030.0279.301107
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ՆՀ-192-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին և 38-րդ հոդվածի 3.1-րդ կետերը` որոշում եմ.
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 15-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը սահմանելու մասին» ՆՀ-192-Ա հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանագրով սահմանված` թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Մեխակ Պապինի Այվազյանի փոխարեն ընդգրկել Ալեքսան Անուշավանի Առաքելյանին: Այդ կապակցությամբ թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Այվազյան Մեխակ Պապինի» բառերը փոխարինել «Առաքելյան Ալեքսան Անուշավանի» բառերով.
2) հրամանագրով սահմանված` թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Եգոր Սարգսի Գալստյանի փոխարեն ընդգրկել Արմինե Մերուժանի Պողոսյանին: Այդ կապակցությամբ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Գալստյան Եգոր Սարգսի» բառերը փոխարինել «Պողոսյան Արմինե Մերուժանի» բառերով:
30 նոյեմբերի 2007 թվականի
ՆՀ-279-Ա