010.0149.270407
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2007 թվականի ապրիլի 9-ին
«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (31 հուլիսի 1994 թվականի, ՀՕ-115) 5-րդ հոդվածի 2-րդ մասում «սահմանված հաշվարկային փոխարժեքից ոչ բարձր» բառերը փոխարինել «հրապարակված` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից ոչ բարձր» բառերով:
27 ապրիլի 2007 թվականի
ՀՕ-149-Ն