(ուժը կորցրել է 01.05.07թ` 22.02.07 ՀՕ-126-Ն օրենք)
i
010.0110.220606
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2006 թվականի հունիսի 1-ին
«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-245, այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի առաջին մասում`
1) 2-րդ կետի «նախաքննության և հետաքննության» բառերը փոխարինել «հետաքննության և նախաքննության» բառերով.
2) 6-րդ կետը «կիրառման» բառից հետո լրացնել «օրինականության» բառով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 10-րդ հոդվածում`
i
1) երկրորդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունը.».
2) երկրորդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունը.»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 11-րդ հոդվածի հինգերորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով.
«1.1) դատախազության վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով դիմում է Սահմանադրական դատարան, Սահմանադրական դատարանում մասնակցում է քննությանը կամ քննությանը մասնակցելու համար լիազորում է այլ դատախազի.»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 22-րդ հոդվածում`
i
1) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գլխավոր դատախազին Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում և պաշտոնանկ է անում Ազգային ժողովը` Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված կարգով:».
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գլխավոր դատախազի տեղակալներին գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում և ազատում է Հանրապետության Նախագահը` Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված կարգով:».
3) հինգերորդ մասից հանել «և ընդգրկվել է դատախազների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակներում» բառերը.
4) վեցերորդ մասի «ընդգրկվել է դատախազների պաշտոնեական պիտանիության ցուցակում» բառերը փոխարինել «հանձնել է քննություն` գլխավոր դատախազի սահմանած կարգով» բառերով.
5) յոթերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Քննիչ կարող է լինել ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի իրավաբանական բարձրագույն կրթություն, իրավաբանի առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ և գլխավոր դատախազի սահմանած կարգով հանձնել է համապատասխան քննություն: Իրավաբանի առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ չունենալու դեպքում անձը քննություն հանձնելուց և քննիչ նշանակվելուց հետո անցնում է մեկ տարի ժամկետով փորձաշրջան` գլխավոր դատախազի սահմանած կարգով:».
6) ութերորդ մասը ճանաչել ուժը կորցրած.
7) իններորդ մասի «կամ այլ ստորադաս դատախազն» բառերը փոխարինել «, այլ ստորադաս դատախազը կամ քննիչն» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 25-րդ հոդվածի վերնագրում և տեքստում «նախաքննության և հետաքննության» բառերը փոխարինել «հետաքննության և նախաքննության» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 29-րդ հոդվածի վերնագիրը «կիրառման» բառից հետո լրացնել «օրինականության» բառով:
i
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 39-րդ հոդվածի չորրորդ մասից հանել «, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավոր դատախազների» բառերը:
ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում Սահմանադրության 116-րդ հոդվածով նախատեսված ժամկետը լրանալուց հետո: Սահմանադրության 117-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան` գլխավոր դատախազը շարունակում է պաշտոնավարել ոչ ավելի, քան հինգ ամիս Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից հետո` մինչև Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով գլխավոր դատախազի նշանակումը:
22 հունիսի 2006 թվականի
ՀՕ-110-Ն
pԶՅը