031.0063.180306
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ՆԿ-1316-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» 2003 թվականի հունվարի 27-ի ՆԿ-1316-Ն կարգադրության մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
i
ա) կարգադրության հավելվածը լրացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերով` համաձայն 1-ին հավելվածի.
բ) կարգադրության հավելվածից հանել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը` համաձայն 2-րդ հավելվածի:
18 մարտի 2006 թվականի
ՆԿ-63-Ն
Հավելված 1
ՀՀ Նախագահի
2006 թվականի մարտի 18-ի
ՆԿ-63-Ն կարգադրության
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի բաժնի վարիչի պաշտոնի անձնագիր N 12.1
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 73.1
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 73.2
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 97.1
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագիր N 111.1:
Հավելված 2
ՀՀ Նախագահի
2006 թվականի մարտի 18-ի
ՆԿ-63-Ն կարգադրության
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ` ՀԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետի պաշտոնի անձնագիր N 6
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 35
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 36
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 80
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագիր N 100: