118.0239.280797
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
16 հուլիսի 1997 թ. թիվ 239
ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ի կատարումն «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի թիվ 175 որոշման 5-րդ կետի ա) ենթակետի և «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության հունիսի 12-ի թիվ 178 որոշման 3-րդ կետի ա) ենթակետի,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել ակցիզային դրոշմանիշերի օգտագործման կանոնները (կցվում են):
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1997 Թ. ՀՈՒԼԻՍԻ
16-Ի ԹԻՎ 239 ՀՐԱՄԱՆՈՎ
ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
1. Սույն կանոնները հաստատված են ի կատարումն «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի թիվ 175 որոշման 5-րդ կետի ա) ենթակետի և «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության հունիսի 12-ի թիվ 178 որոշման 3-րդ կետի ա) ենթակետի և պարտադիր են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր դրոշմավորման ենթակա ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ (այսուհետ` ենթաակցիզային ապրանքներ) Հայաստանի Հանրապետություն ներմուծողների, Հայաստանի Հանրապետությունում այդպիսի ապրանքներ արտադրողների, ինչպես նաև մինչև 1997 թվականի սեպտեմբերի 1-ը չիրացված` ենթաակցիզային ապրանքներ իրացնողների համար:
2. Սահմանված կարգով ձեռքբերված ակցիզային դրոշմանիշերի վերավաճառքը, օտարումը կամ փոխանցումն այլ անձանց արգելվում է:
3. Ենթաակցիզային ապրանքներ ներմուծող տնտեսավարող սուբյեկտները ակցիզային դրոշմանիշերը ձեռք են բերում իրենց գրանցման վայրի մաքսատանը, իսկ Հայաստանի Հանրապետությունում ենթաակցիզային ապրանքներ արտադրող կամ ենթաակցիզային ապրանքներ իրացնող անձինք` հարկային տեսչության տարածքային մարմնում:
4. Ակցիզային դրոշմանիշերը համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր և սահմանված կարգով հաշվառվում են ինչպես հարկային և մաքսային մարմինների, այնպես էլ այդ դրոշմանիշերը ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտների կողմից: Վերջիններս դրանց գծով վարում են առանձնացված հաշվառում` խիստ հաշվառման փաստաթղթերի համար օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Մաքսային և հարկային մարմինների կողմից համապատասխան գրանցման մատյանում (համապատասխանաբար հավելված 1-ում և հավելված 2-ում սահմանված ձևով) նշվում են դրոշմանիշերի հաշվառման մասին տվյալներ, մասնավորապես տրամադրվող դրոշմանիշերի համարները, սերիաները, քանակը և տրամադրման ժամանակը:
Հայաստանի Հանրապետության մաքսային և հարկային մարմիններն անհրաժեշտության դեպքում կարող են վարել լրացուցիչ գրանցման մատյաններ (քարտեր)` ըստ դրոշմանիշերի ձեռքբերողների:
6. Դրոշմավորումը կատարվում է ապրանքի վրա նախատեսված տեղերում սոսնձման միջոցով դրոշմանիշի փակցմամբ` հավելված 1-ում նշված ձևով: Ապրանքների դրոշմավորման ժամանակ կիրառվում է այնպիսի սոսինձ, որը հնարավորություն չտա պոկելու դրոշմանիշը` առանց վնասելու ապրանքի ապրանքային տեսքը: Օգտագործվող սոսինձը պետք է բացառի ակցիզային դրոշմանիշերի բազմակի օգտագործման հնարավորությունը` առանց վնասելու ակցիզային դրոշմանիշի ամբողջականությունը:
7. Դրոշմավորված ենթաակցիզային ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված և ամբողջական դրոշմանիշ:
8. Չօգտագործված կամ վնասված դրոշմանիշերը ենթակա են վերադարձման սահմանված կարգով և ժամկետներում:
9. Դրոշմավորված ապրանքների վերաարտահանման դեպքում դրոշմանիշերը վնասվում են արտահանողի կողմից, որպեսզի անհնար դառնա այդ ապրանքների օգտագործումը (իրացումը) Հայաստանի Հանրապետության տարածքում:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1997 Թ. ՀՈՒԼԻՍԻ
16-Ի ԹԻՎ 239 ՀՐԱՄԱՆԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
.________________________________________________________________________.
|Հ/Հ|ամսաթիվ|կազմակեր- |մաքսատուն |պայմանագրի|դիմումի|ապրանքի |ապրանքի|
| | |պության |(թղթապանա-|համարը, |համարը,|անվանումը,|քանակը |
| | |անվանումը, |կի համարը)|ամսաթիվ |ամսաթիվ|ծածկագիրը | |
| | |տվյալները 1| | | | | |
|___|_______|___________|__________|__________|_______|__________|_______|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|_______|___________|__________|__________|_______|__________|_______|
|___|_______|___________|__________|__________|_______|__________|_______|
|___|_______|___________|__________|__________|_______|__________|_______|
|___|_______|___________|__________|__________|_______|__________|_______|
|___|_______|___________|__________|__________|_______|__________|_______|
|___|_______|___________|__________|__________|_______|__________|_______|
.________________________________________________________________________.
մաս երկրորդ
.________________________________________________________________________.
|տրամադր- |վճարման |ՄՎ ներկա-|դրոշմա- |դրոշմա- |վերա- |ներ- |ներմու-|ծա- |
|վող դրոշ-|փաստա- |յանալու |նիշերի |նիշերի |դարձ- |մուծ-|ծողի |նո- |
|մանիշերի |թղթի |օրը, ժամը|սերիան |տրամա- |վող |ման |լիազոր |թու-|
|քանակը |համարը, | |(համարը)|դրման |դրոշ- |ժամ- |անձի |թյ- |
| |վճարման | | |անդորրա-|մանիշ-|կետը |ստորա- |ուն |
| |ամսաթիվ | | |գրի |երի | |գրու- | |
| | | | |համարը |քանակը| |թյունը | |
|_________|________|_________|________|________|______|_____|_______|____|
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 |17 |
|_________|________|_________|________|________|______|_____|_______|____|
|_________|________|_________|________|________|______|_____|_______|____|
|_________|________|_________|________|________|______|_____|_______|____|
|_________|________|_________|________|________|______|_____|_______|____|
|_________|________|_________|________|________|______|_____|_______|____|
|_________|________|_________|________|________|______|_____|_______|____|
.________________________________________________________________________.
_________________________
1 հարկ վճարողի հաշվառման համարը, պետռեգիստրի վկայականի համարը,
իրավաբանական հասցեն
ՀԱՎԵԼՎԱԾ 2
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1997 Թ. ՀՈՒԼԻՍԻ
16-Ի ԹԻՎ 239 ՀՐԱՄԱՆԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
.________________________________________________________________________.
|Հ/Հ| ձեռնարկության|իրավաբանական|հարկ |արտադրանքի|դրոշմանիշերի|դրոշմա- |
| | անվանումը |հասցեն |վճարողի|ծածկագիրն |ձեռքբերման |նիշերի |
| | (ֆիզիկական |(ֆիզիկական |հաշվառ-|ըստ ԱՏԳ ԱԱ|դիմումի |սերիան |
| | անձի անուն, |անձի |ման | |գրանցման օրը|(համարը)|
| | ազգանուն) |բնակության |համարը | |և համարը | |
| | |վայրը) |(ՀՎՀՀ) | | | |
|___|______________|____________|_______|__________|____________|________|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|___|______________|____________|_______|__________|____________|________|
|___|______________|____________|_______|__________|____________|________|
|___|______________|____________|_______|__________|____________|________|
|___|______________|____________|_______|__________|____________|________|
|___|______________|____________|_______|__________|____________|________|
.________________________________________________________________________.
մաս երկրորդ
.________________________________________________________________________.
| | | Վերադարձված դրոշմանիշեր |
|դրոշմանիշերի|դրոշմանիշերի|______________________________________________|
| քանակը |ստացման օրը |չօգտագործված|չօգտագործված| վնասված |վնասված|
| | |դրոշմանիշերի|դրոշմանիշերի|դրոշմանիշերի|դրոշմա-|
| | |վերադարձման | քանակը |վերադարձման |նիշերի |
| | | դիմումի | | դիմումի |քանակը |
| | |գրանցման օրը| |գրանցման օրը| |
|____________|____________|____________|____________|____________|_______|
|____________|____________|____________|____________|____________|_______|
|____________|____________|____________|____________|____________|_______|
|____________|____________|____________|____________|____________|_______|
|____________|____________|____________|____________|____________|_______|
|____________|____________|____________|____________|____________|_______|
.________________________________________________________________________.
ՀԱՎԵԼՎԱԾ 3
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1997 Թ. ՀՈՒԼԻՍԻ
16-Ի ԹԻՎ 239 ՀՐԱՄԱՆԻ
ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՓԱԿՑՄԱՆ ՁԵՎԸ
1. Կոշտ տուփով ծխախոտի արտադրանքի 2. Փափուկ տուփով ծխախոտի արտադրանքի
համար համար
_____
/ /
______________. _________/_____/____.
/ / | / / / / |
/ / | /________/_____/__\ / |
._____________. | .______|/ |/_____| |
| .__________./| | | ._____. | |
| _| | | | | |
| .__________./ | | | |
| | | | | |
| | | | | |
| | / | | /
| | / | | /
._____________./ .___________________./
3. Ապակե տարայով ոգելից խմիչքների 4. Մետաղյա տարայով ոգելից խմիչքների
համար համար
__
/ /
._.
| |
._|_|_.
| | | |
/ ._. \
/ \
| |
| |
| |
| |
| |
| |
| |
._____________.
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «28» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20970037