Սեղմել Esc փակելու համար:
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ...

 

 

010.0185.021105

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2005 թվականի հոկտեմբերի 4-ին

 

i

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-409, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի տասներկուերորդ պարբերությունից հետո հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«միևնույն պաշտոն` քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված նույն ենթախմբի պաշտոններ.

հատուկ առաջադրանք` արտակարգ իրավիճակների վերացմանը, անվտանգության ապահովությանն ուղղված կամ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ տարվող աշխատանք:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 8-րդ հոդվածը «առաջին» բառից հետո լրացնել «և երկրորդ» բառերով, «համապատասխան» բառից հետո` «ստաժի» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 9-րդ հոդվածում`

 

i

1) 2-րդ մասը «մրցույթի արդյունքով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև արտամրցութային կարգով» բառերով.

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ մաս.

«3.1. Համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության, անվանափոխության դեպքում պահպանվում է քաղաքացիական ծառայողի պաշտոնային դրույքաչափը, եթե նոր պաշտոնի պաշտոնային դրույքաչափի մակարդակը ցածր է: Սույն մասով սահմանված դեպքերում աշխատավարձի բնականոն աճը հաշվարկվում է օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 10-րդ հոդվածում`

 

i

1) 1-ին մասը «նվազագույն մեծությունից առավելագույնը» բառերից հետո լրացնել «, եթե քաղաքացիական ծառայողի միևնույն պաշտոնում աշխատանքի ընդմիջումը չի գերազանցում վեց ամիսը» բառերով.

2) 4-րդ մասը լրացնել «Աշխատավարձի արագացված աճի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:» նախադասությամբ:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 12-րդ հոդվածում 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Քաղաքացիական ծառայողին բարձրլեռնային վայրերում աշխատելու դեպքում տրվում է հավելում` պաշտոնային դրույքաչափի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի ութապատիկը:

Քաղաքացիական ծառայողին առողջության համար վնասակար աշխատանքի կատարման դեպքում տրվում է հավելում` պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առողջության համար առանձնապես վնասակար և առանձնապես ծանր աշխատանքի կատարման դեպքում` պաշտոնային դրույքաչափի 24 տոկոսի չափով:»:

 

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 13-րդ հոդվածում`

 

i

1) 2-րդ մասի «նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը` «բառերից հետո պարբերությունը խմբագրել հետևյալ բովանդակությամբ. «հիմք ընդունելով տվյալ մարմնում ներկայացրած երկու կիսամյակային հաշվետվությունների հիման վրա նրա անմիջական ղեկավարի տված ծառայողական գործունեության գնահատման եզրակացությունը կամ տվյալ մարմնում մեկ կիսամյակ և ավելի փաստացի աշխատած ամիսների համար ներկայացրած հաշվետվություններին համամասնորեն` նրա անմիջական ղեկավարի տված ծառայողական գործունեության գնահատման եզրակացությունը:».

2) 4-րդ մասը «հատուկ առաջադրանքների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև» բառերով, «որակյալ» բառից հետո լրացնել «աշխատանքի» բառով.

3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Քաղաքացիական ծառայողը հատուկ առաջադրանքների որակյալ կատարման համար պարգևատրվում է իր մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով` անմիջական ղեկավարի առաջարկությամբ:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «քաղաքացիական ծառայողի» բառերից հետո լրացնել «կամ նրա ընտանիքի անդամի» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 16-րդ հոդվածում`

 

i

1) 2-րդ կետը «կադրերի» բառից հետո լրացնել «կարճաժամկետ» բառով.

2) 3-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ. «: Աշխատանքից ազատվելու դեպքում քաղաքացիական ծառայողին միանվագ արձակուրդային վճարը տրվում է փաստացի աշխատած ամիսներին համամասնորեն.»:

 

i

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 17-րդ հոդվածում 8-րդ մասը «կադրերի» բառից հետո լրացնել «կարճաժամկետ» բառով:

 

i

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «կադրերի» բառից հետո լրացնել «կարճաժամկետ» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

 

2 նոյեմբերի 2005 թվականի

ՀՕ-185-Ն

 

 

pin
ՀՀ 04.10.2005
N ՀՕ-185-Ն օրենք