Սեղմել Esc փակելու համար:
ՈՌՈԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՌՈԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ...

06.10.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.12.2007  -ից մինչեւ   06.10.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 13.09.12 թիվ 1156-Ն որոշում)

i

040.1334.261107

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հոկտեմբերի 2007 թվականի N 1334-Ն

 

i

ՈՌՈԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 188-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1800-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 161-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի N 188-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` ջրօգտագործողների ընկերություններին պետական ֆինանսական աջակցության բարեփոխումների հիմնադրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցություն տրամադրելու պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի «Ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության բարեփոխումների հիմնադրույթները և մատակարարված ոռոգման ջրի կորուստների նորմաները հաստատելու մասին» N 188-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` ջրօգտագործողների ընկերություններին պետական ֆինանսական աջակցության բարեփոխումների հիմնադրույթների 5.3-րդ կետից հանել «, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը» բառերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի հոկտեմբերի 25-ի

N 1334-Ն որոշման

 

Ձև

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՈՌՈԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի «Ջրօգտագործողների ընկերություններին պետական ֆինանսական աջակցության բարեփոխումների հիմնադրույթները և մատակարարված ոռոգման ջրի կորուստների նորմաները հաստատելու մասին» N 188-Ն որոշման պահանջները` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն (այսուհետ` կոմիտե), ի դեմս կոմիտեի նախագահ ___ _____________________ -ի, որը գործում է կոմիտեի կանոնադրության հիման վրա, (անունը, ազգանունը) մի կողմից, և ____________________________________________________________

(ոռոգման ծառայություններ մատուցող ընկերության անվանումը) ընկերությունը (այսուհետ` ընկերություն), ի դեմս ընկերության գործադիր տնօրեն _____________________ -ի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման (անունը, ազգանունը) վրա, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Պայմանագրով սահմանվում են հիմնականում այն նախապայմանները, որոնց բավարարման դեպքում ընկերությունը կարող է հավակնել դրամաշնորհի տեսքով պետական ֆինանսական աջակցության:

1.2. Պայմանագրով կոմիտեն տվյալ տարվա պետական բյուջեի շրջանակներում և ֆինանսական պարտավորությունների կատարման եռամսյակային ժամանակացույցին համապատասխան ապահովում է համապատասխան ֆինանսական աջակցության տրամադրումն ընկերությանը:

 

2. Պայմանագրի գործողության ժամկետը և պայմանագրի գործողության

ժամանակահատվածում սահմանված աջակցության չափերը

 

2.1. Պայմանագիրը կնքվում է մինչև 5 տարի ժամկետով:

2.2. Պայմանագրով ընկերությանն առաջիկա տարիների կտրվածքով նախատեսվում է հատկացնել ֆինանսական աջակցություն` 2008 թվականին` ____ մլն դրամ, 2009 թվականին` _____ մլն դրամ, 2010 թվականին` _____ մլն դրամ, 2011 թվականին` ______ մլն դրամ:

2.3. Պայմանագրի գործողության ժամանակահատվածում պայմանագրով սահմանված ֆինանսական աջակցության չափերն առաջիկա երեք տարվա կտրվածքով ենթակա չեն վերանայման և փոփոխման, բացառությամբ պայմանագրի 4.1-ին կետում նախատեսված դեպքերի:

 

3. Ընկերությանը պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու

նախապայմանները

 

3.1. Ընկերությանը պետական ֆինանսական աջակցություն տրամադրվում է, եթե ընկերությունը բավարարում է սույն կետով նշված բոլոր պահանջները`

ա) ոռոգման ջրի դիմաց վճարի (իրացման սակագնի) առավելագույն սահմանը.

բ) ոռոգելի հողատարածքների նվազագույն չափը.

գ) կրեդիտորական պարտավորությունների առավելագույն սահմանը:

3.2. Պայմանագրի 3.1-ին կետի «ա» ենթակետում նշված` ոռոգման ջրի դիմաց վճարի (իրացման սակագնի) առավելագույն սահմանն ըստ տարիների սահմանվում է` 2008 թվականին` ______ դրամ, 2009 թվականին` _____ դրամ, 2010 թվականին` ____ դրամ, 2011 թվականին` ____ դրամ:

3.3. Պայմանագրի 3.1-ին կետի «բ» ենթակետում նշված` ոռոգելի հողատարածքների նվազագույն չափն ըստ տարիների սահմանվում է` 2008 թվականին` ___ հա, 2009 թվականին` ____ հա, 2010 թվականին` ____ հա, 2011 թվականին` ___ հա:

3.4. Պայմանագրի 3.1-ին կետի «գ» ենթակետում նշված` կրեդիտորական պարտավորությունների առավելագույն սահմանն ընթացիկ տարվա համար սահմանվում է 0, իսկ պայմանագրի կնքման պահին առկա պարտավորություններից ընկերությունը պարտավորվում է յուրաքանչյուր տարի մարել այդ պարտավորությունների առնվազն 20 տոկոսը:

 

4. Պայմանագրի վերանայումը և դրամաշնորհից զրկումը

 

4.1. Պայմանագրի 2.2-րդ կետում ամրագրված ֆինանսական աջակցության չափերը ենթակա են վերանայման`

ա) Հայաստանի Հանրապետությունում գնաճի միջին տարեկան 6 տոկոս մակարդակը գերազանցելու պարագայում` 6 տոկոսը գերազանցող մասի և պայմանագրով ամրագրված դրամաշնորհի գումարի արտադրյալի չափով.

բ) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ոռոգման ջրի սակագների փոփոխության դեպքում` նախորդ տարվա գնովի ջրի ծավալների և հանձնաժողովի կողմից սահմանվող սակագների հավելաճի արտադրյալի չափով.

գ) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության դեպքում` ընկերության կողմից նախորդ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի փաստացի սպառման և հանձնաժողովի կողմից սահմանվող էլեկտրաէներգիայի սակագների հավելաճի արտադրյալի չափով.

դ) կոմիտեի և ընկերության համաձայնությամբ` օրենքով սահմանված կարգով:

4.2. Պայմանագրի 3.2-րդ, 3.3-րդ և 3.4-րդ կետերի չկատարումը հիմք կարող է հանդիսանալ պայմանագրի 2.2-րդ կետում ամրագրված ֆինանսական աջակցության չափերի նվազման ուղղությամբ վերանայման` ընդհուպ մինչև ընկերությանը պետական ֆինանսական աջակցությունից զրկելու համար:

 

5. Կողմերի իրավունքները

 

5.1. Կոմիտեն իրավունք ունի`

5.1.1. Պայմանագրի 3.2-րդ, 3.3-րդ և 3.4-րդ կետերի չկատարման դեպքում դադարեցնել գումարների տրամադրումը, եթե ընկերության կողմից խախտվել են պայմանագրի դրույթները:

5.1.2. Իրականացնել դիտարկումներ (մոնիթորինգ)` պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման նպատակով:

5.2. Ընկերությունն իրավունք ունի`

5.2.1. Տվյալ տարվա պետական բյուջեով, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցով և պայմանագրային պարտավորությունները կատարելու դեպքում կոմիտեից պայմանագրով սահմանված ժամկետներում պահանջելու համապատասխան գումարների տրամադրումը:

 

6. Կողմերի պարտավորությունները

 

6.1. Կոմիտեն պարտավոր է`

6.1.1. Ֆինանսավորման համար ընկերության առաջարկությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում քննարկել և համաձայնության դեպքում սահմանված կարգով անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ֆինանսավորման:

6.1.2. Ֆինանսավորման համար ընկերության առաջարկությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում քննարկել և անհամաձայնության դեպքում հետ վերադարձնել ընկերությանը` վերջինիս կողմից քննարկելու և լրամշակելու նպատակով:

6.2. Ընկերությունը պարտավոր է`

6.2.1. Տվյալ տարվա պետական բյուջեի շրջանակներում և ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցին համապատասխան յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա մինչև 15-ը կոմիտե ներկայացնել ֆինանսավորման համար անհրաժեշտ առաջարկություններ և նախորդ ժամանակահատվածի գործունեության հաշվետվությունը:

6.2.2. Պայմանագրի 2.2-րդ կետով ստացված գումարները ծախսել միայն անկանխիկ եղանակով:

6.2.3. Կատարել պայմանագրի 3-րդ կետով նախատեսված պայմանների կատարումը:

 

7. Պայմանագրի վաղաժամկետ դադարեցումը

 

7.1. Պայմանագիրը վաղաժամկետ կարող է դադարեցվել`

ա) եթե կողմերից որևէ մեկի կողմից կատարվել է պայմանագրով նախատեսված պարտավորությունների խախտում: Խախտող կողմին գրավոր ներկայացվում է խախտման բովանդակությունը` դրանք շտկելու առաջարկություններով, և տրվում է 10-օրյա ժամկետ` առաջացած խնդիրները լուծելու համար: Նշված ժամանակահատվածից հետո խախտումը չվերացվելու դեպքում խախտումը վերացնելու պահանջ ներկայացրած կողմն իրավասու է գրավոր զգուշացմամբ դադարեցնել պայմանագիրը.

բ) կողմերի գրավոր համաձայնությամբ.

գ) օրենքով սահմանված այլ դեպքերում:

 

8. Վեճերի լուծման կարգը

 

8.1. Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով:

8.2. Համաձայնության չգալու դեպքում վեճը լուծվում է դատական կարգով:

 

9. Այլ պայմաններ

 

9.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից հետո և գործում է մինչև կողմերի պարտավորությունների կատարման ավարտը:

9.2. Պայմանագիրը կազմված է երկու հավասարազոր օրինակից, որոնցից յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

10. Կողմերի գտնվելու վայրերը, բանկային վավերապայմանները և

ստորագրությունները

 

        Կոմիտե                                     Ընկերություն

 

    Գտնվելու վայրը                             Գտնվելու վայրը

    Բանկային վավերապայմանները                  Բանկային վավերապայմանները

    ՀՎՀՀ                                       ՀՎՀՀ

    Հեռախոսահամարը                             Հեռախոսահամարը

 

    ______________________                     ______________________

      (ստորագրությունը)                          (ստորագրությունը)

 

    _____ ___________ 200  թ.                  _____ ___________ 200  թ.

 

          Կ.Տ.                                       Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.10.2007
N 1334-Ն
Որոշում