Սեղմել Esc փակելու համար:
ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱԶԱՏ ԳՆԵՐԻ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱԶԱՏ ԳՆԵՐԻ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

11.01.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.01.1992  -ից մինչեւ   11.01.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հունվարի 1992 թվականի թիվ 1

 

ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱԶԱՏ ԳՆԵՐԻ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում ազատ գների և սակագների անցնելու մասին» հրամանագրի, և ելնելով սպառողական շուկայի կայունացման, շահութաբեր արտադրության խթանման, ժողովրդական սպառման ապրանքներով շուկայի հագեցման նպատակներից.

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. 1992 թվականի հունվարի 5-ից Հայաստանի Հանրապետությունում բոլոր ձեռնարկությունները սահմանում են իրենց արտադրանքի և ծառայությունները գները և սակագները ինքնուրույն` ելնելով շուկայի առաջարկից և պահանջարկից, բացառությամբ թիվ/թիվ 1 և 2 հավելվածներում բերված ապրանքներից և ծառայություններից: Ձեռնարկություններում գների և սակագների սահմանումը և փոփոխությունը հաստատվում են ձեռնարկության տնօրենի, գլխավոր հաշվապահի, գլխավոր տնտեսագետի, պլանային բաժնի պետի և առաքման բաժնի պետի ստորագրություններով:

(հավելվածներն ուժը կորցրել են մասնակի 29.05.92 թիվ ՆՀ-106 հրամանագիր)

2. Ելնելով թիվ/թիվ 1 և 2 հավելվածներում նախատեսված գործող գների ու սակագների նկատմամբ սահմանային գործակիցներից, սահմանել նոր պետական կարգավորվող գներ և սակագներ հիմնական սպառողական ապրանքների, բնակչությանը ցույց տրվող ծառայությունների և արտադրատեխնիկական նշանակության արտադրանքի համար:

(հավելվածներն ուժը կորցրել են մասնակի 29.05.92 թիվ ՆՀ-106 հրամանագիր)

3. Հանձնարարել ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների և առևտրի նախարարություններին` հաստատագրված և ազատ գների գործողության մեջ մտնելու կապակցությամբ սահմանել ապրանքների վերագնահատման կարգ:

4. ՀՀ բոլոր ձեռնարկությունները, անկախ սեփականության ձևից և պատկանելությունից, պարբերաբար տեղեկություններ են հայտնում ՀՀ պետվիճկոմին, հարկային տեսչությանը իրենց արտադրատեսակների և ծառայությունների գների ու սակագների մասին, նշված գերատեսչությունների կողմից սահմանված կարգով:

5. Սույն որոշման ընդունման կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել ՀՀ Նախարարների խորհրդի նախկին որոշումները և կարգադրությունները գների և գնագոյացման մասին:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Հայաստանի Հանրապետության Նախարարների

խորհրդի 1992 թվականի հունվարի 4-ի

թիվ 1 որոշման

 

                 Ս Ա Հ Մ Ա Ն Ա Յ Ի Ն    Չ Ա Փ Ե Ր

ԱՐՏԱԴՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ

(հավելվածներն ուժը կորցրել են մասնակի 29.05.92 թիվ ՆՀ-106 հրամանագիր)

 

Արդյունաբերական ապրանքների և սակագների

գործող գների նկատմամբ կիրառվող

սահմանային գործակիցներ:

 

Բեռնատար տրանսպորտային սակագներ`(1)

 

Երկաթգծով բեռների տեղափոխում

 

     - ուղիղ հաղորդակցություն                        5

 

     - տեղական հաղորդակցություն                      14,0

 

Ավտոմոբիլային տրանսպորտով բեռների

   տեղափոխում                                        3,6

 

   Կապի հիմնական ծառայություններ                     4

 

__________________

1) Վառելիքի, էներգիայի, պահեստամասերի և ծախսերի մեջ մտնող այլ էլեմենտների

հետագա թանկացման պայմաններում երկաթգծով բեռների տեղափոխման (տեղական

հաղորդակցություն), ավտոմոբիլային տրանսպորտով բեռների տեղափոխման, կապի

հիմնական ծառայությունների սակագները պետք է սահմանեն համապատասխան

նախարարություններն ու գերատեսչությունները կառավարության կողմից

հաստատված կարգով:

__________________

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Հայաստանի Հանրապետության Նախարարների

խորհրդի 1992 թվականի հունվարի 4-ի

թիվ 1 որոշման

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՈՒ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ

(հավելվածներն ուժը կորցրել են մասնակի 29.05.92 թիվ ՆՀ-106 հրամանագիր)

 

Սահմանային գործակիցներ գործող գների

ու սակագների նկատմամբ

 

   հաց                                         3

 

   կաթ, մածուն                                 3

 

   մանկական սնունդ                             1,2

 

   բնակչությանը իրացվող կերակրի աղ             4

 

կոմունալ-կենցաղային կարիքների համար

   բնակչությանը բացթողնվող էլեկտրաէներգիա      1) առանց փոփոխության

   ջերմային էներգիա                               առանց փոփոխության

 

   հեղուկ գազ                                  6

 

   բնական գազ                                  7,5

 

դեղամիջոցներ և բժշկական

   նշանակության իրեր                           4

 

բնակվարձ, ներառյալ հանրակացարաններում

   բնակվելու համար վարձը                          առանց փոփոխության

 

Կոմունալ ծառայությունների կարևորագույն

տեսակները`

________________________________________

   ջրախողովակից օգտվելու ծառայություն          10

 

բնակելի շենքերի ջեռուցման և տաք

   ջրամատակարարման ծառայություն                5

 

   կոյուղուց օգտվելու ծառայություն             5

 

   կենցաղային աղբի տեղափոխում                  12

 

Մարդատար տրանսպորտի ծառայություններ

_____________________________________

երկաթգծի տրանսպորտով ուղևորների և

   բեռների տեղափոխում                          3

 

օդային տրանսպորտով ուղևորների և

   բեռների տեղափոխում                         4

 

մերձքաղաքային, քաղաքային (մետրո,

ավտոբուս, տրոլեյբուս և տրամվայ)

   տրանսպորտով ուղևորների  փոխադրում          2

 

Կապի ծառայություններ

______________________

քաղաքային և գյուղական

   հեռախոսային կապ                            2,5

 

   ռադիոֆիկացիա                               3,5

 

միջքաղաքային հեռախոսային,

   հեռագրական և  փոստային կապ                 4

 

______________________

1) Վառելիքի, էներգիայի, պահեստամասերի և ծախսերի մեջ մտնող այլ տարրերի

հետագա թանկացման պայմաններում թիվ 2 հավելվածում նշված բնակչությանը

մատուցվող բոլոր ծառայությունների (բացառությամբ բնակվարձի, երկաթուղով և

օդային տրանսպորտով ուղևորափոխադրումների) սակագները սահմանում են

համապատասխան նախարարություններն ու գերատեսչությունները կառավարության

կողմից հաստատված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.01.1992
N 1
Որոշում