Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի ՆՀ-553 ՀՐԱՄԱՆ ...

 

 

030.0054.140306

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի ՆՀ-553 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

i

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 18-ի «Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-553 հրամանագրի 1-ին կետով հաստատված հանձնաժողովի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ» բառերով.

բ) «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ» բառերով.

գ) «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ» բառերով.

դ) «Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ» բառերով.

ե) «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ» բառերով.

զ) «Հայաստանի Հանրապետության գլխավոր ռազմական տեսչի տեղակալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչի տեղակալ» բառերով.

է) «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության 3-րդ գլխավոր վարչության պետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության 3-րդ գլխավոր վարչության պետ» բառերով.

ը) «Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարության հաշմանդամների և վետերանների հիմնահարցերի վարչության պետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ» բառերով:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

14 մարտի 2006 թվականի

ՆՀ-54-Ն

 

 

pin
ՀՀ Նախագահ
14.03.2006
N ՆՀ-54-Ա
Հրամանագիր