030.0073.120406
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի ՆՀ-148-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին և 38-րդ հոդվածի 3.1-րդ կետերով` որոշում եմ.
i
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի օգոստոսի 16-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը սահմանելու մասին» ՆՀ-148-Ա հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
Հրամանագրով սահմանված`
ա) թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Անաիդա Լյուդվիգի Շահնազարյանի փոխարեն ընդգրկել Իվան Հայրապետի Ասատուրյանին:
Այդ կապակցությամբ թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Շահնազարյան Անաիդա Լյուդվիգի» բառերը փոխարինել «Ասատուրյան Իվան Հայրապետի» բառերով.
բ) թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Մայիս Աշոտի Եղիազարյանի փոխարեն ընդգրկել Լևոն Ռազմիկի Միքայելյանին:
Այդ կապակցությամբ թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Եղիազարյան Մայիս Աշոտի» բառերը փոխարինել «Միքայելյան Լևոն Ռազմիկի» բառերով:
12 ապրիլի 2006 թվականի
ՆՀ-73-Ա