Սեղմել Esc փակելու համար:
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԶՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈ ...

01.01.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2008  -ից մինչեւ   01.01.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 11.12.13 ՀՕ-152-Ն օրենք)

010.0243.191107

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 24-ին

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հոկտեմբերի 2005 թվականի, ՀՕ-206-Ն) 13-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6) երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց վերամասնագիտացումը.»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ապահովագրական» բառը փոխարինել «ապահովության» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 19-րդ հոդվածում`

i

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամ անձինք իրավունք ունեն նաև անվճար մասնագիտական ուսուցման, աշխատանքային ունակությունների վերականգնման և աշխատանքի տեղավորման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով ֆինանսական աջակցության, իսկ երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձինք` վերամասնագիտացման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

i

«ՀՈԴՎԱԾ 39. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված զբաղվածության կարգավորման պետական ծրագրերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից` Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

19 նոյեմբերի 2007 թվականի

ՀՕ-243-Ն

 

 

pin
ՀՀ 24.10.2007
N ՀՕ-243-Ն օրենք