030.0095.230407
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի ՆՀ-148-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին և 38-րդ հոդվածի 3.1-րդ կետերով` որոշում եմ.
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի օգոստոսի 16-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը սահմանելու մասին» ՆՀ-148-Ա հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանագրով սահմանված`
ա. թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Հովհաննես Հովհաննեսի Թոռչյանի փոխարեն ընդգրկել Կարեն Գագիկի Ոսկերչյանին: Այդ կապակցությամբ թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Թոռչյան Հովհաննես Հովհաննեսի» բառերը փոխարինել «Ոսկերչյան Կարեն Գագիկի» բառերով,
բ. թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Արտուշ Կամոյի Ստեփանյանի փոխարեն ընդգրկել Հակոբ Մկրտչի Յողուրջյանին: Այդ կապակցությամբ թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Ստեփանյան Արտուշ Կամոյի» բառերը փոխարինել «Յողուրջյան Հակոբ Մկրտչի» բառերով,
գ. թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Ռազմիկ Ռաֆիկի Գրիգորյանի փոխարեն ընդգրկել Էդիկ Աշոտի Սարգսյանին: Այդ կապակցությամբ թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Գրիգորյան Ռազմիկ Ռաֆիկի» բառերը փոխարինել «Սարգսյան Էդիկ Աշոտի» բառերով:
23 ապրիլի 2007 թվականի
ՆՀ-95-Ա