030.0154.080905
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի ՆՀ-148-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին և 38-րդ հոդվածի 3.1-րդ կետերով` որոշում եմ.
i
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի օգոստոսի 16-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը սահմանելու մասին» ՆՀ-148-Ա հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
Հրամանագրով սահմանված`
ա) թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Գեղամ Պարզիկի Բաբայանի փոխարեն ընդգրկել Ֆելիքս Արտավազդի Բաբայանին:
Այդ կապակցությամբ թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Բաբայան Գեղամ Պարզիկի» բառերը փոխարինել «Բաբայան Ֆելիքս Արտավազդի» բառերով.
բ) թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Խաժակ Ռաֆիկի Աթեյանի փոխարեն ընդգրկել Աշոտ Վարդգեսի Կարապետյանին:
Այդ կապակցությամբ թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Աթեյան Խաժակ Ռաֆիկի» բառերը փոխարինել «Կարապետյան Աշոտ Վարդգեսի» բառերով.
գ) թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում «Հովակիմյան» ազգանունը փոխարինել «Հակոբյան» ազգանունով:
8 սեպտեմբերի 2005 թվականի
ՆՀ-154-Ա