010.0056.310506
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2006 թվականի մայիսի 2-ին
«ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Մարտական խաչ շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (29 մարտի 1994 թվականի, ՀՕ-97)`
1) 3-րդ հոդվածի «ա» և 4-րդ հոդվածի «ա» և «բ» կետերում «ինչպես նաև այլ անձինք» բառերը փոխարինել «այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը» բառերով.
2) 3-րդ հոդվածի «բ» կետը «հրամանատարները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը» բառերով.
3) 4-րդ հոդվածի «բ» կետում «ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության պետական վարչության, մաքսային մարմինների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման արտակարգ իրավիճակների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ազգային անվտանգության և մաքսային բնագավառների պետական լիազորված մարմինների» բառերով.
4) 5-րդ հոդվածում «և ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության և արտակարգ իրավիճակների պետական վարչությունների և մաքսային վարչության» բառերը փոխարինել «և տարածքային կառավարման, ոստիկանության, ազգային անվտանգության և մաքսային բնագավառների պետական լիազորված մարմինների» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
31 մայիսի 2006 թվականի
ՀՕ-56-Ն