Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒ ...

 

 

010.0159.111297

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
19 նոյեմբերի 1997 թ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`

«3/ «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի 14 խմբի 04 ենթախմբում նախատեսված և նույն օրենքի թիվ 14 հավելվածի 14 խմբի 04 ենթախմբի 11-րդ կետով սահմանված հատկացումներն ավելացնել նախորդ տարիների բյուջեների կատարման ընթացքում բյուջետային հիմնարկներին մատուցված ծառայությունների, ինչպես նաև կապիտալ շինարարության և վերանորոգման գծով առաջացած պարտքերի հաշվանցումների միջոցով վճարված գումարների չափով` նույն չափով համապատասխանաբար ավելացնելով նաև «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածով հաստատված պետական բյուջեի եկամուտները:

Նախորդ տարիների պետական բյուջեների կատարման ընթացքում բյուջետային հիմնարկներին մատուցված ծառայությունների, ինչպես նաև կապիտալ շինարարության և վերանորոգման գծով առաջացած պարտքերի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի թիվ 14 հավելվածի 14 խմբի 04 ենթախմբի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«11. Նախորդ տարիների բյուջեների կատարման ընթացքում բյուջետային հիմնարկներին մատուցված ծառայությունների, ինչպես նաև կապիտալ շինարարության և վերանորոգման գծով առաջացած պարտքերի վճարում»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

11 դեկտեմբերի 1997 թ.

ՀՕ-159

 

 

pin
ՀՀ 19.11.1997
N ՀՕ-159 օրենք