(ուժը կորցրել է 01.01.13թ` 22.12.10 ՀՕ-246-Ն օրենք)
010.0165.290706
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2006 թվականի հուլիսի 7-ին
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-183) տեքստում «հայտարարագիր» և «հայտարարագրում» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «հաշվարկ» և «հաշվարկում» բառերով և դրանց հոլովաձևերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 31-րդ հոդվածում`
i
ա) 1-ին կետը «ներկայացնել» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով» բառերով.
բ) 5-րդ կետի «մարտի 1-ից» բառերը փոխարինել «ապրիլի 15-ից» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 3. ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 24-րդ հոդվածը, 31-րդ հոդվածի 9-րդ կետը և 38-րդ հոդվածի 4-րդ կետը:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
29 հուլիսի 2006 թվականի
ՀՕ-165-Ն