծումների, տրանսպորտային շարժման կանոնակարգումն արդեն անհնար է,
բ. հաշվի առնելով նշված հանգամանքը, որպես մայրուղային ցանցի հիմնական կառուցվածքաստեղծ հիմնակմախք` Երևանի նոր` 2005 թվականի գլխավոր հատակագծում նախատեսված է «Օղակաձև արագընթաց ճանապարհների համակարգը», որը եզերում է քաղաքի կենտրոնական մասը, տարբեր մակարդակներում տրանսպորտի երթևեկության ուղեբաժանքներով` քաղաքի կենտրոնը ծայրամասային բնակելի շրջանների հետ կապող շառավղային մայրուղիների հատումներում, օրգանապես ներառվում է գոյություն ունեցող մայրուղային ցանցի մեջ,
գ. նշված ճանապարհաշինության արդյունքում կառուցվող մայրուղիներն ու ճանապարհներն արդյունքում կունենան պարփակ ձև, ինչը թույլ կտա տարանցիկ հոսքը մեծ մասը հանել քաղաքի կենտրոնական մասից և ուղղակի կապով քաղաքի հարավային շրջանները միացնել հյուսիսային, արևմտյան շրջաններին, զգալիորեն նվազեցնել Նար-Դոսի, Խանջյան, Չարենցի և Նալբանդյան փողոցների տրանսպորտային բեռնվածության մակարդակը,
դ. միաժամանակ մայրուղիների և ճանապարհների կառուցումը կունենա նաև մեծ բնապահպանական նշանակություն: Հայտնի է, որ այսօր Երևանում օդի աղտոտվածության և աղմուկի հիմնական աղբյուրն ավտոտրանսպորտն է: Քաղաքի կենտրոնական մասի օդի աղտոտվածության թույլատրելի մակարդակը գերազանցում է երեք անգամ, իսկ աղմուկի մակարդակը` 5 դԲԱ-ով,
ե. նշված ծրագրի իրականացումից հետո 15-20 տոկոսով կկրճատվի ուղևորության ժամանակը` զգալիորեն նվազեցնելով վառելիքի ծախսը և տրանսպորտային միջոցների արտանետումների քանակը: Օդի աղտոտվածության և աղմուկի մակարդակները կնվազեն մոտավորապես 30 տոկոսով: Եվ հակառակը` նախագծի իրականացման ուշացման դեպքում բնապահպանական վիճակը կարող է վատթարանալ մոտավորապես երկու անգամ` հաշվի առնելով մոտակա տասը տարում տրանսպորտի զարգացման տեմպերը,
2) հաշվի առնելով նշվածները` մշակվել է`
ա. Մխիթար Հերացու փողոցից մինչև Մովսես Խորենացու շրջանային կատեգորիայի մայրուղու նախագիծը
բ. Խանջյան փողոցի կապը Մխիթար Հերացու փողոցի հետ` Գետառի հունի վերակառուցմամբ:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքները ձեռք բերող է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետը.
2) գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը.
3) սեփականության ձեռքբերման գործընթացն սկսելու վերջնական ժամկետն է 2009 թվականի հունվարի 1-ը.
4) գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևին համապատասխան:
3. Երևանի քաղաքապետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող` գույքային իրավունքներ ունեցող անձանց:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի նոյեմբերի 1-ի
N 1607-Ն որոշման
ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN | Գտնվելու վայրը և նկարագիրը |Նկարա- |
|ը/կ| |գրության|
| | |արձանա- |
| | |գրության|
| | |կազմման |
| | |ժամկետը |
|___|____________________________________________________________|________|
| 1 | 2 | 3 |
|___|____________________________________________________________|________|
|1. |Նալբանդյան N 130 շենքի դիմաց (Գետառ գետի վրա) շինություն |4 ամիս |
| |և հողամաս-»Օթյակ» ՓԲԸ, Ա. Մանուկյան 1/5 սրճարան, Օղակաձև | |
| |զբոսայգու 4-րդ հատվածում` հողամաս-»Դալիլա» ՍՊԸ, Նալբանդյան | |
| |և Ա. Մանուկյան փողոցների հատման վայրում` հողամաս, | |
| |Ա. Մանուկյան փողոցին հարող տարածքում` «Ակվա» սրճարան, | |
| |Ա. Մանուկյան փողոցին հարող տարածքում` շինություն (սխեման | |
| |կցվում է): | |
|___|____________________________________________________________|________|
|2. |Այգեստան, 11-րդ փող., N 1/16 հասցեում` բնակելի տուն, |4 ամիս |
| |Օստրովսկու 64/3 հասցեում` բնակելի տուն, Այգեստան, 11-րդ | |
| |փող., N 69 հասցեում` բնակելի տուն, Այգեստան, 11-րդ փող., | |
| |N 93 հասցեում` բնակելի տուն, Նորքի այգիներ, N 254 հասցեում` | |
| |ավտոտնակ, Այգեստան, 11-րդ փող., N 185 հասցեում` բնակելի | |
| |տուն, Այգեստան, 11-րդ փող., N 185 հասցեում` բնակելի տուն, | |
| |Այգեստան, 11-րդ փող., N 205 հասցեում` բնակելի տուն, | |
| |Այգեստան, 11-րդ փող., N 207 հասցեում` բնակելի տուն, | |
| |Այգեստան, 11-րդ փող., N 215/1 հասցեում` բնակելի տուն, | |
| |Այգեստան, 11-րդ փող., N 219 հասցեում` բնակելի տուն, | |
| |Այգեստան, 11-րդ փող., N 213 հասցեում` բնակելի տուն, | |
| |Այգեստան, 11-րդ փող., N 237/2 հասցեում` բնակելի տուն, | |
| |Այգեստան, 11-րդ փող., N 119 հասցեում` բնակելի տուն, Չարենցի | |
| |1-ին նրբ., N 59 հասցեում` բնակելի տուն, Չարենցի 1-ին նրբ., | |
| |N 25 հասցեում` հացի արտադրամաս, Չարենցի 2-րդ նրբ., N 38 | |
| |հասցեում` բնակելի տուն, Սարի թաղ, 6-րդ շարք, N 154 հասցեում`| |
| |ավտոտնակ, Սարի թաղ, 6-րդ շարք, N 152 հասցեում` ավտոտնակ, | |
| |Մ. Գորկու 146 հասցեում` բնակելի տուն, Մ. Գորկու 118 | |
| |հասցեում` բնակելի տուն, Սարի թաղ, 2-րդ շարք, N 62 հասցեում` | |
| |ավտոտնակ և բնակելի տուն, Մովսես Խորենացու 4-րդ նրբ., N 59 | |
| |հասցեում` ավտոտնակ և բնակելի շինություն, Նորքի այգիներ, | |
| |N 288 հասցեում` բնակելի տուն, Այգեստան, 11-րդ փող., N 67 | |
| |հասցեում` բնակելի տուն, Նորքի այգիներ, N 288ա հասցեում` | |
| |բնակելի շինություն, Այգեստան, 11-րդ փող., N 105 հասցեում` | |
| |բնակելի տուն, Այգեստան, 11-րդ փող., N 107 հասցեում` բնակելի | |
| |տուն, Այգեստան, 11-րդ փող., 1-ին նրբ., N 3/5 հասցեում` | |
| |բնակելի տուն, Այգեստան, 11-րդ փող., 1-ին նրբ., N 3/6 | |
| |հասցեում` բնակելի տուն, Այգեստան, 11-րդ փող., 1-ին նրբ., | |
| |N 3/7 հասցեում` բնակելի տուն, Այգեստան, 11-րդ փող., N 209 | |
| |հասցեում` բնակելի տուն, Այգեստան, 11-րդ փող., N 215 | |
| |հասցեում` բնակելի տուն, Այգեստան, 11-րդ փող., N 221 | |
| |հասցեում` բնակելի տուն, Չարենցի 1-ին նրբ., N 57 հասցեում` | |
| |բնակելի տուն, Չարենցի 1-ին նրբ., N 43/2 հասցեում` բնակելի | |
| |տուն, Սարի թաղ, 2-րդ շարք, N 69 հասցեում` բնակելի տուն, | |
| |Այգեստան, 11-րդ փող., N 237/4 հասցեում` բնակելի տուն, | |
| |Այգեստան, 11-րդ փող., N 237/11 հասցեում` բնակելի տուն, | |
| |Այգեստան, 11-րդ փող., N 237/10 հասցեում` բնակելի տուն, | |
| |Այգեստան, 11-րդ փող., N 237 հասցեում` բնակելի տուն, | |
| |Այգեստան, 11-րդ փող., N 239 հասցեում` բնակելի տուն, | |
| |Այգեստան, 11-րդ փող., N 239բ հասցեում` բնակելի տուն, | |
| |Չարենցի 2-րդ նրբ., N 49 հասցեում` բնակելի տուն, | |
| |Ծխախոտագործների 117 հասցեում` բնակելի տուն, | |
| |Չարենցի 71/7 հասցեում` բնակելի տուն (սխեման կցվում է): | |
._________________________________________________________________________.