Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈ ...

19.01.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.11.2007  -ից մինչեւ   19.01.2021  -ը:
 

(ուժը կորցրել է 14.01.2021 թիվ 48-Լ որոշում)

i

040.1296.161107

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 նոյեմբերի 2007 թվականի N 1296-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՆՀ-37-Ն հրամանագրի 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի հուլիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու ժամանակացույցը հաստատելու մասին» N 443-Ա որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության գործունեության ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի նոյեմբերի 1-ի

N 1296-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության գործունեության ծրագիրը սերտորեն ներդաշնակեցված է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթների հետ և դրանց հիմքում ընկած են 2005 թվականի հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած «Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համատեքստում էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարությունը» փաստաթուղթը և դրանից բխող` Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի նվազագույն ծախսերով զարգացման 2006 թվականի ծրագիրը:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարության հիմնական խնդիրն է` հիմնվելով միջազգային հանրության կողմից որդեգրած հասարակության և, մասնավորապես, էներգետիկայի կայուն զարգացման սկզբունքների վրա, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով` ձևակերպել Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարական նպատակները և որոշել դրանց հասնելու ծրագրային հիմնարար ուղղությունները:

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներից բխող` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության գործունեության ծրագրային հիմնարար ուղղություններն են`

1) ապահովել ցածր գներով հուսալի էներգամատակարարում` բոլոր սպառողների արմատական կարիքները բավարարելու համար` միևնույն ժամանակ խթանելով երկրում էներգախնայողությունը.

2) խուսափել էներգիայի ներկրման այնպիսի եղանակներից, որոնց պարագայում Հայաստանի անվտանգությունն ու տնտեսությունը կարող են ենթարկվել Հայաստանի Հանրապետության իրավասությունից դուրս գտնվող իրադարձությունների ու քաղաքականության անհարկի ազդեցությանը, երկրի էներգետիկ հաշվեկշռում առավելագույնս օգտագործել սեփական վերականգնվող էներգառեսուրսները և միջուկային էներգիան.

3) ապահովել Հայկական ԱԷԿ-ի (այսուհետ` ՀԱԷԿ) անվտանգ շահագործումը մինչև ներառյալ 2016 թվականը կամ մինչև այն պահը, երբ հնարավոր կլինի այն փոխարինել նոր միջուկային հզորությամբ և շահագործումից հանել` առանց անընդունելի տնտեսական, սոցիալական, բնապահպանական և էներգետիկ անվտանգության բնույթի ազդեցությունների.

4) ապահովել բնապահպանորեն կենսունակ էներգամատակարարում` հիմնված կայուն զարգացման սկզբունքների վրա և Հայաստանի Հանրապետության միջազգային բնապահպանական պարտավորություններին համահունչ.

5) կառուցել ֆինանսապես կենսակայուն էներգահամակարգ` էներգիա մատակարարող բոլոր կառույցների տնտեսապես արդյունավետ գործունեությամբ և մասնավոր կապիտալի մասնակցությամբ.

6) կառուցել արտահանման կողմնորոշում ունեցող և ավելացված արժեք ստեղծող էլեկտրաէներգետիկական համակարգ:

 

II. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Էներգետիկ անվտանգությունը դիտարկվում է, որպես երկրի, դրա քաղաքացիների, հասարակության և տնտեսության բոլոր պահանջների բավարարման համար անհրաժեշտ վառելիքաէներգետիկ պաշարների հնարավոր ցածր գներով կայուն և հուսալի մատակարարման երաշխիք` բնականոն զարգացման, ինչպես նաև արտակարգ պայմաններում արտադրության այնպիսի եղանակներով, որոնք շրջակա միջավայրի վրա ունեն նվազագույն ազդեցություն:

5. Էներգետիկ անվտանգությունը կապահովվի և որևէ մատակարարից կախումը կնվազեցվի, եթե Հայաստանը տարատեսակի էներգիայի աղբյուրները և ծրագրավորի վառելիքի պահեստավորում և արտակարգ իրավիճակների պատրաստվածություն: Էներգիայի աղբյուրների նման տարատեսականացումը, որն առանձնակի կարևոր է ՀԱԷԿ-ի շահագործումից դուրսբերման պարագայում, կմեծացնի նաև Հայաստանի հնարավորությունը` սակարկելու առաքումների առավել նպաստավոր գներ և պայմաններ, և հնարավորինս կկանխի գների կտրուկ աճը:

6. Էներգետիկ աղբյուրների տարատեսականացումը պահանջում է նաև մատակարարման ուղիների բազմազանեցում: Հայաստանի համար այսօր մատակարարման ուղիների բազմազանեցման միակ իրատեսական ճանապարհն Իրան-Հայաստան գազատարն է և էլեկտրաէներգետիկ համակարգի զուգահեռ աշխատանքի վերականգնումը տարածաշրջանի այլ էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ:

7. Հայաստանի տնտեսական գործունեության առկա մակարդակը կարելի է ապահովել զգալիորեն ավելի սակավ էներգիա սպառելով և վառելիքի ներկրումից առավել ցածր կախվածություն ունենալով` ապահովելով էներգետիկ անկախության ավելի բարձր մակարդակ: Սա նշանակում է, որ Հայաստանի պետական անվտանգությունն ու տնտեսության ճյուղերի մրցունակությունը կարելի է խթանել` բարձրացնելով էներգիայի սպառման արդյունավետությունը:

8. ԵՎ վերջապես, Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կբնութագրվի ինչպես ներքին վերականգնվող էներգառեսուրսների օգտագործման աստիճանով ու էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ատոմային էներգիայի մասնաբաժնի առկայությամբ (ատոմային էներգիան միջազգայնորեն ընդունվում է հավասարազոր սեփական էներգառեսուրսներին), այնպես էլ էներգախնայողության ներուժի օգտագործմանն ուղղված միջոցառումների իրականացմամբ:

9. Այսպիսով, Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության անհրաժեշտ մակարդակի ապահովման խնդրում կարևորվում են էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարության հետևյալ ուղղությունները`

1) վերականգնվող էներգառեսուրսների օգտագործում և էներգախնայողություն.

2) ատոմային էներգետիկա.

3) էներգառեսուրսների մատակարարման տարատեսականացում և տարածաշրջանային ինտեգրացում.

4) բնապահպանական անվտանգության ապահովում.

5) սոցիալական քաղաքականության, ֆինանսական կայունության և տնտեսական արդյունավետության ապահովում:

10. Հայաստանի համար էներգետիկ անվտանգության ապահովման սկզբունքներով նախանշված էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքը հետևյալն է`

1) առաջնահերթություն տալ և մոտակա 15-20 տարիների ընթացքում առավելագույնս յուրացնել էլեկտրաէներգիայի արտադրության սեփական վերականգնվող էներգիայի աղբյուրների ներուժը, որը կարող է կազմել շուրջ 4,7 մլրդ կՎտ/ժ, այդ թվում`

ա. հիդրոէներգետիկա  - ~ 3,6 մլրդ կՎտ/ժ, որից արդեն իսկ յուրացված է

մոտ 1,8 մլրդ կՎտ/ժ,

բ. հողմաէներգետիկա  - ~ 1,1 մլրդ կՎտ/ժ:

 

Թվարկված հզորությունների արտադրանքը հիմնականում կրում է սեզոնային բնույթ: Այս գնահատման մեջ դեռևս բացակայում է երկրաջերմային էներգառեսուրսների հաշվին էլեկտրաէներգիայի հնարավոր արտադրության մասնաբաժինը.

2) էլեկտրաէներգիայի մնացած մասի արտադրությունն իրականացնել ատոմային նոր էներգաբլոկով և ջերմային, այդ թվում` համակցված ցիկլով աշխատող բլոկներով էլեկտրակայաններում:

11. Հայաստանի համար էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքի նշված համամասնությունը միակն է: Էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների զարգացման ծրագրերը պետք է պատասխանեն միայն անհրաժեշտ արտադրող հզորությունների և դրանց թողարկման ժամկետների որոշման հետ կապված հարցերին` որպես ելակետ ընդունելով տնտեսության էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը, երկրի էներգետիկ անկախության և անվտանգության մակարդակը, տարածաշրջանային համագործակցության խնդրում էներգահամակարգի դերը և սոցիալական բնույթի խնդիրները:

 

III. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ

 

12. Հայաստանի ազգաբնակչության և եվրոպական համայնքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնել է պարտավորություն ՀԱԷԿ-ի շահագործումից դուրսբերման վերաբերյալ: ՀԱԷԿ-ի շահագործումից դուրսբերումն անհրաժեշտաբար կառաջացնի համապատասխան փոխարինող հզորությունների պահանջ: Մինչև ատոմակայանի փակումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունն աջակցություն է ցուցաբերելու կայանի անվտանգության բարձրացմանն ուղղված լայնածավալ ծրագրին: Այսուհանդերձ, կայանի փակումը մոտ ապագայում իրատեսական չէ` հաշվի առնելով ծախսերը և էներգամատակարարման տարատեսակ աղբյուրների բացակայությունը: Ներկայիս նվազագույն ծախսերով էներգամատակարարման ծրագրային հետազոտումներն ապացուցում են, որ ՀԱԷԿ-ի շահագործումից դուրսբերումը զգալիորեն կբարձրացնի սպառման սակագները, ինչպես նաև երկրի հետագա կախվածությունը ներկրվող գազից:

13. Մինչև 2016 թվականը ներառյալ ՀԱԷԿ-ի շահագործման համար պահանջվում է նվազեցնել նման որոշման հետ կապված բոլոր հնարավոր վտանգները: Կայանն ունի բնապահպանության հետ կապված պարտավորություններ, սակայն այն չի համարվում օդի աղտոտման աղբյուր: ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման համար մինչ օրս ներդրվել է ավելի քան 80 մլն ԱՄՆ-ի դոլար, այնուամենայնիվ այն դեռևս չի համապատասխանում անվտանգության ներկայիս միջազգային ստանդարտների պահանջներին: Անվտանգության բարձրացման հետ կապված գործերն ավարտելու համար անհրաժեշտ են նոր գումարներ (շուրջ 40 մլն ԱՄՆ-ի դոլար): Բացի դրանից, այդ աշխատանքներն ավարտելուց հետո անհրաժեշտ կլինի ամեն տարի կատարել մի քանի միլիոն դոլարի ներդրում` անվտանգության մակարդակի պահպանման նպատակով: Կայանի ծերացման հետ կապված անվտանգության հարցերը, ինչպես նաև անձնակազմի վերապատրաստման և անվտանգության կուլտուրայի հարցերը նույնպես պահանջում են սևեռուն ուշադրություն և ֆինանսավորում:

14. ՀԱԷԿ-ը շահագործումից դուրս բերելուց հետո Հայաստանը կկորցնի իր էներգամատակարարման անվտանգության ներկայիս մակարդակը:

15. Նոր ատոմային էներգաբլոկի կառուցման օգտին է խոսում նաև միջուկային վառելիքի և բնական գազի գների աճի տենդենցների կանխատեսումները մինչև 2050 թվականը: Բնական գազի գնի անկասելի աճի պարագայում, որը պայմանավորված կլինի բնական գազի պաշարների նվազմամբ և արդյունաբերող երկրների թվի կրճատմամբ, միջուկային վառելիքի գինը կարող է դիտարկվել համեմատաբար կայուն:

16. Բնական գազի գներն իրենց վրա կրում են հում նավթի համաշխարհային գների ազդեցությունը, որոնք զգալիորեն աճել են սկսած 2003 թվականից: Տարածաշրջանային շուկայի պայմանները և Ռուսաստանի արևմտյան սահմանին բնական գազի գները նույնպես աճի տենդենց են ցուցաբերում: Բնական գազի գինը հիմնական որոշող գործոնն է Հայաստանի էլեկտրաէներգիայի արժեքի կանխատեսման գործում: Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության պատվերով և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության տեխնիկական աջակցությամբ մշակված Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի նվազագույն ծախսերով զարգացման 2006 թվականի ծրագիրը քննարկում է բնական գազի գների աճի չափավոր (տարեկան միջին գնի աճ` մոտ 4.88% սահմանին) և բարձր (տարեկան միջին գնի աճ` մոտ 5,63% սահմանին) սցենարներ Հայաստանի համար` հիմնվելով Ռուսաստանի արևմտյան սահմանին նախատեսված գների վրա: Թեև Իրան-Հայաստան գազամուղը կարող է մրցունակություն ապահովել Հայաստան մատակարարվող գազի համար, սակայն անհավանական է, որ Իրանից ստացվող գազի գինն էականորեն ցածր լինի Ռուսաստանից ստացվող գազի գնից:

17. Միևնույն ժամանակ կանխատեսվում է, որ մոտակա 20 տարվա ընթացքում միջուկային վառելիքի արժեքը կաճի տարեկան 3%-ով:

18. Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի նվազագույն ծախսերով զարգացման 2006 թվականի ծրագրի արդյունքներն արձանագրում են`

1) մինչև 2016 թվականը ՀԱԷԿ-ի շարունակական շահագործման համար տնտեսական այլընտրանք չկա: Սակայն, նրա շարունակական շահագործումը պետք է հիմնավորվի երաշխիքով, որ կայանը լիովին կֆինանսավորվի` պահպանման և անվտանգությանն ուղղված բարեփոխումներ կատարելու համար.

2) 2016 թվականին Հայաստանը մոտ 2000 ՄՎտ նոր հզորության կարիք կունենա, եթե ՀԱԷԿ-ը շահագործումից դուրս բերվի 2016 թվականին և գոյություն ունեցող հնացած ջերմային հզորությունները (Հրազդանի և Երևանի ՋԷԿ-երի բոլոր բլոկների տարիքը 2016 թվականին կլինի 40 տարվանից ավելի) շահագործումից հանվեն.

3) ՀԱԷԿ-ի ծառայության ժամկետի ընդլայնումն իրագործելի չէ` երկարաձգման ծառայության ժամկետի կարճության և ներդրման արժեքի համեմատության արդյունքների տնտեսապես ոչ բավարար լինելու պատճառով.

4) Հայաստանի ոչ մի (առկա կամ նոր) հիդրոէլէկտրակայան հնարավորություն չունի գործելու որպես բազիսային բեռ բավարարող հզորություն` իրենց ջրամբարների սահմանափակ հզորության պատճառով: Նվազագույն ծախսերով բազիսային բեռի հզորության արտադրման տարբերակը Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի համար հանդիսանում է միջուկային կամ ջերմային կայանում արտադրությունը.

5) պետական մասնակցությամբ պլանավորվում է կառուցել 208 ՄՎտ հզորությամբ միայն մեկ ջերմային էներգաբլոկ, որը շահագործման կհանձնվի մինչև այս տասնամյակի վերջը.

6) պլանավորված Մեղրի հիդրոէլեկտրակայանը (140 ՄՎտ տեղակայված հզորությամբ) չի կարողանա ծառայել Հայաստանի բեռը բավարարելու համար այս դիտարկվող ժամանակահատվածում (ՀԷԿ-ի կառուցման ֆինանսական սխեմայի համաձայն նրա արտադրած ամբողջ էլեկտրաէներգիան ուղղվելու է դեպի Իրան).

7) նոր ատոմային էներգաբլոկի թողարկումը նվազագույն ծախսերով միակ տարբերակն է, որն առաջնային վառելիքի տեսակների բազմազանության, վառելիքի մատակարարման տեսակետից ամենավստահելին լինելուց բացի ապահովում է նաև էներգետիկ անվտանգության ու անկախության, ինչպես նաև բնապահպանական անհրաժեշտ մակարդակ:

19. Հիմնվելով գազի և միջուկային վառելիքի գների աճի իրականացված վերլուծության, ինչպես նաև ռազմավարական և տնտեսական քննարկումների վրա` առաջարկվում են`

1) ՀԱԷԿ-ը շահագործումից հանել ատոմային նոր էներգաբլոկի կառուցումից և թողարկումից անմիջապես հետո.

2) իրականացնել ՀԱԷԿ-ի տարածքի համապարփակ անվտանգության և շրջակա միջավայրի գնահատում` որոշելու տարածքի համապատասխանությունը շահագործումից դուրսբերման և նոր ատոմակայան կառուցելու պահանջներին.

3) մշակել շահագործումից դուրսբերման համակողմանի պլան, որը պետք է պատրաստ լինի ՀԱԷԿ-ի շահագործումից դուրսբերման գործընթացի մեկնարկումից 5 տարի առաջ.

4) սեփական միջոցներով ու դոնոր կազմակերպությունների օգնությամբ լիովին ֆինանսավորել անվտանգության բարեփոխումները և ՀԱԷԿ-ին անհրաժեշտ ներդրումները` մինչև 2015 թվականը ներառյալ` այն անվտանգ շահագործելու համար.

5) մշակել գործողությունների պլան` ուղղված մինչև 1000 ՄՎտ միավոր հզորության նոր ատոմային էներգաբլոկների ֆինանսավորման սխեմայի և կառուցման հետ կապված խնդիրների լուծմանը` ներառյալ կայանի չափերի և հետագայում շահագործումից դուրսբերման հետ կապված հարցերի լուծումը և, ի նկատի ունենալով Հայաստանում ուրանի հանքավայրի հնարավոր շահագործման պարագայում վերջինիս ազդեցությունն ատոմային ռեակտորի տիպի ընտրության վրա:

 

IV. ԷՆԵՐԳԱՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՏԱՐԱՏԵՍԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԻՆՏԵԳՐԱՑՈՒՄԸ

 

20. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության գործունեության հիմնարար ուղղությունների կարևորագույն մասն է հանդիսանում էներգառեսուրսների մատակարարման տարատեսականացման, տարածաշրջանային ինտեգրացման և էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունների վերլուծությունը և գնահատումը:

21. Հարավային Կովկասի երկրներին, Իրանին և Թուրքիային վերաբերող նյութերի վերլուծությունը վկայում է այն մասին, որ այդ երկրներն ընտրել են էլեկտրաէներգետիկական համակարգերի զարգացման ինքնաբավարարման սկզբունքը: Սա անխուսափելիորեն կհանգեցնի առկա էներգահաշվեկշռի` մեզ համար անցանկալի փոփոխությանը: Բացի դրանից, Կասպից ծովի ավազանի էներգետիկ ռեսուրսները կարտահանվեն Հայաստանի տարածքը շրջանցող արևելք-արևմուտք վառելիքատրանսպորտային մայրուղիներով, որը ևս կհանգեցնի էլեկտրաէներգիայի արտահանման տեսակետից Հայաստանի դերի նվազմանը:

22. Ապագայում տարածաշրջանում ի հայտ կգա բավականին կոշտ մրցակցություն` էներգետիկ շուկայում գործունեություն ծավալելու համար: Ակնհայտ է, որ տարածաշրջանում քաղաքական ու տնտեսական առավելություններ կստանա այն երկիրը, որն առավել առաջ ընկած տեմպերով կկարողանա իրականացնել իր զարգացման ծրագրերը` հատկապես արտահանման կողմնորոշում ունեցող և բարձր ավելացված արժեք ստեղծող ճյուղերում: Այլ կերպ ասած, այս երկրների վարած քաղաքականության հիմքում պետք է դրված լինի արտասահմանյան ներդրումների համար գրավիչ քաղաքական-տնտեսական միջավայրի ստեղծումը: Վերջինս առանձնահատուկ նշանակություն է ստանում այնպիսի կապիտալատար ոլորտի զարգացման համար, ինչպիսին է էլեկտրաէներգետիկան:

23. Իրանից եկող գազատարը կայուն այլընտրանքային ճանապարհ է Ռուսաստանի և Վրաստանի տարածքով անցնող միակ գազատարի համար: Գազատարի կառուցումը հիմնավորված է և ունի հեռանկարային ռազմավարական նշանակություն: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողականորեն պետք է այլընտրանքային գազատարի սկսված շինարարությունն իր բարեհաջող ավարտին արժանացնի:

24. Քանի որ Հայաստանի ձմեռային պիկային բեռնվածությունը բավարարելու համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի արտադրության մի մասն ստացվում է հանածո վառելիքից, և, քանի որ բնական գազի մեծածավալ օգտագործումը բնակչության և արդյունաբերության կողմից խիստ ցանկալի է, Հայաստանը պետք է բավարար տարողությամբ պահեստարաններ ունենա` դիմակայելու ներկրման անսպասելի ընդհատումներին: Պահեստարանները, ինչպես նաև պահեստարանից ներս և դուրս վառելիքի տեղափոխման սարքավորումները պետք է հուսալի լինեն:

25. Տարածաշրջանային ինտեգրացմանը վերաբերող մի նկատառում ևս. ապագայում տարածաշրջանային էներգետիկ շուկաների սպասարկման համար ծավալվելիք մրցակցության մեջ առաջնային տեղ կարող է զբաղեցնել այն երկիրը, որը կունենա ոչ թանկարժեք բազիսային էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորություն` ատոմային էլեկտրակայանում, դրանով իսկ նվազեցնելով ՋԷԿ-երից վառելիքի այրման արդյունքում առաջացող վնասակար նյութերի արտանետմամբ պայմանավորված բացասական ներգործությունը շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև բնապահպանական պարտադիր վճարների մեծությունը:

26. Եվրահանձնաժողովի նախաձեռնությամբ 2004 թվականի նոյեմբերին Բաքվում կայացած Նախարարների խորհրդակցության կողմից հիմնադրվեց և ներկայումս իր զարգացումն է ստանում Եվրամիության, Կասպից ծովի տարածաշրջանի պետությունների և նրանց հարևան երկրների միջև համագործակցությունն էներգետիկայի ոլորտում: Վերջինիս հիմնական խնդիրն է նշված տարածաշրջաններից վառելիքաէներգետիկ պաշարների (հիմնականում` նավթ ու բնական գազ) անարգել և բոլոր ներգրավված երկրների համար շահավետ մեխանիզմների կիրառմամբ տարանցման ապահովումը դեպի Եվրամիություն:

27. Հայաստանը տվյալ համագործակցության շրջանակներում չի դիտարկվում որպես վառելիքաէներգետիկ պաշարներ արտահանող երկիր: Սակայն, մենք անպայմանորեն պետք է օգտագործենք նման պաշարների տարանցման համար մեր աշխարհագրական նպաստավոր դիրքը, ներկայումս գործող ու ընդլայնման հնարավորություն ունեցող ստորգետնյա գազապահեստարանի առկայությունը և ապահովենք նման տարանցումների իրականացման երաշխիք հանդիսացող գործընկերության և համագործակցության համաձայնագրով նախատեսված օրենսդրական, քաղաքականության և ինստիտուցիոնալ համապատասխանեցման գործընթացի շուտափույթ իրականացումը: Վերջինս կնպաստի Հայաստանի էներգահամակարգի ներուժի առավելագույնս օգտագործմանը Կասպյան տարածաշրջանի, այդ թվում` նաև Իրանի` վառելիքաէներգետիկ պաշարների դեպի Եվրոպա տարանցման հարցում և հնարավորություն կընձեռի եվրահանձնաժողովի կողմից այդ նպատակով նախատեսվող ներդրումների ներգրավմանը:

28. Ակնհայտ է, որ տարածաշրջանում քաղաքական ու տնտեսական առավելություններ ստանալու նպատակով Հայաստանն առավել առաջ ընկած տեմպերով պետք է իրականացնի իր զարգացման ծրագրերը` հատկապես արտահանման կողմնորոշում ունեցող և բարձր ավելացված արժեք ստեղծող այնպիսի ճյուղում` ինչպիսին էլեկտրաէներգետիկան է:

29. Այս վերջին դրույթները մեկ անգամ ևս ապացուցում են էլեկտրաէներգիայի արտադրության բազիսային հզորությունների ստեղծման անհրաժեշտությունը` միևնույն ժամանակ ապահովելով Հայաստանի էներգահամակարգի ներգրավումը ինչպես Կասպյան, այնպես էլ Սևծովյան երկրների միացյալ էներգահամակարգերում:

 

V. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

30. Հայաստանի տնտեսությունն այժմ գտնվում է մի փուլում, երբ նրա էներգահամակարգը դադարել է լինել պետության սոցիալական քաղաքականությունն իրականացնող անմիջական գործիք և դարձել է մի համակարգ, որտեղ մասնավոր սեփականատերերին պատկանող ընկերությունները ջանում են բարձրացնել արդյունավետությունը` շահույթ ստանալու և զարգացման համար ներդրումներ գրավելու նպատակով:

31. Նոր հզորությունների տեղադրմամբ, ինչպես նաև Հանրապետության համար ռազմավարական նշանակություն կրող խոշոր ծրագրերի իրականացմամբ պայմանավորված սպառման սակագների աճի սոցիալական հետևանքները մեղմելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է ջանքեր ներդնի այդ ծրագրերի իրականացման համար «փափուկ» վարկեր և հնարավորին չափով դրամաշնորհներ ներգրավելու ուղղությամբ: Հայաստանի պարագայում նոր խոշոր հզորությունների կառուցումը և խոշոր ծրագրերի իրականացումն առևտրային վարկերի ներգրավմամբ` չի կարող արդարացված լինել:

32. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տնտեսապես ընդունելի ու կայուն եղանակով գազաբաշխիչ ցանցի ընդլայնումը և գազամատակարարման ապահովումը դրա կարիքն ունեցող բոլոր սպառողների համար անպայմանորեն կնպաստի ջերմամատակարարման վերականգնման հետ կապված հիմնախնդիրների լուծմանը, այդ թվում` ջերմային և էլեկտրական էներգիաների համակցված արտադրության զարգացմանը (շուկայական տնտեսության մեխանիզմներով թելադրված մրցակցության պայմաններում), ինչպես նաև ինքնավար ու բաշխված (ապակենտրոնացված) արտադրողներին աջակցմանը:

33. Ֆինանսական կայունության և տնտեսական արդյունավետության ապահովմանն ուղղված հիմնական միջոցառումները պետք է լինեն`

1) էներգետիկ շուկայի զարգացման շարունակական գործընթացի իրականացումը,

2) մասնավորեցման սկսված գործընթացի ավարտը` տարբեր երկրների ֆիրմաների ներգրավմամբ խրախուսելով մրցակցությունը մասնավոր ընկերությունների միջև և թույլ չտալով էներգետիկ հզորությունների կոնցենտրացումը մեկ սեփականատիրոջ մոտ.

3) ներդրումների համար նպաստավոր օրենսդրական և տնտեսական միջավայրի զարգացումը և մոտարկումը Եվրամիության օրենսդրությանը.

4) ներդրողների և սպառողների համար հավասարակշռված սակագնային քաղաքականության վարումը.

5) աստիճանական անցման ապահովումը կարգավորվողից դեպի մրցակցային շուկա:

34. Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է հնարավորինս աջակցություն ցուցաբերի Հայաստանում կիրառելի էներգետիկ ուսումնասիրությունների համաշխարհային նորագույն զարգացումներին և դրանց արդյունքների ներդրումներին`

1) էներգախնայողության բնագավառում.

2) էներգետիկ շուկայի զարգացման բնագավառում.

3) փոքր հզորության այլընտրանքային էներգաարտադրության բնագավառում.

4) նավթի ու գազի, հանածո վառելիքի հետազոտման ու արդյունահանման բնագավառում.

5) ատոմային էներգաբլոկները շահագործումից հանելու նոր տեխնոլոգիաների բնագավառում:

 

VI. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

35. Այսպիսով, երկրի էներգետիկ անկախության և անվտանգության ներկայիս մակարդակը պահպանելու համար նախատեսվում է մինչև 2025 թվականն իրականացնել ստորև աղյուսակում նշված միջոցառումները:

36. Աղյուսակում թվարկված էներգետիկ հզորությունների մեջ իրենց թվային արտահայտությունը չեն ստացել երկրաջերմային, կենսագազի, արևային (ջերմային և ֆոտովոլտաիկ) և վերականգնվող էներգիայի այլ հնարավոր ձևերի աղբյուրների ներուժը, ինչպես նաև բիոէթանոլի ստացմանն ուղղված միջոցառումների, նավթի ու բնական գազի շարունակվող հետազոտումների հնարավոր արդյունքները: Սակայն այդ ներուժի արդյունավետ օգտագործումը նույնպես գտնվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից վարվող քաղաքականության ուշադրության ներքո:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

Աղյուսակ

 

._________________________________________________________________________.

|NN |Միջոցառումը    |Նպատակը և        |Կատարման         |Իրականացման      |

|ը/կ|               |ակնկալվող        |ժամկետները       |ֆինանսական       |

|   |               |արդյունքները     |                 |աղբյուրները      |

|___|_______________|_________________|_________________|_________________|

| 1 |       2       |        3        |        4        |        5        |

|___|_______________|_________________|_________________|_________________|

|1. |Փոքր ՀԷԿ-երի   |հանրապետության   |մինչև  2025      |մասնավոր         |

|   |(մինչև  260 ՄՎտ|հիդրոէներգետիկ   |թվականը` ըստ     |ներդրումներ      |

|   |հզորությամբ)   |ներուժի յուրացում|տարիների որոշակի |                 |

|   |կառուցումը     |լրացուցիչ շուրջ  |բաշխմամբ         |                 |

|   |               |600 մլն կՎտ/ժ    |ՀՀ ՀԾԿՀ-ի տված   |                 |

|   |               |էլեկտրաէներգիայի |լիցենզիաների     |                 |

|   |               |արտադրություն ի  |համաձայն արդեն   |                 |

|   |               |լրումն ներկայիս  |կառուցվում են 58 |                 |

|   |               |~ 200 մլն կՎտ/ժ-ի|ՓՀԷԿ-եր`143,6 ՄՎտ|                 |

|   |               |                 |հզորությամբ և    |                 |

|   |               |                 |շուրջ 525 մլն    |                 |

|   |               |                 |կՎտ/ժ            |                 |

|   |               |                 |արտադրությամբ:   |                 |

|___|_______________|_________________|_________________|_________________|

|2. |Լոռի բերդ ՀԷԿ-ի|հանրապետության   |թողարկումը 2015  |պետական          |

|   |(60 ՄՎտ        |հիդրոէներգետիկ   |թվականին         |աջակցությամբ     |

|   |հզորությամբ)   |ներուժի յուրացում|                 |«փափուկ» վարկային|

|   |կառուցումը     |շուրջ 200 մլն    |                 |միջոցներ         |

|   |               |կՎտ/ժ            |                 |ըստ գերմանական   |

|   |               |էլեկտրաէներգիայի |                 |«ՖԻԽՏՆԵՐ»        |

|   |               |արտադրություն    |                 |ընկերության      |

|   |               |                 |                 |մշակած ՏՏՀ-ի     |

|   |               |                 |                 |շուրջ 80 մլն եվրո|

|___|_______________|_________________|_________________|_________________|

|3. |Շնող ՀԷԿ-ի     |հանրապետության   |թողարկումը մինչև |մասնավոր         |

|   |(75-ից մինչև   |հիդրոէներգետիկ   |2015 թվականը     |ներդրումներ      |

|   |100 ՄՎտ        |ներուժի յուրացում|                 |գնահատումների 2  |

|   |հզորությամբ)   |շուրջ 300-ից     |                 |տարբերակ` «ՀԱՐԶԱ»|

|   |կառուցումը     |մինչև  400 մլն   |                 |ընկերություն -   |

|   |               |կՎտ/ժ            |                 |~ 100 մլն (300   |

|   |               |էլեկտրաէներգիայի |                 |մլն կՎտ/ժ) և     |

|   |               |արտադրություն    |                 |«ՋԵՆԵՐԱԼ ԷԼԵԿՏՐԻԿ|

|   |               |                 |                 |ՀԱՅԴՐՈ»          |

|   |               |                 |                 |ընկերություն -   |

|   |               |                 |                 |~ 160 մլն (440   |

|   |               |                 |                 |մլն կՎտ/ժ) ԱՄՆ-ի |

|   |               |                 |                 |դոլար            |

|___|_______________|_________________|_________________|_________________|

|4. |Մեղրի ՀԷԿ-ի    |հանրապետության   |թողարկումը մինչև |ԻԻՀ-ի կողմից     |

|   |(140 ՄՎտ       |հիդրոէներգետիկ   |2014 թվականը     |տրամադրվող վարկ` |

|   |հզորությամբ    |ներուժի յուրացում|էլեկտրաէներգիայի |շուրջ 240 մլն    |

|   |կառուցումը     |շուրջ 800 մլն    |այդ քանակն       |ԱՄՆ-ի դոլար      |

|   |               |կՎտ/ժ            |արտահանվելու է   |գումարով         |

|   |               |էլեկտրաէներգիայի |Իրանի Իսլամական  |Ներկայումս       |

|   |               |արտադրություն    |Հանրապետություն  |ավարտվում են     |

|   |               |                 |(ԻԻՀ), մինչև     |բանակցությունները|

|   |               |                 |Իրանի կողմից     |ԻԻՀ-ի հետ`       |

|   |               |                 |կատարված         |ֆինանսավորման    |

|   |               |                 |ներդրումների     |սխեմայի          |

|   |               |                 |վերադարձը:       |համաձայնեցման    |

|   |               |                 |                 |շուրջ:           |

|___|_______________|_________________|_________________|_________________|

|5. |Հողմակայանների |հանրապետության   |մինչև  2025      |մասնավոր         |

|   |(200 ՄՎտ       |հողմաէներգետիկ   |թվականը` ըստ     |ներդրումներ      |

|   |հզորությամբ)   |ներուժի յուրացում|տարիների որոշակի |                 |

|   |կառուցումը     |շուրջ 525 մլն    |բաշխմամբ         |                 |

|   |               |կՎտ/ժ            |2008 թվականին    |                 |

|   |               |էլեկտրաէներգիայի |«ԳԻՐՐԻԵՏ»        |                 |

|   |               |արտադրություն    |ընկերության      |                 |

|   |               |                 |կողմից ընդհանուր |                 |

|   |               |                 |90 ՄՎտ-ից առաջին |                 |

|   |               |                 |փուլում կներդրվի |                 |

|   |               |                 |25 ՄՎտ           |                 |

|   |               |                 |հզորություն:     |                 |

|___|_______________|_________________|_________________|_________________|

|6. |Երևանի  ՋԷԿ-ում|շուրջ 1,4 մլրդ   |թողարկումը 2011  |Ճապոնիայի        |

|   |208 ՄՎտ        |կՎտ/ժ            |թվականին         |կառավարության    |

|   |հզորությամբ    |էլեկտրաէներգիայի |                 |կողմից տրամադրված|

|   |համակցված      |արտադրություն    |                 |վարկ և  սեփական  |

|   |ցիկլով աշխատող |                 |                 |միջոցներ ~208 մլն|

|   |գազատուրբինային|                 |                 |ԱՄՆ-ի դոլար      |

|   |էներգաբլոկի    |                 |                 |                 |

|   |կառուցումը     |                 |                 |                 |

|___|_______________|_________________|_________________|_________________|

|7. |Հրազդանի ՋԷԿ-ի |շուրջ 2,8 մլրդ   |թողարկումը 2009  |ֆինանսավորումը`  |

|   |մինչև  440 ՄՎտ |կՎտ/ժ            |թվականին         |Ռուսաստանի       |

|   |հզորությամբ    |էլեկտրաէներգիայի |                 |Դաշնության       |

|   |5-րդ           |արտադրություն    |                 |«Գազպրոմ»        |

|   |էներգաբլոկի    |                 |                 |ընկերության      |

|   |կառուցման      |                 |                 |կողմից ~ 180 մլն |

|   |ավարտը         |                 |                 |ԱՄՆ-ի դոլար      |

|___|_______________|_________________|_________________|_________________|

|8. |Հայկական ԱԷԿ-ի |շուրջ 7,5 մլրդ   |թողարկումը 2016  |ֆինանսավորումը`  |

|   |մինչև  1000 ՄՎտ|կՎտ/ժ            |թվականին         |~ 2 մլրդ ԱՄՆ-ի   |

|   |հզորության նոր |էլեկտրաէներգիայի |ԱՄՆ-ի ՄԶԳ-ի      |դոլար, այլ       |

|   |էներգաբլոկի    |արտադրություն    |փորձագետների     |պետությունների և |

|   |կառուցումը     |                 |կողմից ատոմային  |մասնավոր         |

|   |               |                 |էներգաբլոկի      |ընկերությունների |

|   |               |                 |կառուցման ՏՏՀ-ի  |կողմից գտնվում է |

|   |               |                 |մշակումը կավարտվի|քննարկման փուլում|

|   |               |                 |2008 թվականի     |                 |

|   |               |                 |սեպտեմբերին:     |                 |

|___|_______________|_________________|_________________|_________________|

|9. |Էլեկտրաէներ-   |Իրան - 400 կՎ`   |աշխատանքների     |գերմանական KfW   |

|   |գիայի հաղորդող |երկշղթա,         |իրականացումը     |բանկի 14,6 մլն   |

|   |ցանցի          |Վրաստան - 400 կՎ |2008-2011        |եվրո (Գյումրի-2) |

|   |արդիականացման  |միջհամակարգային  |թվականներին      |և  20,4 մլն եվրո |

|   |սկսված         |նոր գծերի        |Մշակված է Վրաստան|(Վրաստան 400 կՎ  |

|   |գործընթացի     |կառուցում,       |- 400 կՎ ՕԳ-ի    |ՕԳ) և  Իրանի     |

|   |ավարտը         |Գյումրի-2        |նախագիծը և       |Իսլամական        |

|   |               |ենթակայանի       |մշակման փուլում է|Հանրապետության   |

|   |               |վերակառուցում:   |Իրան - 400 կՎ`   |կողմից տրամադրվող|

|   |               |Տարածաշրջանային  |երկշղթա ՕԳ-ի     |~ 90 մլն ԱՄՆ-ի   |

|   |               |ինտեգրացման      |նախագիծը:        |դոլար վարկեր     |

|   |               |հնարավորության   |                 |                 |

|   |               |ապահովում        |                 |                 |

|___|_______________|_________________|_________________|_________________|

|10.|Էլեկտրաէներ-   |առևտրային  և     |աշխատանքների     |«Հայաստանի       |

|   |գիայի բաշխիչ   |տեխնիկական       |իրականացումը     |էլեկտրական       |

|   |ցանցի          |կորուստների      |2008-2025        |ցանցեր» ՓԲԸ-ի    |

|   |արդիականացումը |նվազեցում` մինչև |թվականներին`     |կողմից           |

|   |և  սպասարկման  |միջազգայնորեն    |շարունակական     |                 |

|   |որակի          |ընդունված        |                 |                 |

|   |բարձրացումը    |չափանիշները      |                 |                 |

|___|_______________|_________________|_________________|_________________|

|11.|Իրան-Հայաստան  |հանրապետություն  |աշխատանքների     |ֆինանսավորումը`  |

|   |գազատարի       |բնական գազի      |ավարտը 2009      |Ռուսաստանի       |

|   |երկրորդ փուլի  |ներկրման ուղիների|թվականին         |Դաշնության       |

|   |կառուցումը     |տարատեսականացում |                 |«Գազպրոմ»        |

|   |               |                 |                 |ընկերության      |

|   |               |                 |                 |կողմից ~62,4 մլրդ|

|   |               |                 |                 |դրամ             |

|___|_______________|_________________|_________________|_________________|

|12.|Գազամատակարար- |բնակչության      |աշխատանքների     |«ՀայՌուսգազարդ»  |

|   |ման փոխադրող և |գազամատակարարման |ավարտը մինչև     |ՓԲԸ-ի կողմից     |

|   |բաշխող         |ամբողջական       |2010 թվականը     |                 |

|   |համակարգերում  |գործընթացի       |                 |                 |

|   |ներդրումների   |ավարտում         |                 |                 |

|   |իրականացումը   |                 |                 |                 |

|___|_______________|_________________|_________________|_________________|

|13.|Բնական գազի    |գազամատակարարման |աշխատանքների     |«ՀայՌուսգազարդ»  |

|   |ստորգետնյա     |հուսալիության    |ավարտը 2009      |ՓԲԸ-ի կողմից`    |

|   |պահեստարանի 150|աստիճանի         |թվականին         |շուրջ 5 մլրդ դրամ|

|   |մլն խոր. մ     |բարձրացում       |Իրականացվելու է  |                 |

|   |հասանելի ծավալի|                 |«Գազ Դե Ֆրանս»   |                 |

|   |վերականգնումը  |                 |ընկերության      |                 |

|   |               |                 |կողմից:          |                 |

|___|_______________|_________________|_________________|_________________|

|14.|Բնական գազի    |տարածաշրջանային  |աշխատանքների     |պետական          |

|   |ստորգետնյա     |էներգաշուկաների  |իրականացումը     |աջակցությամբ     |

|   |պահեստարանի    |զարգացման        |մինչև  2025      |«փափուկ» վարկային|

|   |ծավալի         |միտումներին      |թվականը          |միջոցներ         |

|   |ընդլայնումը    |ներդաշնակեցում   |Ներկայումս       |                 |

|   |               |                 |ընթանում են      |                 |

|   |               |                 |նախնական         |                 |

|   |               |                 |հետազոտություններ|                 |

|   |               |                 |ծավալի հնարավոր  |                 |

|   |               |                 |և  անհրաժեշտ     |                 |

|   |               |                 |ընդլայնման       |                 |

|   |               |                 |գնահատման        |                 |

|   |               |                 |ուղղությամբ:     |                 |

|___|_______________|_________________|_________________|_________________|

|15.|Ջերմամատակարար-|հանրապետության   |աշխատանքների     |պետական          |

|   |ման            |բնակչության      |իրականացումը     |սուբսիդիաներ,    |

|   |վերականգնումը` |ջերմամատակարարման|շարունակական`    |տնտեսական այլ    |

|   |երկրաջերմային, |կարիքների        |մինչև  2015      |արտոնություններ, |

|   |կենսագազի,     |ապահովում        |թվականը          |պետության        |

|   |արևային  և     |                 |                 |աջակցությամբ     |

|   |վերականգնվող   |                 |                 |«փափուկ» վարկային|

|   |էներգիայի այլ  |                 |                 |միջոցներ,        |

|   |հնարավոր ձևերի |                 |                 |մասնավոր         |

|   |առավելագույնս  |                 |                 |ներդրումներ      |

|   |օգտագործմամբ   |                 |                 |                 |

|___|_______________|_________________|_________________|_________________|

|16.|Էներգախնայողու-|Էներգաարդյունավետ|աշխատանքների     |պետական          |

|   |թյուն ապահովող |տեխնոլոգիաների   |իրականացումը     |սուբսիդիաներ,    |

|   |շարունակական   |ներդրման խթանում |շարունակական`    |տնտեսական այլ    |

|   |բնույթ կրող    |ՀՀ կառավարության |համաձայն պետական |արտոնություններ, |

|   |միջոցառումների |հավանությանն     |կառավարման       |պետության        |

|   |լայնածավալ     |արժանացած        |մարմինների       |աջակցությամբ     |

|   |ներդրման       |էներգախնայողու-  |առաջարկների      |«փափուկ» վարկային|

|   |կազմակերպումը  |թյան ազգային     |հիման վրա        |միջոցներ,        |

|   |               |ծրագրի           |մշակվելիք        |մասնավոր         |

|   |               |իրականացում      |միջոցառումների   |ներդրումներ      |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.11.2007
N 1296-Ն
Որոշում