Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի ՆՀ-541 ՀՐԱՄԱՆԱ ...

 

 

030.0125.010606

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի ՆՀ-541 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության միասնական արտաքին քաղաքականության վարման գործում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը համակարգելու մասին» ՆՀ-541 հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1. Հրամանագրի վերնագրում, նախաբանում, 1-ին կետի առաջին պարբերության երկրորդ նախադասությունում և երրորդ պարբերությունում «գործադիր իշխանության» բառերը փոխարինել «պետական» բառով:

i

2. Հրամանագրի 3-րդ կետը «Հայաստանի Հանրապետության միասնական» բառերից հետո լրացնել «արտաքին» բառով:

i

3. Հրամանագիրը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-րդ և 3.2-րդ կետերով`

«3.1. Պաշտոնական պատվիրակությունների այցի ծրագիրը և դրանով նախատեսված միջոցառումները նախապես քննարկվում և համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:

3.2. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կամ ներկայացուցիչը մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարների և պաշտոնատար անձանց, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և պատգամավորական պատվիրակությունների` օտարերկրյա պետություններում կամ միջազգային կազմակերպություններում տեղի ունեցող այն հանդիպումներին, միջազգային համաժողովներին և խորհրդարանական նստաշրջաններին, որոնք նախատեսում են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկում և որոնց արդյունքում կարող են ընդունվել Հայաստանի Հանրապետության համար պարտադիր կատարման ենթակա բանաձևեր կամ որոշումներ, ձեռք բերվել արտաքին քաղաքականությանն առնչվող պայմանավորվածություններ, արվել արտաքին քաղաքականության հարցերի հետ կապված հայտարարություններ:

Սույն կետով նախատեսված հանդիպումներին, միջազգային համաժողովներին և խորհրդարանական նստաշրջաններին մասնակցելու մասին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում դրանց արդյունքների վերաբերյալ հաղորդագրություններ, իսկ անհրաժեշտության դեպքում` համապատասխան առաջարկություններ:»:

 

1 հունիսի 2006 թվականի

ՆՀ-125-Ն

 

 

pin
ՀՀ Նախագահ
01.06.2006
N ՆՀ-125-Ն
Հրամանագիր