Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ՆՀ-1159-Ն Հ ...

 

 

030.0151.120607

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ՆՀ-1159-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

i

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության և կառուցվածքի մասին» ՆՀ-1159-Ն հրամանագրի 2-րդ հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Աշխատակազմի ղեկավար

2. Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ

3. ՀՀ Նախագահի խորհրդականներ

4. ՀՀ Նախագահի օգնականներ

5. ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար

6. ՀՀ Նախագահի ռեֆերենտներ

7. ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայություն (1-ին բաժին, 2-րդ բաժին, քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների և բողոքների բաժին)

8. ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչություն

9. Արտաքին կապերի վարչություն

10. Իրավաբանական վարչություն (1-ին խումբ, 2-րդ խումբ)

11. Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

12. Ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչություն

13. Փորձագիտական-վերլուծական վարչություն (1-ին խումբ, 2-րդ խումբ)

14. Քարտուղարություն (ընդհանուր բաժին, արձանագրային բաժին, արխիվ, գրադարան)

15. Գործերի կառավարչություն (մատակարարման բաժին, շահագործման և ծառայությունների բաժին, ավտոտրանսպորտային բաժին)

16. Հաշվապահական հաշվառման և ֆինանսների վարչություն

17. Առաջին բաժին

18. Արարողակարգի բաժին

19. Կադրերի բաժին

20. Համակարգչային ծառայությունների բաժին

21. Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակ»:

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին` երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունում նոր կառուցվածքից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

 

12 հունիսի 2007 թվականի

ՆՀ-151-Ն

 

 

pin
ՀՀ Նախագահ
12.06.2007
N ՆՀ-151-Ն
Հրամանագիր