030.0006.230108
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ՆՀ-192-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին և 38-րդ հոդվածի 3.1-րդ կետերը` որոշում եմ.
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 15-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը սահմանելու մասին» ՆՀ-192-Ա հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանագրով սահմանված` թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Էդգար Էդիկի Հովհաննիսյանի փոխարեն ընդգրկել Արման Աշոտի Սարգսյանին: Այդ կապակցությամբ թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Հովհաննիսյան Էդգար Էդիկի» բառերը փոխարինել «Սարգսյան Արման Աշոտի» բառերով.
2) հրամանագրով սահմանված` թիվ 20 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Արսեն Վարդգեսի Սարգսյանի փոխարեն ընդգրկել Ալլա Հենրիկի Բարսեղյանին: Այդ կապակցությամբ թիվ 20 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Սարգսյան Արսեն Վարդգեսի» բառերը փոխարինել «Բարսեղյան Ալլա Հենրիկի» բառերով.
3) հրամանագրով սահմանված` թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Գոհար Խաչատուրի Ֆիդանյանի փոխարեն ընդգրկել Սյուզաննա Դավիթի Սիմոնյանին: Այդ կապակցությամբ թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Ֆիդանյան Գոհար Խաչատուրի» բառերը փոխարինել «Սիմոնյան Սյուզաննա Դավիթի» բառերով.
4) հրամանագրով սահմանված` թիվ 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Հովհաննես Գառնիկի Ստեփանյանի փոխարեն ընդգրկել Սարգիս Սահակի Սահակյանին: Այդ կապակցությամբ թիվ 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Ստեփանյան Հովհաննես Գառնիկի» բառերը փոխարինել «Սահակյան Սարգիս Սահակի» բառերով.
5) հրամանագրով սահմանված` թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Մերուժան Մերուժանի Կյուրեղյանի փոխարեն ընդգրկել Հասմիկ Ստեփանի Այվազյանին, իսկ Հասմիկ Օնիկի Մարգարյանի փոխարեն` Լիլիթ Հայկազի Քոթանջյանին: Այդ կապակցությամբ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Կյուրեղյան Մերուժան Մերուժանի» և «Մարգարյան Հասմիկ Օնիկի» բառերը համապատասխանաբար փոխարինել «Այվազյան Հասմիկ Ստեփանի» և «Քոթանջյան Լիլիթ Հայկազի» բառերով.
6) հրամանագրով սահմանված` թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Արսեն Սերժիկի Սերոբյանի փոխարեն ընդգրկել Աղասի Մելսի Գևորգյանին: Այդ կապակցությամբ թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Սերոբյան Արսեն Սերժիկի» բառերը փոխարինել «Գևորգյան Աղասի Մելսի» բառերով:
23 հունվարի 2008 թվականի
ՆՀ-6-Ա