030.0061.010307
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի ՆՀ-148-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին և 38-րդ հոդվածի 3.1-րդ կետերով` որոշում եմ.
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի օգոստոսի 16-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը սահմանելու մասին» ՆՀ-148-Ա հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանագրով սահմանված`
ա. թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Քաջիկ Հաբեթի Գրիգորյանի փոխարեն ընդգրկել Էդուարդ Սիմոնի Փանոսյանին: Այդ կապակցությամբ թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Գրիգորյան Քաջիկ Հաբեթի» բառերը փոխարինել «Փանոսյան Էդուարդ Սիմոնի» բառերով,
բ. թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Կարապետ Գրիգորի Հովհաննիսյանի փոխարեն ընդգրկել Ստեփան Ռաֆիկի Շահումյանին: Այդ կապակցությամբ թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Հովհաննիսյան Կարապետ Գրիգորի» բառերը փոխարինել «Շահումյան Ստեփան Ռաֆիկի» բառերով,
գ. թիվ 6 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Հարություն Կառլենի Մկրտչյանի փոխարեն ընդգրկել Վահրամ Ֆելիքսի Հարությունյանին: Այդ կապակցությամբ թիվ 6 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Մկրտչյան Հարություն Կառլենի» բառերը փոխարինել «Հարությունյան Վահրամ Ֆելիքսի» բառերով,
դ. թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Ֆելիքս Արտավազդի Բաբայանի փոխարեն ընդգրկել Ալլա Վարդանի Հովհաննիսյանին: Այդ կապակցությամբ թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Բաբայան Ֆելիքս Արտավազդի» բառերը փոխարինել «Հովհաննիսյան Ալլա Վարդանի» բառերով,
ե. թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Մարտին Մայիսի Պողոսյանի փոխարեն ընդգրկել Մարզպետ Հրանտի Գարեգինյանին: Այդ կապակցությամբ թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Պողոսյան Մարտին Մայիսի» բառերը փոխարինել «Գարեգինյան Մարզպետ Հրանտի» բառերով,
զ. թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Լարիսա Արամայիսի Փարեմուզյանի փոխարեն ընդգրկել Արմինե Շուրայի Բաբայանին: Այդ կապակցությամբ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Փարեմուզյան Լարիսա Արամայիսի» բառերը փոխարինել «Բաբայան Արմինե Շուրայի» բառերով,
է. թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Նաիրի Լևոնի Արոյանի փոխարեն ընդգրկել Ելենա Մաքսիմի Ղարաջյանին: Այդ կապակցությամբ թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Արոյան Նաիրի Լևոնի» բառերը փոխարինել «Ղարաջյան Ելենա Մաքսիմի» բառերով,
ը. թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Գագիկ Ֆրիդոնի Արղուշյանի փոխարեն ընդգրկել Մեսրոպ Վոլոդյայի Ղալաչյանին: Այդ կապակցությամբ թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Արղուշյան Գագիկ Ֆրիդոնի» բառերը փոխարինել «Ղալաչյան Մեսրոպ Վոլոդյայի» բառերով,
թ. թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Մելքոն Շիրակի Վարդանյանի փոխարեն ընդգրկել Ֆերդինանտ Ժորայի Հայրապետյանին: Այդ կապակցությամբ թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Վարդանյան Մելքոն Շիրակի» բառերը փոխարինել «Հայրապետյան Ֆերդինանտ Ժորայի» բառերով,
ժ. թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Աշոտ Անդրանիկի Խաչատրյանի փոխարեն ընդգրկել Բաբկեն Ամատունու Սարոյանին: Այդ կապակցությամբ թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Խաչատրյան Աշոտ Անդրանիկի» բառերը փոխարինել «Սարոյան Բաբկեն Ամատունու» բառերով,
ժա. թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Համլետ Հովհաննեսի Ջալոյանի փոխարեն ընդգրկել Կոլյա Օնիկի Ջալոյանին: Այդ կապակցությամբ թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Ջալոյան Համլետ Հովհաննեսի» բառերը փոխարինել «Ջալոյան Կոլյա Օնիկի» բառերով:
1 մարտի 2007 թվականի
ՆՀ-61-Ա