010.0066.220107
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին
«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (31 հուլիսի 1994 թվականի, ՀՕ-115) 24-րդ հոդվածի երկրորդ մասում «միջնորդ դատարաններում» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալներում» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
22 հունվարի 2007 թվականի
ՀՕ-66-Ն