ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
18 ապրիլի 2007 թվականի N 172
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 336-Ն ՈՐՈՇՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
i
Հաշվի առնելով`
ա) «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության 2007 թվականի ապրիլի 4-ի N MH/Լ070470/040407/1.0/RY գրությունը, որով «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությունը խնդրել է պաշտոնապես պարզաբանել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի N 1465-Ն որոշմամբ «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայում փոփոխություն կատարելու մասին» N 336-Ն որոշմամբ հաստատված թիվ 60 լիցենզիայի (այսուհետև` Լիցենզիա) 5.Ա.2 կետի ժբ) ենթակետը,
բ) «Վիմպել Կոմ» բաց բաժնետիրական ընկերության դիրքորոշումն առ այն, որ «Հելենիք Թելեքոմունիքեյշնզ Օրգանիզեյշն Ս.Ա.» (ՕTE) կազմակերպությանը պատկանող «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման դեպքում «Վիմպել Կոմ» բաց բաժնետիրական ընկերությունը համաձայնել է աստիճանաբար հրաժարվել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը վերապահված հեռահաղորդակցության տարբեր ծառայությունների մատուցման բացառիկ իրավունքներից,
գ) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի N 1465-Ն որոշմամբ «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայում փոփոխություն կատարելու մասին» N 336-Ն որոշումը, որի համաձայն վերացվել է միջազգային ձայնային կապի (International Voice Gateway) ծառայություններ տրամադրելու «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության բացառիկ իրավունքը` GSM երկրորդ օպերատորի կողմից իր բաժանորդներին միջազգային ձայնային ծառայություններ մատուցելու համար, և
հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի գ) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Պաշտոնապես պարզաբանել, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի N 1465-Ն որոշմամբ «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայում փոփոխություն կատարելու մասին» N 336-Ն որոշմամբ հաստատված թիվ 60 լիցենզիայի 5.Ա.2 կետի ժբ) ենթակետի համաձայն` GSM երկրորդ օպերատորն իրավասու է իր GSM ցանցի բաժանորդներին մատուցել միջազգային ձայնային ծառայություններ` անկախ դրանց հիմքում ընկած տեխնոլոգիայից, և դա չի դիտվի որպես Լիցենզիայի խախտում: