Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 3 ...

 

 

040.1007.180907

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 սեպտեմբերի 2007 թվականի N 1007-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 3 ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ՁԱՅՆ ՀԱՎԱՔԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2007 թվականի ընտրությունների արդյունքներով կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների հավաքած ձայների թվի մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2007 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան նյութական աջակցություն ցույց տալու նպատակով «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Նյութական աջակցություն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» ծախսային ծրագրով 2007 թվականի երկրորդ կիսամյակի համար նախատեսված հատկացումների բաշխումն ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2007 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած առանձին կուսակցությունների` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի սեպտեմբերի 6-ի

N 1007-Ա որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ «ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 3 ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ՁԱՅՆ ՀԱՎԱՔԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ» ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ` ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 3 ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ՁԱՅՆ ՀԱՎԱՔԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

.______________________________________________________________________.

|Կուսակցությունների անվանումները          |2007թ. երրորդ|2007թ. երկրորդ|

|                                         |եռամսյակ     |կիսամսյակ     |

|_________________________________________|_____________|______________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                                 |     40,963.0|      40,963.0|

|_________________________________________|_____________|______________|

|այդ թվում`                               |             |              |

|_________________________________________|_____________|______________|

|1. «Ազգային միաբանություն» կուսակցություն|      1,741.0|       1,741.0|

|_________________________________________|_____________|______________|

|2. «Ժառանգություն» կուսակցություն        |      2,829.8|       2,829.8|

|_________________________________________|_____________|______________|

|3. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն    |      7,139.6|       7,139.6|

|_________________________________________|_____________|______________|

|4. Հայաստանի հանրապետական կուսակցություն |     16,000.0|      16,000.0|

|_________________________________________|_____________|______________|

|5. «Հայ հեղափոխական դաշնակցություն»      |      6,211.7|       6,211.7|

|   կուսակցություն                        |             |              |

|_________________________________________|_____________|______________|

|6. «Նոր ժամանակներ» կուսակցություն       |      1,643.1|       1,643.1|

|_________________________________________|_____________|______________|

|7. Միավորված աշխատանքային կուսակցություն |      2,069.5|       2,069.5|

|_________________________________________|_____________|______________|

|8. «Օրինաց երկիր» կուսակցություն         |      3,328.3|       3,328.3|

.______________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.09.2007
N 1007-Ա
Որոշում