Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ Ձ ...

01.01.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.02.2008  -ից մինչեւ   01.01.2011  -ը:
 

(ուժը կորցնելու է 01.01.11թ` 27.05.10 թիվ 642-Ն որոշում)

i

040.0040.020208

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունվարի 2008 թվականի N 40-Ն

 

i

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) կազմակերպություններին հարկային հաշվառման վերցնելու համար հարկ վճարողների հաշվառման համարի տրամադրման դիմումում լրացման ենթակա տվյալների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) կազմակերպություններին հարկային հաշվառման վերցնելու համար հարկ վճարողների հաշվառման համարի տրամադրման դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) անհատ ձեռնարկատերերին, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու համար հարկ վճարողների հաշվառման համարի տրամադրման դիմումում լրացման ենթակա տվյալների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.

4) անհատ ձեռնարկատերերին, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու համար հարկ վճարողների հաշվառման համարի տրամադրման դիմումի ձևը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2008 թվականի հունվարի 17-ի

N 40-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄՈՒՄՈՒՄ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Կազմակերպության լրիվ անվանումը

2. Կազմակերպաիրավական տեսակը

3. Պետական գրանցման վկայականի համարը

4. Պետական գրանցման ամսաթիվը

5. Գտնվելու վայրը

6. Գործունեության տեսակները (հարկ վճարողը լրացնում է իր հայեցողությամբ)

7. Պետական գրանցում կատարող մարմնի (տարածքային ստորաբաժանման) լրիվ անվանումը

8. Գործունեության իրականացման հասցեները

9. Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի (տնօրենի) անունը, ազգանունը, հասցեն, անձնագրային տվյալները և հեռախոսահամարը

10. Կազմակերպության գլխավոր հաշվապահի անունը, ազգանունը, հասցեն, անձնագրային տվյալները և հեռախոսահամարը

11. Դիմումը պարունակում է տեղեկություն, որ լրացնողը տեղյակ է, որ դիմումում նշված տվյալներից որևէ մեկի փոփոխության դեպքում պարտավոր է դրա մասին գրավոր տեղյակ պահել հարկային մարմնին` փոփոխությունների կատարումից հետո հաշվարկները, հաշվետվություններն առաջիկայում ներկայացնելու հետ միաժամանակ:

12. Դիմումը պարունակում է հավաստում, որ ներկայացված տվյալները հավաստի են:

13. Տնօրենի անունը, ազգանունը, ստորագրությունը և ամսաթիվը

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2008 թվականի հունվարի 17-ի

N 40-Ն որոշման

 

ԴԻՄՈՒՄ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Կազմակերպության լրիվ անվանումը ......................................

........................................................................

2. Կազմակերպաիրավական տեսակը ........................................... 3. Պետական գրանցման վկայականի համարը ................................... 4. Պետական գրանցման ամսաթիվը ........................................... 5. Գտնվելու վայրը

........................................................................

6. Գործունեության տեսակները* 1)............. 2).........................

3)......................................... 7. Պետական գրանցում կատարող մարմնի (տարածքային ստորաբաժանման) լրիվ անվանումը............................................................... 8. Գործունեության իրականացման հասցեները 1)..............................

 

2).................................. 3)..............................

 

8ա. Կազմակերպության գործադիր            8բ. Կազմակերպության գլխավոր

    մարմնի ղեկավար (տնօրեն)                 հաշվապահ

 

Անունը, ազգանունը.................... Անունը, ազգանունը................. Հասցեն............................... Հասցեն............................ Անձնագրային տվյալները................ Անձնագրային տվյալները............. Հեռախոսահամարը....................... Հեռախոսահամարը....................

 

Տեղյակ եմ, որ դիմումում նշված տվյալներից որևէ մեկի փոփոխության դեպքում պարտավոր եմ դրա մասին գրավոր տեղյակ պահել հարկային մարմնին` փոփոխությունների կատարումից հետո հաշվարկները, հաշվետվություններն առաջիկայում ներկայացնելու հետ միաժամանակ:

 

Հավաստում եմ, որ ներկայացված տվյալները հավաստի են:

 

Տնօրեն................................... ..........................

              (անունը, ազգանունը)               (ստորագրությունը)

 

....... ............ 200 թ.

 

* Հարկ վճարողը լրացնում է իր հայեցողությամբ:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2008 թվականի հունվարի 17-ի

N 40-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄՈՒՄՈՒՄ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը

2. Նշում` անհատ ձեռնարկատեր կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ

3. Պետական գրանցման վկայականի համարը

4. Պետական գրանցման ամսաթիվը

5. Ֆիզիկական անձի հաշվառման հասցեն և հեռախոսահամարը

6. Ֆիզիկական անձի բնակության հասցեն (հաշվառման հասցեից տարբերվելու դեպքում) և հեռախոսահամարը

7. Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները

8. Գործունեության տեսակները (հարկ վճարողը լրացնում է իր հայեցողությամբ)

9. Պետական գրանցում կատարող մարմնի (տարածքային ստորաբաժանման) լրիվ անվանումը

10. Գործունեության իրականացման հասցեները

11. Դիմումը պարունակում է տեղեկություն, որ լրացնողը տեղյակ է, որ դիմումում նշված տվյալներից որևէ մեկի փոփոխության դեպքում պարտավոր է դրա մասին գրավոր տեղյակ պահել հարկային մարմնին` փոփոխությունների կատարումից հետո հաշվարկները, հաշվետվություններն առաջիկայում ներկայացնելու հետ միաժամանակ:

12. Դիմումը պարունակում է հավաստում, որ ներկայացված տվյալները հավաստի են:

13. Անունը, ազգանունը, ստորագրությունը և ամսաթիվը

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2008 թվականի հունվարի 17-ի

N 40-Ն որոշման

 

ԴԻՄՈՒՄ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը ...................................... 2. Անհատ ձեռնարկատեր .__. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ .__.

.__.                                             .__.

3. Պետական գրանցման վկայականի համարը ..................................... 4. Պետական գրանցման ամսաթիվը ............................................. 5. Ֆիզիկական անձի հաշվառման հասցեն ....................................... ............................................. հեռախոսահամարը ............. 6. Ֆիզիկական անձի բնակության հասցեն (հաշվառման հասցեից տարբերվելու դեպքում) ............................................. հեռախոսահամարը ............. 7. Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները...................................

 

8. Գործունեության տեսակները* 1)............... 2).........................

3)...................................... 9. Պետական գրանցում կատարող մարմնի (տարածքային ստորաբաժանման) լրիվ անվանումը ................................................................ 10. Գործունեության իրականացման հասցեները 1)..............................

2).................................. 3)..............................

 

Տեղյակ եմ, որ դիմումում նշված տվյալներից որևէ մեկի փոփոխության դեպքում պարտավոր եմ դրա մասին գրավոր տեղյակ պահել հարկային մարմնին` փոփոխությունների կատարումից հետո հաշվարկները, հաշվետվություններն առաջիկայում ներկայացնելու հետ միաժամանակ:

 

Հավաստում եմ, որ ներկայացված տվյալները հավաստի են:

 

....................................  ..........................

            (անունը, ազգանունը)                 (ստորագրությունը)

 

....... ............ 200 թ.

 

* Հարկ վճարողը լրացնում է իր հայեցողությամբ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.01.2008
N 40-Ն
Որոշում