(ուժը կորցրել է 02.11.99 թիվ 177 որոշում)
i
050.0201.230797
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
23 հուլիսի 1997 թվականի թիվ 201
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ, ԿՆՔՎՈՂ ՌԵՊՈ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԵՐԻՑ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լոմբարդային վարկերի տրամադրման», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ավանդների ներգրավման», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ռեպո-համաձայնագրերով (հակադարձ ռեպո-համաձայնագրերով) գործառնությունների իրականացման», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գրավադրվող արժեքների հաշվարկման» կարգերը (կցվում են):
i
2. Սույն որոշման ընդունման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերին տրամադրվող վարկերի և բանկերից ներգրավվող ավանդների մասին» թիվ 130 որոշմամբ հաստատված կարգերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
1997թ. հուլիսի 23-ի թիվ 201 որոշմամբ
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԵՐԻՆ ԼՈՄԲԱՐԴԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետև` Հայաստանի բանկ) կողմից լոմբարդային վարկերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերին (այսուհետև` բանկ) մինչև 7 օր մարման ժամկետով, Հայաստանի Հանրապետության արժույթով` դրամով:
1.2. Հայաստանի բանկի կողմից լոմբարդային վարկերը տրամադրվում են որոշակի գրավի դիմաց:
1.3. Լոմբարդային վարկի տոկոսադրույքը չպետք է ցածր լինի, քան Հայաստանի բանկի կողմից հաստատված վերաֆինանսավորման տոկոսադրույքը բազմապատկած 1.3 գործակցով:
2. Լոմբարդային վարկի դիմաց գրավադրման առարկան
2.1 Լոմբարդային վարկերը տրամադրվում են հետևյալ արժեքների գրավադրմամբ.
ա) ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի բանկի կողմից թողարկված արժեթղթեր, որոնց մինչև մարման ժամկետը փոքր չէ տրամադրվող վարկի ժամկետից,
բ) Հայաստանի բանկում ներդրված ավանդներ, որոնց վերադարձման ժամկետը փոքր չէ տրամադրվող վարկի ժամկետից,
գ) ազատ փոխարկելի արտարժույթ,
դ) ոսկուց և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված ստանդարտացված ձուլակտորներ,
ե) Հայաստանի բանկի խորհրդի որոշմամբ` այլ արժեքներ:
2.2. 2.1 կետի «ա», «բ», «գ», «դ» ենթակետերում նշված արժեքների գրավի դիմաց տրամադրվող վարկի գումարը որոշվում է համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գրավադրվող արժեքների հաշվարկման» կարգի:
2.3. 2.1 կետի «ե» ենթակետում նշված արժեքների գրավադրման դիմաց տրամադրվող վարկի գումարը որոշում է Հայաստանի բանկի խորհուրդը:
3. Լոմբարդային վարկի տրամադրումը
3.1. Լոմբարդային վարկ ստանալու համար բանկը Հայաստանի բանկ է ներկայացնում դիմում-հայտ (հավելված 1, կցվում է)` թղթային ձևով (երկու օրինակից) կամ համակարգչային ցանցի միջոցով:
3.2. Հայաստանի բանկի համապատասխան բաժնի աշխատակիցը հայտում նշված ժամանակահատվածի ընթացքում բանկին տալիս է գործարքի կնքման հաստատում կամ մերժում: Թղթային ձևով ներկայացված հայտերի վրա կատարվում է հայտը մերժելու կամ հաստատելու մասին համապատասխան գրառում:
3.3. Գործարքի կնքման մասին հաստատում ստանալու դեպքում բանկը պարտավորվում է մինչև այդ օրվա ժամը 15.30-ը Հայաստանի բանկ ներկայացնել գրավադրման մասին տեղեկանք, որից հետո վարկի գումարը մուտքագրվում է բանկի թղթակցային հաշվին:
3.4. Լոմբարդային վարկի տրամադրման օր է համարվում Հայաստանի բանկի կողմից բանկի թղթակցային հաշվին միջոցների հաշվեգրման օրը:
4. Լոմբարդային վարկի տրամադրման գործարքի չեղյալ համարումը
4.1. Գործարքից հրաժարվելու դեպքում հրաժարվող կողմը ոչ ուշ, քան գործարքից հրաժարվելուց մեկ բանկային օրվա ընթացքում, վճարում է տուգանք` հայտում նշված գումարի 10%-ի չափով:
4.2. 3.3 կետի պահանջը չկատարելու դեպքում գործարքը չեղյալ է համարվում, և բանկը մուծում է տուգանք` 4.1 կետում նախատեսված ձևով:
4.3. 4.1 և 4.2 կետերով նախատեսված ժամկետներում տուգանքը չվճարելու դեպքում տուգանքը հաշվեգրվում է որպես ժամկետանց վարկ, և նրա նկատմամբ կիրառվում է 8.1 կետով նախատեսված դրույքաչափը:
5. Լոմբարդային վարկի մարման կարգը
5.1. Վարկի մարման կամ վարկի դիմաց հաշվարկված տոկոսների վճարման օրերին, մինչև ժամը 12.00-ը, Հայաստանի բանկը նախատեսված գումարները գանձում է բանկի թղթակցային հաշվից, ընդ որում, սկզբում գանձվում են տոկոսները, այնուհետև` վարկը:
5.2. Բանկի թղթակցային հաշվում անհրաժեշտ միջոցների բացակայության դեպքում միջոցների տարբերության չափով վարկը հաշվեգրվում է որպես ժամկետանց վարկ, իսկ տոկոսները` որպես ժամկետանց տոկոսներ, և ժամկետանց վարկի տոկոսադրույքը կիրառվում է դրանց հանրագումարի նկատմամբ:
5.3. Հայաստանի բանկը պարտավոր է բանկի կողմից պայմանագրով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կատարելու դեպքում գրավադրված արժեքները վերադարձնել բանկին:
6. Գրավի իրացման կարգը
6.1. Բանկի թղթակցային հաշվում պարտքը մարելու համար անհրաժեշտ միջոցների բացակայության դեպքում վարկը ժամկետանց ձևակերպվելուց 3 աշխատանքային օր հետո Հայաստանի բանկը իրավունք ունի իրացնելու գրավադրված արժեքները և ստացված միջոցները ուղղել պարտքի մարմանը:
6.2. Եթե գրավի իրացումից ստացված գումարը գերազանցում է պարտքի գումարը, ապա ավելացված միջոցները փոխանցվում են բանկի թղթակցային հաշվին:
7. Լոմբարդային վարկի ժամկետից շուտ մարման պատասխանատվությունը
7.1. Վարկը ժամկետից շուտ մարելու դեպքում բանկը Հայաստանի բանկին վճարում է վարկի չօգտագործված օրերի համար հաշվարկված տոկոսագումարի 20%-ը:
8. Այլ պայմաններ
8.1. Ժամկետանց վարկի տոկոսադրույքը հավասար է ժամկետային վարկի տոկոսադրույքը բազմապատկած 1.5 գործակցով:
8.2. Վարկի ժամկետների և տոկոսադրույքների վերանայում չի նախատեսվում:
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
1997թ. հուլիսի 23-ի թիվ 201 որոշմամբ
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետև` Հայաստանի բանկ) ավանդներ ներգրավում է ավանդային սակարկությունների միջոցով և բանկի ուղղակի առաջարկությամբ` ՀՀ ռեզիդենտ բանկերից (այսուհետև` բանկեր), Հայաստանի Հանրապետության արժույթով` դրամով:
1.2. Ավանդների ներգրավման ժամկետը և տոկոսադրույքները որոշվում են ընդհանուր դրամավարկային քաղաքականության ցուցանիշների և նպատակների շրջանակներում:
1.3. Ավանդների ներգրավման ծավալի և տոկոսադրույքի մասին զանգվածային լրատվության միջոցներում տրվում է հայտարարություն:
2. Սակարկությունների անցկացման կարգը
2.1. Ավանդային սակարկությունների կազմակերպման և անցկացման համար Հայաստանի բանկում ստեղծվում է հանձնաժողով, որի կազմը հաստատում է Հայաստանի բանկի նախագահը:
2.2. Ավանդային սակարկությունների անցկացման մասին զանգվածային լրատվության միջոցներում տրվում է հայտարարություն:
2.3. Սակարկությունների անցկացման օրը, ժամը 14.00-ից մինչև 14.30-ը, բանկերը Հայաստանի բանկ են ներկայացնում հայտ` թղթային ձևով (երկու օրինակից) կամ համակարգչային ցանցի միջոցով (հավելված 2, կցվում է):
2.4. Հանձնաժողովը ստուգում է հայտերի ձևակերպման ճշտությունը: Ձևակերպման պայմաններից շեղումով լրացված հայտը հանվում է աճուրդից:
2.5. Հայտերի հավաքագրման արդյունքներով կազմվում է հավաքական տեղեկագիր, որը ստորագրվում է հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից:
2.6. Սակարկություններին ներկայացված հայտերի հիման վրա սակարկություններ կազմակերպող հանձնաժողովը որոշում է ներգրավման առավելագույն տոկոսադրույքը: Այդ տոկոսադրույքից բարձր տոկոսադրույքով առաջարկները չեն բավարարվում: Առաջնահերթ կարգով բավարարվում են ամենացածր տոկոսադրույքով հայտերը: Ցածր տոկոսադրույքով մի քանի հայտերի առկայության դեպքում դրանք ևս բավարարվում են համամասնորեն:
2.7. Սակարկության օրը, մինչև ժամը 15.30-ը, Հայաստանի բանկի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցը բանկին տալիս է հայտի բավարարման մասին հաստատում կամ մերժում: Թղթային ձևով ներկայացված հայտերի վրա կատարվում է հայտը մերժելու կամ հաստատելու մասին համապատասխան գրառում:
3. Ավանդների ներգրավումը բանկի ուղղակի առաջարկությամբ
3.1. Հայաստանի բանկում ավանդ ներդնելու համար բանկը Հայաստանի բանկ է ներկայացնում հայտ (հավելված 3, կցվում է)` թղթային ձևով (երկու օրինակից) կամ համակարգչային ցանցի միջոցով:
3.2. Հայաստանի բանկի համապատասխան բաժնի աշխատակիցը հայտում նշված ժամանակահատվածի ընթացքում բանկին տալիս է գործարքի կնքման հաստատում կամ մերժում: Թղթային ձևով ներկայացված հայտերի վրա կատարվում է հայտը մերժելու կամ հաստատելու մասին համապատասխան գրառում:
4. Ավանդի ներգրավում
4.1. Հայտ ներկայացնող բանկը պարտավոր է իր թղթակցային հաշվում ունենալ հայտում նշված գումարը: Հակառակ դեպքում նրա նկատմամբ կիրառվում է 6.1 կետով նախատեսված պատժամիջոցը:
4.2. Հայաստանի բանկը բանկի համար բացում է ավանդային հաշիվ և գործարքի կնքման օրը նրա թղթակցային հաշվից ավանդի գումարը հաշվեգրում ավանդային հաշվին:
5. Ավանդի մարումը
5.1. Հայաստանի բանկը պարտավորվում է ավանդի ժամկետը լրանալու օրը, մինչև ժամը 12.00-ը, բանկի թղթակցային հաշվին հաշվեգրել ավանդի գումարի և տոկոսագումարի հանրագումարին համապատասխան գումար:
5.2. Հայաստանի բանկի նկատմամբ պարտքի առկայության դեպքում ավանդը և նրա դիմաց հաշվարկված տոկոսագումարը փոխադարձ հաշվարկների մնացորդի չափով վերադարձվում են բանկին:
6. Պատասխանատվությունը
6.1. Գործարքից հրաժարվելու դեպքում հրաժարվող կողմը ոչ ուշ, քան գործարքից հրաժարվելուց մեկ բանկային օրվա ընթացքում, վճարում է տուգանք` հայտում նշված գումարի 10%-ի չափով:
6.2. Սույն կարգի 6.1 կետով նախատեսված ժամկետներում տուգանքը չվճարելու դեպքում Հայաստանի բանկը իրավասու է անառարկելիորեն գանձել այն բանկի թղթակցային հաշվից: Թղթակցային հաշվում համապատասխան միջոցների բացակայության դեպքում բանկը յուրաքանչյուր ուշացրած օրվա համար վճարում է տուգանք` ավանդի գումարի 0.5%-ի չափով:
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
1997թ. հուլիսի 23-ի թիվ 201 որոշմամբ
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՌԵՊՈ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ (ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ) ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները
1.1. Ռեպո-համաձայնագիր` ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ռեզիդենտ առևտրային բանկի միջև կնքված համաձայնագիր, որով առևտրային բանկը ՀՀ կենտրոնական բանկին վաճառում է արժեթղթեր` որոշակի ժամկետը լրանալուց հետո վաճառքի գնով դրանք հետ գնելու և սահմանված տոկոսագումար վճարելու պարտավորությամբ:
1.2. Հակադարձ ռեպո-համաձայնագիր` ՀՀ կենտրոնական բանկի և առևտրային բանկի միջև կնքված համաձայնագիր, որով ՀՀ կենտրոնական բանկն առևտրային բանկին է վաճառում արժեթղթեր, որոշակի ժամկետը լրանալուց հետո վաճառքի գնով դրանք հետ գնելու և սահմանված տոկոսագումար վճարելու պարտավորությամբ:
1.3. Արժեթղթերի ընթացիկ գին`
ա) զեղչատոկոսով վաճառվող արժեթղթերի համար արժեթղթերի ընթացիկ գինը հաշվարկվում է Pm/[1+(R*Tm)/360] բանաձևով, որտեղ Pm-ը արժեթղթի մարման գինն է, R-ը` արժեթղթի տարեկան տոկոսադրույքը տասնորդական կոտորակի տեսքով, Tm-ը` մինչև մարումը մնացած օրերի քանակը.
բ) տոկոսային արժեթղթերի համար` Pn* [ 1+ (R*Ta) / 360 ] բանաձևով, որտեղ Pn-ը արժեթղթի անվանական արժեքն է, R- ը` արժեթղթերի թողարկման պայմաններով նախատեսված տարեկան տոկոսադրույքը տասնորդական կոտորակի տեսքով, Ta-ն` թողարկումից հետո անցած օրերի քանակը:
1.4. Ռեպո-համաձայնագրի առարկա` ՀՀ կենտրոնական բանկի ու ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից մինչև 1 տարի մարման ժամկետով թողարկված արժեթղթերը:
1.5. Ռեպո տոկոսադրույք` ռեպո-համաձայնագրով նախատեսված տոկոսադրույք, որով հաշվարկվում է ռեպո տոկոսագումարը:
1.6. Ռեպո-համաձայնագրի ընդհանուր ծավալ` այն գումարը, որի չափով ՀՀ կենտրոնական բանկը պատրաստ է կնքել ռեպո-համաձայնագրեր:
1.7. «Դեպո» հաշիվ` ոչ թղթային ձևով թողարկված արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառման հատուկ հաշիվ:
1.8. Դիլեր բանկ` պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցելու իրավունք ստացած և ներդրողների «դեպո» հաշիվները սպասարկող բանկ:
1.9. Ներդրող` որևէ դիլեր բանկում «դեպո» հաշիվ ունեցող առևտրային բանկ:
1.10. Գլխավոր ավանդատուն` ոչ թղթային ձևով թողարկված պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի հաշվառումը, «դեպո» հաշիվների վարումն ու վերահսկումն իրականացնող մարմին:
2. Ընդհանուր դրույթներ
2.1. Ռեպո-համաձայնագրերը (հակադարձ ռեպո-համաձայնագրերը) կնքվում են մինչև 28 օր մարման ժամկետով:
2.2. Որոշ դեպքերում ՀՀ կենտրոնական բանկի կողմից կարող է սահմանվել նվազագույն (առավելագույն) ռեպո (հակադարձ ռեպո) տոկոսադրույք:
2.3. Ռեպո-համաձայնագրի (հակադարձ ռեպո-համաձայնագրի) կնքման պահից ռեպո-համաձայնագրի (հակադարձ ռեպո-համաձայնագրի) առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը անցնում է գնորդին:
3. Սակարկությունների միջոցով ռեպո-համաձայնագրերի (հակադարձ
ռեպո-համաձայնագրերի) կնքման կարգը
3.1. Սակարկությունների կազմակերպման և անցկացման համար ՀՀ կենտրոնական բանկում ստեղծվում է հանձնաժողով, որի կազմը հաստատվում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կողմից:
3.2. Սակարկությունների անցկացման մասին զանգվածային լրատվության միջոցներում տրվում է հայտարարություն:
3.3. Սակարկությունների անցկացման օրը, ժամը 15.00-ից մինչև 15.30-ը, սակարկություններին մասնակցել ցանկացող բանկերը ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացնում հայտ` թղթային ձևով (երկու օրինակից) կամ համակարգչային ցանցի միջոցով (հավելված 4,5, կցվում են):
3.4. Հանձնաժողովը ստուգում է հայտերի ձևակերպման ճշտությունը: Ձևակերպման պայմաններից շեղումով լրացված հայտը հանվում է աճուրդից:
3.5. Հայտերի հավաքագրման արդյունքներով կազմվում է հավաքական տեղեկագիր, որը ստորագրվում է հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից:
3.6. Սակարկություններին ներկայացված հայտերի հիման վրա սակարկությունները կազմակերպող հանձնաժողովը հայտարարում է նվազագույն (առավելագույն) ռեպո (հակադարձ ռեպո) տոկոսադրույքը: Այդ տոկոսադրույքից ցածր (բարձր) տոկոսադրույքով առաջարկները չեն բավարարվում: Առաջնահերթ կարգով բավարարվում են ամենաբարձր (ամենացածր) տոկոսադրույքով հայտերը: Եթե նվազագույն (առավելագույն) տոկոսադրույքով հայտերը միակը չեն, ապա այդպիսի հայտերը բավարարվում են համամասնորեն:
3.7. Աճուրդի օրը, մինչև ժամը 15.30-ը, ՀՀ կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցը բանկին տալիս է հայտի բավարարման մասին հաստատում կամ մերժում: Թղթային ձևով ներկայացված հայտերի վրա կատարվում է հայտը մերժելու կամ հաստատելու մասին համապատասխան գրառում:
4. Ուղղակի ռեպո-համաձայնագրերի (հակադարձ ռեպո-համաձայնագրերի) կնքում
4.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ ռեպո-համաձայնագիր (հակադարձ ռեպո-համաձայնագիր) կնքելու համար բանկը ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացնում հայտ (հավելված 6,7, կցվում են)` համակարգչային ցանցի միջոցով կամ թղթային ձևով (երկու օրինակից) :
4.2. ՀՀ կենտրոնական բանկի համապատասխան բաժնի աշխատակիցը հայտում նշված ժամանակահատվածի ընթացքում բանկին տալիս է գործարքի կնքման հաստատում կամ մերժում: Թղթային ձևով ներկայացված հայտերի վրա կատարվում է հայտը մերժելու կամ հաստատելու մասին համապատասխան գրառում:
5. Հաշվարկների իրականացման կարգը
5.1. Ռեպո-համաձայնագիր (հակադարձ ռեպո-համաձայնագիր) կնքելու դեպքում գլխավոր ավանդատունը, արժեթղթեր վաճառող բանկի «դեպո» հաշվից (ոչ թղթային արժեթղթերի դեպքում) ՀՀ կենտրոնական բանկի «դեպո» հաշվին է փոխանցում համապատասխան քանակությամբ արժեթղթեր, իսկ համապատասխան գումարը նույն օրը փոխանցվում է բանկի թղթակցային հաշվին: Հակադարձ ռեպո-համաձայնագիր կնքելու դեպքում գլխավոր ավանդատունը ՀՀ կենտրոնական բանկի «դեպո» հաշվից (ոչ թղթային արժեթղթերի դեպքում) գնորդ բանկի «դեպո» հաշվին է փոխանցում համապատասխան քանակությամբ արժեթղթեր, իսկ համապատասխան գումարը նույն օրը գանձվում է բանկի թղթակցային հաշվից և փոխանցվում ՀՀ կենտրոնական բանկի համապատասխան հաշվին:
5.2. Թղթային արժեթղթերի դեպքում դրանց փոխանցումը կատարվում է արժեթղթերի ընդունման-հանձնման ակտի հիման վրա, իսկ դրամական փոխանցումները` 5.1 կետում նշված կարգով:
6. Ռեպո-համաձայնագրի (հակադարձ ռեպո-համաձայնագրեր) մարումը
6.1. Արժեթղթերի հետգնման օրը, մինչև ժամը 12.00-ը, ՀՀ կենտրոնական բանկը ռեպո-համաձայնագիր կնքած բանկի թղթակցային հաշվից գանձում է հետգնման համար անհրաժեշտ գումարը և հաշվարկված տոկոսագումարը:
6.2. Բանկի թղթակցային հաշվում համապատասխան միջոցների բացակայության դեպքում ՀՀ կենտրոնական բանկն իրավունք ունի իրացնելու արժեթղթերը և գանձելու միայն տոկոսագումարը: Թղթակցային հաշվում տոկոսագումարին համապատասխան միջոցների բացակայության դեպքում բանկը յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար վճարում է տոկոսագումարի 0.5%-ի չափով տուգանք:
6.3. Հակադարձ ռեպո-համաձայնագրի դեպքում ՀՀ կենտրոնական բանկը հետգնման օրը, մինչև ժամը 12.00-ը, հակադարձ ռեպո- համաձայնագիր կնքած բանկի թղթակցային հաշվին է փոխանցում հետգնման համար անհրաժեշտ գումարը և հաշվարկված տոկոսագումարը: Գումարի փոխանցումն ուշացնելու դեպքում յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ՀՀ կենտրոնական բանկը վճարում է տուգանք` համաձայնագրի ամբողջ գումարի 0.5%-ի չափով:
6.4. Արժեթղթերի հետգնման համար անհրաժեշտ գումարը փոխանցելուց հետո գլխավոր ավանդատունը (ոչ թղթային արժեթղթերի դեպքում) արժեթղթերը փոխանցում է ՀՀ կենտրոնական բանկի «դեպո» հաշվին:
6.5. Թղթային արժեթղթերի հետգնման դեպքում արժեթղթերի ընդունման - հանձնման ակտի հիման վրա արժեթղթերը վերադարձվում են ՀՀ կենտրոնական բանկին:
7. Պատժամիջոցներ
7.1. Գործարքից հրաժարվող կողմը վճարում է տուգանք` գործարքի ամբողջ գումարի 10%-ի չափով:
7.2. Հակադարձ ռեպո-համաձայնագիր կնքելու դեպքում բանկը պարտավոր է իր թղթակցային հաշվում ունենալ համապատասխան դրամական միջոցներ: Այդ միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում բանկի նկատմամբ կիրառվում է 7.1 կետով նախատեսված տուգանքը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ԳՐԱՎԱԴՐՎՈՂ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
Տրամադրվող վարկի գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
1. Պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի դեպքում`
Ա= 50000 / ( 1 + %* Ժ / 360 ), որտեղ
Ա - ՊԿՊ ընթացիկ գինն է
Ժ - մինչև արժեթղթի մարման օրը մնացած օրերի քանակը
% - տվյալ թողարկման տեղաբաշխման աճուրդի ժամանակ ձևավորված
միջին եկամտաբերությունը տասնորդական կոտորակի տեսքով:
ՎԳ = Ա * Ք / (1+ % * Ժ / 365)*(1 + 1.5 * % * 10 / 365), որտեղ
Ա - ՊԿՊ ընթացիկ գինն է
Ք - գրավադրվող արժեթղթերի քանակը
Ժ - վարկի ժամկետը
% - վարկի տոկոսադրույքը տասնորդական կոտորակի տեսքով
2. Ազատ փոխարկելի արտարժույթի գրավադրման դեպքում`
ՎԳ = Ա * Փ / ((1+ % *Ժ / 365)*(1 + % * 1.5 / 365)), որտեղ
ՎԳ - վարկի գումարն է
Ա - գրավադրվող արտարժույթի գումարը
Փ - վարկի տրամադրման օրը ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված
առքի փոխարժեքը
Ժ - վարկի տրամադրման ժամկետը
% - վարկի տոկոսադրույքը տասնորդական կոտորակի տեսքով:
3. Բանկային ոսկու գրավադրման դեպքում`
ՎԳ = Ո * Գ / ((1+ % *Ժ / 365)*(1 + % * 1.5 / 365)), որտեղ
ՎԳ - վարկի գումարն է
Ո - գրավադրվող ոսկու քանակը
Գ - վարկի տրամադրման օրը ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված
ոսկու միավորի արժեքը
Ժ - վարկի տրամադրման ժամկետը
% - վարկի տոկոսադրույքը տասնորդական կոտորակի տեսքով:
4. ՀՀ կենտրոնական բանկում ներդրված ավանդի գրավադրման
դեպքում.
ՎԳ = ԱՎ / ((2+%*Ժ/365)*(2+1.5*%*Ժ`/365))
ՎԳ - վարկի գումարն է,
ԱՎ - ավանդի գումարը,
% - վարկի տարեկան տոկոսադրույքը տասնորդական կոտորակի տեսքով,
Ժ - վարկի տրամադրման ժամկետը,
Ժ - վարկի մարման օրվանից մինչև ավանդի մարման օրը մնացած օրերի
քանակը:
Հավելված 1
ԴԻՄՈՒՄ - ՀԱՅՏ
Լոմբարդային վարկ ստանալու
.......................................... բանկը պատրաստակամություն է հայտնում «...» ............. 1997թ. ՀՀ ԿԲ-ից գնել վարկային ռեսուրս` հետևյալ պայմաններով.
._____________________________________________.
| Գումար | Տոկոսադրույք | Ժամկետ |
| (թվերով և | (% տարեկան) | (օր) |
| տառերով) | (թվերով և | |
| | տառերով) | |
|_______________|_________________|___________|
._____________________________________________.
._________________________________________________.
| Գրավադրվող | Քանակ | Արժեք |
| արժեք | (թվերով և | (թվերով և |
| | տառերով) | տառերով) |
|______________|________________|_________________|
._________________________________________________.
Վարկը նշված ժամկետում չմարելու դեպքում բանկը լիազորում է կենտրոնական բանկին սկսել գրավադրված արժեքների իրացումը և ստացված միջոցները ուղղել պարտքի մարմանը:
Հայտը ուժի մեջ է մինչև «....» ............ 199 թ. ժամը ..........
Բանկի նախագահ` Գլխավոր հաշվապահ`
....................... ....................
Կ. Տ.
«....» ........... 199 թ.
Հավելված 2
ՀԱՅՏ
ՀՀ կենտրոնական բանկի ավանդային սակարկություններին մասնակցելու
...................................... բանկը պատրաստակամություն է հայտնում մասնակցելու «....»............ 1997թ. ՀՀ կենտրոնական բանկում կազմակերպվող ավանդային սակարկություններին.
.__________________________________________________________.
| N| Ավանդի ծավալ (դրամ)| Տոկոսադրույք (%) | Ժամկետ |
| | (թվերով և | (թվերով և տառերով) | (օր) |
| | տառերով) | | |
|____|____________________|_______________________|________|
| 1| | | |

| 2| | | |

| 3| | | |

| 4| | | |

| 5| | | |

Բանկի նախագահ Գլխավոր հաշվապահ
............... .....................
Կ.Տ.
«...» ........... 199 թ.
Հավելված 3
ՀԱՅՏ
ՀՀ կենտրոնական բանկում ավանդ ներդնելու
........................................ բանկը պատրաստակամություն է հայտնում «...» ....... 1997թ. ՀՀ կենտրոնական բանկում ներդնել ավանդ` հետևյալ պայմաններով.
.__________________________________________________________.
| N| Ավանդի ծավալ (դրամ)| Տոկոսադրույք (%) | Ժամկետ |
| | (թվերով և | (թվերով և տառերով) | (օր) |
| | տառերով) | | |
|____|____________________|_______________________|________|
| 1| | | |
|____|____________________|_______________________|________|
| 2| | | |
|____|____________________|_______________________|________|
| 3| | | |
|____|____________________|_______________________|________|
| 4| | | |
|____|____________________|_______________________|________|
| 5| | | |
.__________________________________________________________.
Հայտը ուժի մեջ է մինչև «....» ........... 199 թ. ժամը .......
Բանկի նախագահ Գլխավոր հաշվապահ
........................ ..................
Կ.Տ.
Հավելված 4
ՀԱՅՏ
Ռեպո-համաձայնագրերի կնքման սակարկություններին մասնակցելու
......................................... բանկը պատրաստակամություն է հայտնում մասնակցելու «...» .................... 199 թ. ՀՀ կենտրոնական բանկում կազմակերպվող ռեպո-համաձայնագրերի կնքման սակարկություններին` հետևյալ պայմաններով.
._________________________________________________________________.
| Արժեթղթի | Պետական գրանցման | Մարման | Արժեթղթերի| Ընթացիկ |
| տեսակը | համարը | ամսաթիվը | քանակը | գինը |
|__________|___________________|___________|____________|_________|
.__________________________________________|____________|_________|
| | |
Ընդամենը | | |
.______________________.
Բանկի նախագահ` Գլխավոր հաշվապահ`
____________________ ___________________
Կ.Տ.
Հավելված 5
ՀԱՅՏ
Հակադարձ ռեպո-համաձայնագրի կնքման սակարկություններին մասնակցելու
.................................. բանկը պատրաստակամություն է հայտնում մասնակցելու «...» ............... 199 թ. ՀՀ կենտրոնական բանկում կազմակերպվող հակադարձ ռեպո-համաձայնագրերի կնքման սակարկություններին` հետևյալ պայմաններով.
._________________________________________________________________.
| Արժեթղթի | Պետական գրանցման | Մարման | Արժեթղթերի| Ընթացիկ |
| տեսակը | համարը | ամսաթիվը | քանակը | գինը |
|__________|___________________|___________|____________|_________|
.__________________________________________|____________|_________|
| | |
Ընդամենը | | |
.______________________.
Բանկի նախագահ` Գլխավոր հաշվապահ`
____________________ ___________________
Կ.Տ.
Հավելված 6
ՀԱՅՏ
Ռեպո-համաձայնագրերի կնքման
.................................. բանկը պատրաստակամություն է հայտնում «...» ............. 199 թ. ՀՀ կենտրոնական բանկի հետ կնքել ռեպո-համաձայնագիր` հետևյալ պայմաններով
._________________________________________________________________.
| Արժեթղթի | Պետական գրանցման | Մարման | Արժեթղթերի| Ընթացիկ |
| տեսակը | համարը | ամսաթիվը | քանակը | գինը |
|__________|___________________|___________|____________|_________|
.__________________________________________|____________|_________|
| | |
Ընդամենը | | |
.______________________.
Հայտը ուժի մեջ է մինչև «...» ............ 199 թ. ժամը ........
Բանկի նախագահ` Գլխավոր հաշվապահ`
____________________ ___________________
Կ.Տ.
Հավելված 7
ՀԱՅՏ
Հակադարձ ռեպո-համաձայնագրի կնքման
.................................. բանկը պատրաստակամություն է հայտնում «...» ............. 199 թ. ՀՀ կենտրոնական բանկի հետ կնքել հակադարձ ռեպո-համաձայնագիր` հետևյալ պայմաններով