Սեղմել Esc փակելու համար:
ԲԺՇԿԱՀՈԳԵԲԱՆԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԺՇԿԱՀՈԳԵԲԱՆԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ Կ ...

 

 

040.0783.170707

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հուլիսի 2007 թվականի N 783-Ն

 

i

ԲԺՇԿԱՀՈԳԵԲԱՆԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բժշկահոգեբանամանկավարժական գնահատում իրականացնող կենտրոնների նկատմամբ պահանջները և դրանց ցանկը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2007 թվականի հուլիսի 6-ի

N 783-Ն որոշման

 

ԲԺՇԿԱՀՈԳԵԲԱՆԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Կենտրոնը պետք է ունենա`

1. բժշկահոգեբանամանկավարժական գնահատում իրականացնող մասնագետներ,

2. կանոնադրական գործառույթներին համապատասխան շենքային պայմաններ և գույք,

3. սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող երեխաների համար թեքահարթակներ կամ վերելակ, հարմարեցված զուգարաններ և այլն,

4. տեսողության, լսողության, խոսքի ծանր, վարքային և հուզակամային ոլորտի խանգարումներ, մտավոր հետամնացություն, հենաշարժական համակարգի խախտումներ, հոգեբանական զարգացման խնդիրներ ունեցող երեխաների կրթական կարիքի գնահատման համար անհրաժեշտ միջոցներ,

5. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մասին տվյալների բազա ստեղծելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ,

6. հատուկ կրթական հաստատությունների և ներառական կրթություն իրականացնող հանրակրթական հաստատությունների մանկավարժների համար մեթոդական աշխատանքներ իրականացնելու հնարավորություններ,

7. հատուկ կրթության հիմնախնդիրներին նվիրված համաժողովներ, սեմինարներ, ցուցահանդեսներ կազմակերպելու պայմաններ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2007 թվականի հուլիսի 6-ի

N 783-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԲԺՇԿԱՀՈԳԵԲԱՆԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ

 

Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.07.2007
N 783-Ն
Որոշում