010.0055.310506
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2006 թվականի մայիսի 2-ին
«ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Տիգրան Մեծ» շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (20 մայիսի 2002 թվականի, ՀՕ-354-Ն)`
1) 2-րդ հոդվածը «զինծառայողները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը» բառերով.
2) 3-րդ հոդվածի «ներքին գործերի» բառերը փոխարինել «ոստիկանության բնագավառի պետական լիազորված մարմնի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
31 մայիսի 2006 թվականի
ՀՕ-55-Ն