040.0901.130807
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 օգոստոսի 2007 թվականի N 901-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության օրհներգի երաժշտության օգտագործման դեպքերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի օգոստոսի 9-ի
N 901-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ
1. Սույնով սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրհներգի երաժշտության օգտագործման դեպքերը:
2. Հայաստանի Հանրապետության օրհներգը` «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` երաժշտական խմբագրմամբ և տեքստով, նվագախմբային, երգչախմբային, նվագախմբային-երգչախմբային կամ այլ վոկալ և գործիքային տարբերակներով, ամբողջությամբ կարող է օգտագործվել`
1) թատերական ներկայացումներում,
2) թատերականացված զանգվածային միջոցառումներում (հանդիսասրահներում և բացօթյա),
3) խաղարկային, անիմացիոն, փաստավավերագրական կինոնկարներում,
4) ռադիոհաղորդումներում և հեռուստատեսային հաղորդումներում,
5) գեղարվեստական հուշանվերներում,
6) թանկարժեք իրերում և զարդերում,
7) ձեռքի, գրպանի, պատի ժամացույցներում,
8) բջջային հեռախոսներում,
9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ դեպքերում: