041.0075.280198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 հունվարի 1998 թվականի թիվ 75
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 596 ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի ձևակերպման կարգը հաստատելու մասին» թիվ 596 որոշման կատարումն ապահովելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` մինչև 1998 թվականի փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում ու հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի ձևակերպման գործընթացն ապահովելու համար մշակել համակարգչային ցանցի ավտոմատացված աշխատանքների տեխնիկական ծրագրեր:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հանձնել անհրաժեշտ քանակի տեխնիկական միջոցներ` կազմակերպելով դրանց ներդրման աշխատանքները, հատկացնել համապատասխան քանակի անձնագրային բլանկներ, ձևաթղթեր և դրոշմակնիքներ, ինչպես նաև կազմակերպել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան աշխատողների ուսուցումը:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` 5-օրյա ժամկետում համատեղ հաստատել կազմակերպչական միջոցառումների պլան` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի ձևակերպման գործընթացն ապահովելու համար:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի ձևակերպման գործընթացի իրականացման նպատակով 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը հատկացնել 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից կատարված փաստացի ծախսերը հատուցելու համար: