Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

26.07.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.05.2006  -ից մինչեւ   26.07.2008  -ը:
 

(ուժը կորցրել է 10.07.08 ՆԿ-125-Ն կարգադրություն)

i

031.0006.180106

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչության գործառույթների լիարժեք և արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչության կանոնադրությունը հաստատելու մասին» ՆԿ-224 կարգադրությունը:

 

18 հունվարի 2006 թվականի

ՆԿ-6-Ն

 

Հավելված

ՀՀ Նախագահի

2006 թվականի հունվարի 18-ի

ՆԿ-6-Ն կարգադրության

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչությունը (այսուհետ` գլխավոր ռազմական տեսչություն) գործում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքում` աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

2. Գլխավոր ռազմական տեսչությունը ստեղծում, վերակազմակերպում և նրա գործունեությունը դադարեցնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

3. Գլխավոր ռազմական տեսչության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով:

4. Գլխավոր ռազմական տեսչությունն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի և սույն կանոնադրություններով, իրավական այլ ակտերով:

i

5. Գլխավոր ռազմական տեսչության կանոնադրությունը, հաստիքացուցակը, կառուցվածքը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և Հայաստանի Հանրապետության գլխավոր ռազմական տեսչի (այսուհետ` գլխավոր ռազմական տեսուչ) ներկայացմամբ, անձնակազմի պաշտոնային դրույքաչափերը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ներկայացմամբ, տարեկան աշխատանքային ծրագիրը` գլխավոր ռազմական տեսչի ներկայացմամբ հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

(5-րդ կետը փոփ. 27.04.06 ՆԿ-88-Ն կարգադրություն)

i

6. Գլխավոր ռազմական տեսչության կազմը համալրվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերից գործուղված զինծառայողներով` գլխավոր ռազմական տեսչի առաջարկով:

(6-րդ կետը փոփ. 27.04.06 ՆԿ-88-Ն կարգադրություն)

7. Գլխավոր ռազմական տեսչություն գործուղված զինծառայողները մնում են գործուղող պետական մարմնի անձնակազմի ցուցակներում և նրանց ծառայությունը գլխավոր ռազմական տեսչությունում համարվում է զինվորական ծառայություն:

8. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, հիմնարկները, կազմակերպությունները, ինչպես նաև զորահավաքային առաջադրանքներ ունեցող ոչ պետական կազմակերպությունները (այսուհետ` մարմիններ և կազմակերպություններ), Հայաստանի Հանրապետության զինված ուժերը և այլ զորքերը, դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են աջակցել գլխավոր ռազմական տեսչությանը` տեսչական ստուգումներ, ուսումնասիրություններ և վերահսկողություն իրականացնելիս, ապահովել տեսչական ստուգման, ուսումնասիրության ծրագրով նախատեսված միջոցառումների լիարժեք կատարումը, գլխավոր ռազմական տեսչության պահանջով ներկայացնել տեղեկություններ, փաստաթղթեր և այլ նյութեր:

9. Գլխավոր ռազմական տեսչության զինծառայողներն անձնական պատասխանատվություն են կրում իրենց ծառայողական պարտականությունները անշեղորեն կատարելու, ներկայացվող տեղեկության արժանահավատության և օպերատիվության, ինչպես նաև վերահսկողության ընթացքում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների անհրաժեշտ պաշտպանությունն ապահովելու համար:

10. Գլխավոր ռազմական տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

 

II. ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

11. Գլխավոր ռազմական տեսչության հիմնական խնդիրներն են.

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով Հայաստանի Հանրապետության Նախագահի, որպես հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության, անվտանգության երաշխավորի, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի, լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումը,

բ) երկրի ռազմական անվտանգության ամրապնդմանը, ռազմապաշտպանական համալիրի զարգացմանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի մարտունակության բարձրացմանը նպաստելը,

գ) զինված ուժերի և այլ զորքերի մարտական պատրաստության, դրանց զորահավաքային ծավալման և առաջադրված խնդիրների կատարման պատրաստականության ստուգումը,

դ) հանրապետության պաշտպանության և զորահավաքային բնագավառում մարմիններին և կազմակերպություններին առաջադրված ռազմական նշանակության պետական պատվերների, պաշտպանական և զորահավաքային առաջադրանքների և պարտականությունների կատարման, երկրի տնտեսությունը խաղաղից պատերազմական ժամանակի գործելակարգին անցնելու պատրաստականության ուսումնասիրումը:

12. Պատերազմական ժամանակաշրջանում գլխավոր ռազմական տեսչության խնդիրները որոշում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

 

III. ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

13. Գլխավոր ռազմական տեսչության հիմնական գործառույթներն են.

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների` մարմինների և կազմակերպությունների, զինված ուժերի և այլ զորքերի կողմից կատարման, ինչպես նաև դրանց խաղաղից պատերազմական ժամանակի գործելակարգին անցնելու պատրաստականության ստուգումը և վերահսկումը,

բ) Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ զինված ուժերում և այլ զորքերում ոչ պլանային (հանկարծակի) և ըստ աշխատանքային ծրագրի պլանային տեսչական ստուգումների, իսկ մարմիններում և կազմակերպություններում ուսումնասիրությունների անցկացումը,

գ) Հայաստանի Հանրապետության Նախագահի` ռազմական բնագավառի վերաբերյալ հրամանագրերի և կարգադրությունների նախագծերի մշակման մասնակցությունը և դրանց կատարման վերահսկումը,

դ) մարմիններից և կազմակերպություններից, զինված ուժերից և այլ զորքերից, պաշտոնատար անձանցից անհրաժեշտ տեղեկություններ, նյութեր պահանջելը և ստանալը,

ե) մարմինների և կազմակերպությունների, զինված ուժերի և այլ զորքերի գործունեության, դրանց աշխատանքների արդյունավետության և մարտունակության բարձրացման ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված պաշտոնատար անձանց` իրենց պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություններ ներկայացնելը,

զ) տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների ծրագրերի, ակտերի մշակումը և առաքումը պետական մարմինների ղեկավարներին և դրանց արդյունքները Հայաստանի Հանրապետության Նախագահին զեկուցելը,

է) Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողներին Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու, բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու առաջարկությունների (ներկայացումների) քննարկմանը մասնակցելը,

ը) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի ուսումնական հաստատություններում, այդ թվում` օտարերկրյա պետություններում, համապատասխան կադրերի ընտրության և պատրաստության ստուգումը,

թ) մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար անձանց, զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահին և գլխավոր ռազմական տեսչությանն ուղղված զինված ուժերի և այլ զորքերի գործունեության վերաբերյալ դիմումների, բողոքների և առաջարկությունների ուսումնասիրումը և ստուգումը, անհրաժեշտության դեպքում` դրանք համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց վերահասցեագրումը և ամփոփումը,

ժ) մարմինների և կազմակերպությունների, զինված ուժերի և այլ զորքերի, գիտական կազմակերպությունների հետ համագործակցությունը,

ժա) անհրաժեշտության դեպքում, ըստ տեսչական ստուգման արդյունքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների նախագծերի մշակումը,

ժբ) Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով սահմանված այլ գործառույթների իրականացումը:

i

14. Գլխավոր ռազմական տեսչության անձնակազմը, իրենց լիազորությունների շրջանակում, ստուգում և ուսումնասիրություն իրականացնելիս իրավունք ունեն մուտք գործել վերահսկողության ենթակա մարմինների և կազմակերպությունների, զինված ուժերի և այլ զորքերի զբաղեցրած շենքեր ու տարածքներ:

(14-րդ կետը փոփ. 27.04.06 ՆԿ-88-Ն կարգադրություն)

15. Գլխավոր ռազմական տեսչությունն անհրաժեշտության դեպքում ուսումնասիրություններին և ստուգումներին, հասարակական և պայմանագրային հիմունքներով, կարող է ներգրավել պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների և գիտական կազմակերպություններ:

16. Իր գործառույթների լիարժեք և ժամանակին կատարմանն ուղղված գլխավոր ռազմական տեսչության պահանջները` անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում նաև զորքերում տիրող օպերատիվ իրավիճակի մասին, փաստաթղթեր, նյութեր, գրավոր բացատրություններ ներկայացնելու վերաբերյալ, պաշտոնատար անձանց կողմից ենթակա են պարտադիր կատարման օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

 

IV. ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

17. Գլխավոր ռազմական տեսչության կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը, իսկ անմիջական ղեկավարումը` գլխավոր ռազմական տեսուչը:

18. Գլխավոր ռազմական տեսուչը`

i

ա) անմիջականորեն ենթարկվում և հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին,

բ) պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից,

գ) ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կոլեգիայի անդամ է,

դ) իրականացնում է գլխավոր ռազմական տեսչության անմիջական ղեկավարումը,

ե) ապահովում է գլխավոր ռազմական տեսչության լիազորությունների և գործառույթների լիարժեք կատարումը,

զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գլխավոր ռազմական տեսչության զինծառայողներին,

է) կիրառում է անձնակազմին խրախուսելու և տույժեր տալու` կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները,

ը) արձակում է հրամաններ գլխավոր ռազմական տեսչության գործառույթների իրականացման ապահովման և անձնակազմի վերաբերյալ,

թ) իր տեղակալների միջև բաշխում է պարտականությունները,

ժ) սահմանում և հաստատում է գլխավոր ռազմական տեսչության զինծառայողների պարտականությունները,

ժա) սահմանված կարգով որոշում է գլխավոր ռազմական տեսչության զինծառայողների գործուղումների հարցերը,

ժբ) իր իրավասության շրջանակներում որոշում է տեսչական ստուգումների, ուսումնասիրությունների անցկացման և վերահսկողության իրականացման հետ կապված հարցերը, հաստատում տեսչական ստուգումների, ուսումնասիրությունների ընթացիկ ծրագրերը և ակտերը,

ժգ) իրավասու է զինված ուժերի և այլ զորքերի ստուգվող զորամասերը, Հայաստանի Հանրապետության Նախագահի և պետական լիազոր մարմնի ղեկավարի գիտությամբ, բերել մարտական պատրաստականության տարբեր աստիճանների` զորահամալրմամբ,

ժդ) անհրաժեշտության դեպքում հրավիրում է պաշտոնատար անձանց` համապատասխան պարզաբանումներ ստանալու համար, անցկացնում խորհրդակցություններ և քննարկումներ,

ժե) Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ`

- մասնակցում է պետության պաշտպանությանը և անվտանգությանը, ռազմապաշտպանական համալիրին առնչվող` Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական այլ մարմինների նիստերին և խորհրդակցություններին,

- իրականացնում է արտածրագրային (հանկարծակի) ստուգումներ,

ժզ) Հայաստանի Հանրապետության Նախագահին`

- պարբերաբար կամ անհրաժեշտության դեպքում անհապաղ զեկուցում է մարմինների և կազմակերպությունների ուսումնասիրությունների, զինված ուժերի և այլ զորքերի տեսչական ստուգումների արդյունքները,

- առաջարկություններ է ներկայացնում`

գլխավոր ռազմական տեսչության կանոնադրությունում, անձնակազմի պաշտոնային դրույքաչափերում և աշխատանքային ծրագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ,

մարմինների և կազմակերպությունների, զինված ուժերի և այլ զորքերի գործունեության բարելավման, մարտունակության բարձրացման վերաբերյալ,

ներկայացնում է իր առաջին տեղակալին և տեղակալին բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու և Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու վերաբերյալ միջնորդագրեր,

ժէ) ներկայացնում է անձնակազմին հերթական զինվորական կոչումներ շնորհելու և Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու վերաբերյալ միջնորդագրեր,

ժը) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին տեղեկացնում է գլխավոր ռազմական տեսչության զինծառայողներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու մասին,

ժթ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ:

(18-րդ կետը փոփ. 27.04.06 ՆԿ-88-Ն կարգադրություն)

19. Գլխավոր ռազմական տեսուչն ունի առաջին տեղակալ և տեղակալ, որոնք պաշտոնի են նշանակվում և պաշտոնից ազատվում Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից: Գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալը փոխարինում է գլխավոր ռազմական տեսչին` նրա բացակայության ժամանակ:

 

V. ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

i

20. Գլխավոր ռազմական տեսչության ֆինանսական (դրամական բավարարում, գործուղման ծախսեր, սննդի փոխհատուցում, հավելավճարներ, դրամական խրախուսում) իրային, պարենային, նյութատեխնիկական, տրանսպորտային միջոցներով, սարքավորումներով, գույքով, գրենական պիտույքներով ապահովումը և սպասարկումը կատարում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

Գլխավոր ռազմական տեսչության պահպանման ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գործառնական դասակարգման «ռազմական կարիքների բավարարում» ծրագրով սահմանված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից հաստատված նախահաշվի համաձայն:

(20-րդ կետը փոփ. 27.04.06 ՆԿ-88-Ն կարգադրություն)

21. Գլխավոր ռազմական տեսչությանն աշխատասենյակներով և անհրաժեշտ կահավորանքով ապահովում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը:

22. Գլխավոր ռազմական տեսչության անձնակազմի վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված նյութական ապահովության, երաշխիքների և արտոնությունների բոլոր ձևերը:

 

 

pin
ՀՀ Նախագահ
18.01.2006
N ՆԿ-6-Ն
Կարգադրություն