(ուժը կորցրել է 09.04.18 թվականից` 05.04.18 ՆՀ-227-Ն հրամանագիր)
i
030.0218.301105
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագիրը` որոշում եմ.
i
1. Հիմնել դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ և այն յուրաքանչյուր տարի շնորհել հետևյալ անվանակարգերով`
ա) երգեցողություն` երկու մրցանակ.
բ) գործիքային կատարում` երկու մրցանակ:
(1-ին կետը փոփ. 03.11.11 ՆՀ-297-Ն հրամանագիրր)
2. Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակը յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվում է համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով:
(2-րդ կետը փոփ. 03.11.11 ՆՀ-297-Ն հրամանագիրր)
3. Ի գիտություն ընդունել, որ
ա) անվանակարգերի հանձնախմբերի կողմից մրցանակի թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի համաձայն.
բ) մրցանակի մաս կազմող դրամական պարգևները հատկացվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների կողմից:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(հրամանագիրը փոփ. 18.11.08 ՆՀ-307-Ն հրամանագիր)
(վերնագիրը փոփ. 03.11.11 ՆՀ-297-Ն հրամանագիրր)
30 նոյեմբերի 2005 թվականի
ՆՀ-218-Ն