040.1011.180907
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 սեպտեմբերի 2007 թվականի N 1011-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ու «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Թիվ 1 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «N 1 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ` ընկերություն) (քաղ. Երևան, Ազատամարտիկների (Դիմիտրովի) 89) և ընկերության բաժնետոմսերը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):
1) Սահմանել`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի հունվարի 26-ին ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 2890 հազ. դրամ,
բ. ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 2890 հազ. դրամ:
2) Ընկերության պարտավորությունները 2006 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 390 հազ. դրամ, այդ թվում`
ա. կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 7 հազ. դրամ,
բ. պարտավորություններ` անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 352 հազ. դրամ,
գ. այլ ընթացիկ պարտավորություններ` 31 հազ. դրամ:
3) Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
4) Ընկերությունը 1999-2006 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետոմսերի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 97368 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` օրենքով սահմանված կարգով:
6) Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:
2. «Տրանսպորտային շինարարության նախագծահետազննական ինստիտուտ «Տրանսնախագիծ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (քաղ. Երևան, Դավիթ Անհաղթի 23) բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել ընկերության աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):
1) Սահմանել`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2006 թվականի նոյեմբերի 16-ին ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 26052 հազ. դրամ,
բ. ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 26052 հազ. դրամ:
2) Ընկերության պարտավորությունները 2006 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 4345 հազ. դրամ, այդ թվում`
ա. կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 892 հազ. դրամ,
բ. կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 785 հազ. դրամ,
գ. անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2668 հազ. դրամ:
3) Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
4) Ընկերությունը 1999-2006 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետոմսերի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
ա. պայմանագիրը կնքելուց հետո երկու տարվա ընթացքում կատարել 5 մլն դրամի ներդրում, յուրաքանչյուր տարի` հավասարաչափ,
բ. երկու տարվա ընթացքում ապահովել 74 աշխատատեղ. առաջին տարում` 73 աշխատող` միջին աշխատավարձը սահմանելով 60 հազ. դրամ, երկրորդ տարում` 74 աշխատող` 65 հազ. դրամ միջին աշխատավարձով,
գ. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 625248 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` օրենքով սահմանված կարգով:
6) Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:
3. «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) գույքի կազմից հետ վերցնել Իջևանի կերերի ստուգման լաբորատորիայի 263.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը (Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, գ. Գանձաքար) (այսուհետ` գույք) և այն ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Ռիմա Սարգսյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AA 0497711, տրված` 038-ի կողմից, 13.11.1996 թ., հասցեն` քաղ. Իջևան, Իջևանյան 16):
1) Սահմանել`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի հունիսի 12-ին գնահատված գույքի արժեքը` 590 հազ. դրամ,
բ. ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը` 590 հազ. դրամ:
2) Սահմանել, որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1382 հեկտար հողատարածքը` կադաստրային արժեքով:
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 285504 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով:
4) Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողի վաճառքի գումարը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
4. Երևան-Իջևան-Այգեհովիտ ճանապարհի 124 կիլոմետր հատվածում գտնվող հանգստյան գոտին (արհեստական լճերով) (այսուհետ` գույք) օտարել աճուրդով:
1) Սահմանել`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի հունիսի 14-ին գնահատված գույքի արժեքը` 36400 հազ. դրամ,
բ. աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը` 36400 հազ. դրամ,
գ. աճուրդի հաղթողին (այսուհետ` գնորդ) է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 3,24 հեկտար հողատարածքը` կադաստրային արժեքով:
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա. սահմանված կարգով մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին,
բ. գնորդի կողմից առաջարկված գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 1617600 դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով:
3) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով, գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողի վաճառքի գումարը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ