041.0390.140897
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 օգոստոսի 1997 թ. թիվ 390
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 13 ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 15-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի մասին» թիվ 13 որոշման կատարումն ապահովելու նպատակով`
Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին և մարզպետներին`
ա) մինչև 1997 թվականի սեպտեմբերի 20-ը իրականացնել իրենց ոլորտի վերաբերյալ մինչև 1995 թվականի հուլիսի 25-ը ընդունված կամ տեղայնացված գերատեսչական նորմատիվ ակտերի հաշվառումը.
բ) հաշվառման արդյունքներով կազմել և մինչև 1997 թվականի սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել սահմանված կարգով պետական գրանցման ենթակա գերատեսչական նորմատիվ ակտերի ցանկը: