(ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-243-Ն օրենք)
i
010.0106.230307
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2007 թվականի փետրվարի 22-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-519-Ն) 42-րդ հոդվածի 1-ին մասում`
ա) առաջին պարբերությունը «սոցիալական ապահովության քարտի» բառերից հետո լրացնել «կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի» բառերով.
բ) 8-րդ կետը «սոցիալական ապահովության քարտերի» բառերից հետո լրացնել «կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքների» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
23 մարտի 2007 թվականի
ՀՕ-106-Ն