010.0138.190997
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
Հայաստանի Հանրապետության Նախագահի
առարկություններով և առաջարկություններով
«10» սեպտեմբերի 1997 թ.
«ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ե/ ընդգրկում է առնվազն 200 հավատացյալ անդամ: Մինչև 18 տարեկան երեխաները չեն կարող անդամագրվել կրոնական կազմակերպությանը` անկախ կրոնական ծեսերին իրենց մասնակցելու պարագայից և այլ հանգամանքներից»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 7 հոդվածում`
i
«թ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«թ/ կապեր հաստատել այլ երկրների եկեղեցական կազմակերպությունների հետ` անկախ ազգային կամ դավանական պատկանելությունից, հրավիրել նրանց ներկայացուցիչներին, իրենց հավատացյալներին գործուղել արտասահման` ուխտագնացության, ժողովների և կրոնական այլ միջոցառումների մասնակցելու, ինչպես նաև ուսման կամ հանգստի նպատակով»:
ՀՈԴՎԱԾԸ լրացնել նոր երրորդ մասով հետևյալ բովանդակությամբ`
«Վերոհիշյալ իրավունքներն առաջանում են տվյալ կրոնական կազմակերպության Հայաստանի Հանրապետությունում գրանցվելու պահից»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 13 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«ՀՈԴՎԱԾ 13. Այն կրոնական կազմակերպությունները, որոնց հոգևոր կենտրոնները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, չեն կարող ֆինանսավորվել այդ կենտրոնների կողմից:
Կրոնական կազմակերպությունները չեն կարող ֆինանսավորվել կուսակցությունների կողմից և ֆինանսավորել նրանց»:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 14 հոդվածում «Նախարարների խորհրդին առընթեր կրոնական գործերի պետական մարմնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 17 հոդվածի երկրորդ մասում`
i
երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«- ազատ քարոզել ու տարածել իր դավանանքը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Հայաստանյաց Առաքելական եկեղեցու դավանաբանության պաշտոնական լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով կամ զանգվածային միջոցառումների ժամանակ կարող է իրականացվել միայն Հայաստանյաց Առաքելական եկեղեցու հավանությամբ».
ավելացնել նոր ութերորդ պարբերություն հետևյալ բովանդակությամբ`
«- ունենալ մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, զառամյալների և հաշմանդամների տներում, զորամասերում, ազատազրկման վայրերում` ներառյալ քննչական մեկուսարանները»:
ՀՈԴՎԱԾԸ լրացնել նոր չորրորդ մասով հետևյալ բովանդակությամբ`
«Ազգային տաղավար տոներին հաջորդող աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է տեղափոխվել նախորդ կամ հաջորդ շաբաթ օրը»:
ՀՈԴՎԱԾ 6. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 20 հոդվածը:
i
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքը լրացնել նոր 20.1 հոդվածով հետևյալ բովանդակությամբ`
«ՀՈԴՎԱԾ 20.1 Պետությունը ճանաչում է խոստովանության գաղտնիությունը: Քննչական և դատական ատյաններում որպես վկա չի կարող հարցաքննվել ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը գործի այն հանգամանքների մասին, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ»:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 23 հոդվածի առաջին մասում`
i
առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Պետության և կրոնական կազմակերպությունների հարաբերությունները կարգավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը, որը`».
«գ» կետից հետո ավելացնել նոր «դ» կետ, հետևյալ բովանդակությամբ`
«դ/ իրականացնում է սույն օրենքով նախատեսված լիազորությունները»:
ՀՈԴՎԱԾ 9. Կրոնական կազմակերպությունները պարտավոր են վերագրանցվել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:
19 սեպտեմբերի 1997 թ.
ՀՕ-138