Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍ ...

 

 

010.0108.230307

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2007 թվականի փետրվարի 22-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60) 1-ին հոդվածում`

ա) 3-րդ կետի ութերորդ պարբերությունը «մարմինների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի» բառերով.

բ) 4-րդ կետը «երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հետ կապված փաստաթղթերի հավաստիության,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից օրենքի խախտման փաստերի քննարկման կապակցությամբ ընդունված որոշման հիման վրա ներկայացված փաստաթղթերի և այլ տեղեկատվության հավաստիության,» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետը «- լիցենզավորող պետական մարմինները:» թվարկումից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր թվարկումով`

«- Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը,»:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի «նախարարության կողմից ըստ անհրաժեշտության» բառերը փոխարինել «նախարարության կամ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ըստ անհրաժեշտության» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

23 մարտի 2007 թվականի

ՀՕ-108-Ն

 

 

pin
ՀՀ 22.02.2007
N ՀՕ-108-Ն օրենք