030.0077.290307
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի ՆՀ-148-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին և 38-րդ հոդվածի 3.1-րդ կետով` որոշում եմ.
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի օգոստոսի 16-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը սահմանելու մասին» ՆՀ-148-Ա հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանագրով սահմանված`
ա. թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Աշոտ Աբովի Ավետիսյանի փոխարեն ընդգրկել Գագիկ Մնացականի Ղազարյանին: Այդ կապակցությամբ թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Ավետիսյան Աշոտ Աբովի» բառերը փոխարինել «Ղազարյան Գագիկ Մնացականի» բառերով,
բ. թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Սերյոժա Խաչատուրի Գրիգորյանի փոխարեն ընդգրկել Նվեր Ազատի Զաքարյանին: Այդ կապակցությամբ թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Գրիգորյան Սերյոժա Խաչատուրի» բառերը փոխարինել «Զաքարյան Նվեր Ազատի» բառերով,
գ. թիվ 26 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմից հանել «Պետրոսյան Մարիետա Կնյազի» բառերը,
դ. թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Արթուր Ռաֆիկի Խաչատրյանի փոխարեն ընդգրկել Մկրտիչ Մելքոնի Մարմարյանին: Այդ կապակցությամբ թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Խաչատրյան Արթուր Ռաֆիկի» բառերը փոխարինել «Մարմարյան Մկրտիչ Մելքոնի» բառերով,
ե. թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Անահիտ Ֆաբրիցուսկու Գրիգորյանի փոխարեն ընդգրկել Սամվել Գուրգենի Հարությունյանին: Այդ կապակցությամբ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Գրիգորյան Անահիտ Ֆաբրիցուսկու» բառերը փոխարինել «Հարությունյան Սամվել Գուրգենի» բառերով:
29 մարտի 2007 թվականի
ՆՀ-77-Ա