(ուժը կորցրել է 10.03.05 թիվ 49-Ն հրաման)
(ուժը կորցրել է 01.04.05 թիվ 72-Ն հրաման)
301.0013.260697
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
25 ապրիլի 1997 թ. թիվ 13
i
«ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ» ԿԱՐԳԸ ԵՎ «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել և ՀՀ արդարադատության նախարարության գրանցմանը ներկայացնել հետևյալ նորմատիվ ակտերը`
1. Կարգ արտոնագրերի զիջման մասին պայմանագրերի և լիցենզային պայմանագրերի գրանցման.
2. Կարգ ապրանքային նշանների զիջման մասին պայմանագրերի և լիցենզային պայմանագրերի գրանցման:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
11 հունիսի 1997 թ. թիվ 23
«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ» ԿԱՐԳԻ 1-ԻՆ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1997 թվականի մայիսի 12-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ, 1997 թվականի ապրիլի 25-ի թիվ 13 հրամանով հաստատված «Ապրանքային նշանների զիջման մասին պայմանագրերի և լիցենզային պայմանագրերի գրանցման» կարգի 1-ին կետը հաստատել հետևյալ խմբագրությամբ`
1. Սույն կարգը սահմանված է 1997 թ. մայիսի 12-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված «Ապրանքային և սպասարկման նշանների» ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27 հոդվածի համաձայն գրանցված ապրանքային և սպասարկման նշանի (այսուհետև` ապրանքային նշան) զիջման կամ այլ անձանց դրա օգտագործման իրավունքի ընձեռնման մասին լիցենզիային պայմանագրերի (այսուհետև նաև` պայմանագիր) քննարկումն ու գրանցումն իրականացնելու համար:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀԱՅԱՐՏՈՆԱԳՐԻ 1997 Թ. ԱՊՐԻԼԻ 25-Ի
ԹԻՎ 13 ՀՐԱՄԱՆՈՎ
ԿԱՐԳ
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
1. Սույն կարգը սահմանված է 1997 թ. մայիսի 12-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27 հոդվածի համաձայն գրանցված ապրանքային և սպասարկման նշանի (այսուհետև` ապրանքային նշան) զիջման կամ այլ անձանց դրա օգտագործման իրավունքի ընձեռման մասին լիցենզիային պայմանագրերի (այսուհետև նաև` պայմանագիր) քննարկումն ու գրանցումն իրականացնելու համար:
i
2. Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչությունում (Հայարտոնագիր) գրանցման ենթակա են այն պայմանագրերը, որոնք վերաբերում են ապրանքային նշանի Հայաստանի Հանրապետության պետական մատյանում (այսուհետև` գրանցամատյան) գրանցված ապրանքային նշաններին:
Չգրանցված պայմանագրերը համարվում են անվավեր:
3. Լիցենզային կամ զիջման մասին պայմանագրերի գրանցումը կատարվում է պատշաճ ձևով լրացված դիմումի հիման վրա (ձևերը կցվում են), որը ներկայացվում է Հայարտոնագիր:
Դիմումը պետք է վերաբերի մեկ պայմանագրի և ստորագրվի նշանի սեփականատիրոջ կողմից: Ձեռնարկության (կազմակերպության) անունից ներկայացվող դիմումը ստորագրում է ձեռնարկության (կազմակերպության) ղեկավարը, որի ստորագրությունը վավերացվում է կնիքով:
Օտարերկրյա իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները ապրանքային նշանի զիջման մասին կամ լիցենզիային պայմանագրի գրանցման հետ կապված գործերը վարում են Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության կամ գտնվելու վայր ունեցող իրենց ներկայացուցչի կամ Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով:
Դիմումին կից ներկայացվում են`
ա) լիցենզային կամ զիջման մասին պայմանագիրը (2 օրինակ).
բ) նշանի գրանցման վկայականը (ները).
գ) պայմանագրի գրանցման համար սահմանված տուրքի վճարման անդորրագիրը.
դ) լիազորագիրը, եթե դիմումը ներկայացված է Հայարտոնագրում գրանցված հավատարմատարի միջոցով:
Դիմումը և դրան կից նյութերը ներկայացվում են հայերեն: Փաստաթղթերն այլ լեզվով ներկայացնելու դեպքում կցվում է սահմանված կարգով վավերացված դրանց հայերեն թարգմանությունը:
4. Դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում Հայարտոնագիրն ստուգում է դրա համապատասխանությունը սույն կարգի 3-րդ կետի պահանջներին և անհամապատասխանության դեպքում ծանուցագիր է ուղարկում նշանի սեփականատիրոջը` բացակայող կամ ճշգրտված նյութերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:
Նշված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում դիմումը մերժվում է:
5. Սույն կարգի 3-րդ կետի պայմաններին բավարարելու դեպքում դիմումը Հայարտոնագրի կողմից ընդունվում է քննարկման, և մեկամսյա ժամկետում որոշում է կայացվում պայմանագրի գրանցման վերաբերյալ:
6. Դիմումի քննարկման ընթացքում ստուգվում է`
ա) հանդիսանու՞մ է արդյոք ապրանքային նշանը (նշանները) զիջող անձը կամ դրա (դրանց) օգտագործման իրավունքն ընձեռնող անձը (լիցենզատու) ապրանքային նշանի (նշանների) սեփականատերը.
բ) որոշվա՞ծ է արդյոք ապրանքային նշանի (նշանների) նկատմամբ իրավունքների փոխանցման տեսակը (զիջում կամ լիցենզ).
գ) որոշվա՞ծ է արդյոք փոխանցվող իրավունքների ծավալը (լիցենզի տեսակը, գործողության ժամկետն ու տարածքը, այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ զիջվում է ապրանքային նշանը (նշանները) կամ ընձեռնվում է լիցենզ):
դ) այն պարտադիր պայմանը, որ լիցենզառուի ապրանքը որակապես չպետք է զիջի լիցենզատուի ապրանքին և վերջինս հսկողություն պետք է իրականացնի այդ պայմանի կատարման նկատմամբ:
i
7. Սույն կարգի 3-րդ և 6-րդ կետերի պայմաններին բավարարելու դեպքում Հայարտոնագիրը`
ա) որոշում է կայացնում պայմանագիրը գրանցելու մասին.
բ) պայմանագիրը գրանցում է համապատասխան գրանցամատյանում.
գ) համապատասխան գրառում է կատարում (յուրաքանչյուր) նշանի վկայականի
մեջ.
դ) նոր վկայական է ձևակերպում այն անձի անունով, ում զիջվել է նշանը, նշելով այն ապրանքները, որոնց նկատմամբ գրանցվել է զիջման պայմանագիրը (եթե զիջումը կատարվել է ապրանքների մի մասի համար).
ե) վերադարձնում է գրանցված պայմանագրի մեկ օրինակը և նշանի վկայականը
(ները).
զ) տեղեկություններ է հրապարակում զիջման կամ լիցենզային պայմանագրի
գրանցման մասին.
է) անհրաժեշտ նշումներ է կատարում համապատասխան պետական գրանցամատյանում:
(7-րդ կետը լրաց. 08.03.00 թիվ 13 հրաման)
8. Եթե ապրանքային նշանը զիջող անձը դրա սեփականատերը չէ, կամ լիցենզատուն իրավասու չէ փոխանցել ապրանքային նշանի օգտագործման իրավունքը, ապա որոշում է կայացվում պայմանագիրը չգրանցելու մասին:
Ապրանքային նշանի զիջման մասին պայմանագիրը չի գրանցվում նաև այն դեպքում, եթե այն կարող է սպառողին մոլորության մեջ գցել ապրանքի կամ արտադրողի հետ կապված հարցերում:
9. Հայարտոնագրում գրանցման ենթակա են նաև լիցենզային պայմանագրերի մեջ կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում են կողմերի, պայմանագրի գործողության ժամկետի, տարածքի, փոխանցվող իրավունքների ծավալի փոփոխությանը:
Սույն կարգին համապատասխան չգրանցված փոփոխությունները համարվում են անվավեր:
10. Լիցենզային պայմանագրերի մեջ կատարված փոփոխությունների գրանցումը կատարվում է Հայարտոնագիր ներկայացված դիմումի հիման վրա (ձևը կցվում է), որին պետք է կցվի`
ա) լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին պայմանագիրը (համաձայնագիրը) կամ համապատասխան այլ փաստաթուղթ (2 օրինակ).
բ) համապատասխան տուրքի վճարման անդորրագիրը.
գ) լիազորագիրը, եթե դիմումը ներկայացված է Հայարտոնագրում գրանցված հավատարմատարի միջոցով:
Դիմումը քննարկվում է սույն կարգի 3-րդ և 6-րդ կետերին համապատասխան:
11. Լիցենզիային պայմանագրի վաղաժամկետ դադարեցման կամ դրա գործողության երկարաձգման մասին դատարանի կողմից կամ լիցենզատուի և լիցենզառուի փոխհամաձայնությամբ կայացված որոշման մասին մեկամսյա ժամկետում կողմերը պետք է հայտնեն Հայարտոնագիր, որը համապատասխան գրառում է կատարում լիցենզային պայմանագրերի գրանցամատյանում և այդ մասին տեղեկատվություն է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում:
12. Սույն կարգին համապատասխան գրանցված պայմանագրերը և դրանց մեջ կատարված փոփոխությունները ուժի մեջ են մտնում դրանց գրանցման օրվանից:
Լիցենզային կամ զիջման մասին պայմանագրի գրանցման վերաբերյալ Հայարտոնագրի որոշումները կարող են գանգատարկվել դատական կարգով:
ՁԵՎ Ն Լ 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ԴԻՄՈՒՄ
ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ գրանցել ապրանքային նշանի (ների) օգտագործման իրավունքի ընձեռնման մասին կից ներկայացվող պայմանագիրը:
Ապրանքային նշանի գրանցման վկայական (ներ) թիվ _________
Նշանի սեփականատեր (լիցենզատու) _______________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը,
______________________________________________________________________
հասցեն, երկրի կոդը
Լիցենզառու ___________________________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը
Կ.Տ. ______________________ _________________________________________
ստորագրություն, թվական սեփականատիրոջը ներկայացնող անձի անունը,
_________________________________________
ազգանունը և պաշտոնը
Նամակագրության հասցեն ________________________________________________
փոստային հասցեն, հեռախոսը, ֆաքսը

Կից ներկայացվող փաստաթղթեր
1. Լիցենզային պայմանագիրը ________ թերթից, 2 օրինակ
2. Նշանի գրանցման վկայականը (ները) _________ թերթից, _______ հատ
3. Սահմանված տուրքի վճարման անդորրագիրը 1 թերթից, 1 օրինակ
4. Լիազորագիրը 1 թերթից, 1 օրինակ
ՁԵՎ Ն Զ 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ԴԻՄՈՒՄ
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԶԻՋՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ գրանցել ապրանքային նշանի (ների) զիջման մասին կից ներկայացվող պայմանագիրը:
Ապրանքային նշանի գրանցման վկայական (ներ) թիվ _________
Նշանի սեփականատեր (զիջող) ____________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը,
______________________________________________________________________
հասցեն, երկրի կոդը
Ստացող _______________________________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը
Կ.Տ. ______________________ _________________________________________
ստորագրություն, թվական նշանի սեփականատիրոջը ներկայացնող անձի
_________________________________________
անունը, ազգանունը և պաշտոնը
Նամակագրության հասցեն ________________________________________________
փոստային հասցեն, հեռախոսը, ֆաքսը
______________________________________________________________________
Կից ներկայացվող փաստաթղթեր
1. Զիջման մասին պայմանագիրը __________ թերթից, 2 օրինակ
2. Նշանի գրանցման վկայականը (ները) ________ թերթից, _______ հատ
3. Սահմանված տուրքի վճարման անդորրագիրը 1 թերթից, 1 օրինակ
ՁԵՎ Ն Լ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ԴԻՄՈՒՄ
ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ գրանցել ապրանքային նշանի (ների) օգտագործման իրավունքի ընձեռնման մասին պայմանագրում (գրանցված է «___» _____________ 199 թ. թիվ _______) կատարված կից ներկայացվող փոփոխությունները:
Ապրանքային նշանի գրանցման վկայական (ներ) թիվ _________
Նշանի սեփականատեր (լիցենզատու) _______________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը,
______________________________________________________________________
հասցեն, երկրի կոդը
Լիցենզառու ___________________________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը
Կ.Տ. ______________________ _________________________________________
ստորագրություն, թվական սեփականատիրոջը ներկայացնող անձի անունը,
_________________________________________
ազգանունը և պաշտոնը
Նամակագրության հասցեն ________________________________________________
փոստային հասցեն, հեռախոսը, ֆաքսը
______________________________________________________________________
Կից ներկայացվող փաստաթղթեր
1. Լիցենզային պայմանագրում կատարված փոփոխությունները
(պայմանագիրը, համաձայնագիրը և այլն) ________ թերթից, 2 օրինակ
2. Լիազորագիրը 1 թերթից, 1 օրինակ
3. Սահմանված տուրքի վճարման անդորրագիրը 1 թերթից, 1 օրինակ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հասցեն ______________________
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՐՏՈՆԱԳԻՐ _____________________________
375010, Երևան, Գլխավոր պող.
Կառավարական տուն, 3 _____________________________
«____» ____________ 199 թ. _____________________________
ՈՐՈՇՈՒՄ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ապրանքային նշանի գրանցման վկայական (ներ) թիվ __________
Լիցենզատու ___________________________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը
Լիցենզառու ___________________________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը
Քննարկելով ապրանքային նշանի (ների) օգտագործման լիցենզային պայմանագիրը գրանցելու մասին դիմումը, Հայարտոնագիրը որոշեց`
.__.
.__. գրանցել լիցենզային պայմանագիրը
գրանցման համարը ________________ գրանցման թվականը _______________
պայմանագրի գործողության տարածքը _________________________________
գործողության ժամկետը ____________________________________________
.__.
.__. մերժել լիցենզային պայմանագրի գրանցումը, քանի որ _________________
_________________________________________________________________
ՀԱՅԱՐՏՈՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՊԵՏ ______________ _______________________
ստորագրություն անուն, ազգանուն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հասցեն ______________________
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՐՏՈՆԱԳԻՐ _____________________________
375010, Երևան, Գլխավոր պող.
Կառավարական տուն, 3 _____________________________
«____» ____________ 199 թ. _____________________________
ՈՐՈՇՈՒՄ
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԶԻՋՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ապրանքային նշանի գրանցման վկայական (ներ) թիվ __________
Զիջող _______________________________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը
Ստացող _______________________________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը
Քննարկելով ապրանքային նշանի (ների) զիջման պայմանագրի գրանցման մասին դիմումը, Հայարտոնագիրը որոշեց`
.__.
.__. գրանցել ապրանքային նշանի զիջման պայմանագիրը
գրանցման համարը ________________ գրանցման թվականը _______________
զիջված բացառիկ իրավունքների ծավալը ______________________________
.__.
.__. մերժել ապրանքային նշանի զիջման պայմանագրի գրանցումը, քանի որ ____
_________________________________________________________________
ՀԱՅԱՐՏՈՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՊԵՏ ______________ _______________________
ստորագրություն անուն, ազգանուն
ԼԻԱԶՈՐԱԳԻՐԸ ՄԵԿ ԹԵՐԹԻՑ, ՄԵԿ ՕՐԻՆԱԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հասցեն ______________________
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՐՏՈՆԱԳԻՐ _____________________________
375010, Երևան, Գլխավոր պող.
Կառավարական տուն, 3 _____________________________
«____» ____________ 199 թ. _____________________________
ՈՐՈՇՈՒՄ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ապրանքային նշանի գրանցման վկայական (ներ) թիվ __________
Լիցենզատու ___________________________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը
Լիցենզառու ___________________________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը
Քննարկելով ապրանքային նշանի (ների) օգտագործման լիցենզային պայմանագրում
(գրանցված «___»_____________199 թ. թիվ ) կատարված փոփոխությունները
գրանցելու մասին դիմումը, Հայարտոնագիրը որոշեց`
.__.
.__. գրանցել կատարված փոփոխությունները
գրանցման համարը ________________ գրանցման թվականը _______________
պայմանագրի գործողության տարածքը _________________________________
գործողության ժամկետը ____________________________________________
.__.
.__. մերժել կատարված փոփոխությունների գրանցումը քանի որ, _____________
_________________________________________________________________
ՀԱՅԱՐՏՈՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՊԵՏ ______________ _______________________
ստորագրություն անուն, ազգանուն
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «26» ՀՈՒՆԻՍԻ 1997 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 36970031
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀԱՅԱՐՏՈՆԱԳՐԻ 1997 Թ. ԱՊՐԻԼԻ 25-Ի
ԹԻՎ 13 ՀՐԱՄԱՆՈՎ
ԿԱՐԳ
ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
1. Սույն կարգը սահմանված է «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի 5-րդ մասի, 15 հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև ՀՀ վարչապետի 1995 թ. դեկտեմբերի 18-ի թիվ 350 որոշմամբ հաստատված ՀՀ արտոնագրային վարչության կանոնադրության 2-րդ կետի համաձայն գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի արտոնագրերի զիջման կամ այլ անձանց դրանց օգտագործման իրավունքի ընձեռման մասին լիցենզային պայմանագրերի (այսուհետև նաև պայմանագիր) քննարկումն ու գրանցումն իրականացնելու համար:
2. Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչությունում (Հայարտոնագիր) գրանցման ենթակա են այն պայմանագրերը, որոնք վերաբերում են համապատասխան պետական գրանցամատյանում գրանցված գյուտերին, օգտակար սարքերին, արդյունաբերական նմուշներին (այսուհետև նաև` օբյեկտներ):
Չգրանցված պայմանագրերը իրավաբանական ուժ չունեն:
3. Լիցենզային կամ զիջման մասին պայմանագրերի գրանցումը կատարվում է պատշաճ ձևով լրացված դիմումի հիման վրա (ձևերը կցվում են), որը ներկայացվում է Հայարտոնագիր:
Դիմումը պետք է վերաբերի մեկ պայմանագրի և ստորագրվի արտոնագրատիրոջ կողմից: Ձեռնարկության (կազմակերպության) անունից ներկայացվող դիմումը ստորագրում է ձեռնարկության (կազմակերպության) ղեկավարը, որի ստորագրությունը վավերացվում է կնիքով:
Հայաստանի Հանրապետությունից դուրս ապրող ֆիզիկական անձինք և արտասահմանյան իրավաբանական անձինք լիցենզային կամ զիջման մասին պայմանագրի գրանցման հետ կապված գործերը վարում են Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության կամ գտնվելու վայր ունեցող իրենց ներկայացուցչի կամ Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով:
Դիմումին կից ներկայացվում են`
ա) լիցենզային կամ զիջման մասին պայմանագիրը (2 օրինակ).
բ) արտոնագիրը (երը).
գ) պայմանագրի գրանցման համար սահմանված տուրքի վճարման անդորրագիրը.
դ) լիազորագիրը, եթե դիմումը ներկայացված է Հայարտոնագրում գրանցված հավատարմատարի միջոցով:
Փաստաթղթերը ներկայացվում են հայերեն: Փաստաթղթերն այլ լեզվով ներկայացնելու դեպքում կցվում է սահմանված կարգով վավերացված դրանց հայերեն թարգմանությունը:
4. Դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում Հայարտոնագիրը ստուգում է դրա համապատասխանությունը սույն կարգի 3-րդ կետի պահանջներին և անհամապատասխանության դեպքում ծանուցագիր է ուղարկում արտոնագրատիրոջը` բացակայող կամ ճշգրտված նյութերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:
Նշված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում դիմումը մերժվում է:
5. Սույն կարգի 3-րդ կետի պայմաններին բավարարելու դեպքում դիմումը Հայարտոնագրի կողմից ընդունվում է քննարկման, և մեկամսյա ժամկետում որոշում է կայացվում պայմանագրի գրանցման վերաբերյալ:
6. Դիմումի քննարկման ընթացքում ստուգվում է`
ա) լիցենզի կամ զիջման օբյեկտի իրավական կարգավիճակը.
բ) պայմանագրի կնքման օրինականությունը, այդ թվում` այլ անձանց իրավունքների խախտման բացակայությունը:
Լիցենզային պայմանագրի գրանցման մասին դիմումի քննարկման դեպքում ստուգվում է նաև դրա մեջ անհիմն սահմանափակումների առկայությունը, որոնք կարող են վնաս հասցնել ՀՀ տնտեսական շահերին:
7. Ներկայացված նյութերը սույն կարգի 3-րդ և 6-րդ կետերով սահմանված պահանջներին բավարարելու դեպքում Հայարտոնագիրը`
ա) որոշում է կայացնում պայմանագիրը գրանցելու մասին.
բ) պայմանագիրը գրանցում է համապատասխան գրանցամատյանում.
գ) համապատասխան գրառում է կատարում յուրաքանչյուր արտոնագրի մեջ.
դ) վերադարձնում է գրանցված պայմանագրի 1 օրինակը և արտոնագիրը (երը).
ե) անհրաժեշտ նշումներ է կատարում համապատասխան պետական գրանցամատյանում (գյուտի, օգտակար սարքի կամ արդյունաբերական նմուշի)
զ) տեղեկություններ է հրապարակում զիջման կամ լիցենզային պայմանագրի գրանցման մասին:
8. Եթե լիցենզի կամ զիջման օբյեկտը իրավաբանական ուժի չունի (արտոնագիրը չի գործում), կամ խախտվել են այլ անձանց իրավունքները, կամ առկա են անհիմն սահմանափակումներ, ապա որոշում է կայացվում պայմանագիրը չգրանցելու մասին:
9. Հայարտոնագրում գրանցման ենթակա են նաև լիցենզային պայմանագրերի մեջ կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում են կողմերի, պայմանագրի գործողության ժամկետի, տարածքի, փոխանցվող իրավունքների շրջանակների փոփոխությանը:
10. Լիցենզային պայմանագրերի մեջ կատարված փոփոխությունների գրանցումը կատարվում է Հայարտոնագիր ներկայացված դիմումի հիման վրա (ձևը կցվում է), որին պետք է կցվի`
ա) լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին պայմանագիրը (համաձայնագիրը) կամ համապատասխան այլ փաստաթուղթ (2 օրինակ).
բ) համապատասխան տուրքի վճարման անդորրագիրը.
գ) լիազորագիրը, եթե դիմումը ներկայացվում է Հայարտոնագրում գրանցված հավատարմատարի միջոցով:
Դիմումը քննարկվում է սույն կարգի 3-րդ և 6-րդ կետերին համապատասխան:
11. Լիցենզային պայմանագրի վաղաժամկետ դադարեցման կամ դրա գործողության երկարաձգման մասին դատարանի կողմից կամ լիցենզատուի և լիցենզառուի փոխհամաձայնությամբ կայացված որոշման մասին կողմերը մեկամսյա ժամկետում պետք է հայտնեն Հայարտոնագիր, որը համապատասխան գրառում է կատարում լիցենզային պայմանագրերի գրանցամատյանում և այդ մասին տեղեկատվություն է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում:
12. Լիցենզային կամ զիջման մասին պայմանագրերը և դրանց մեջ կատարված փոփոխությունները ուժի մեջ են մտնում Հայարտոնագրի կողմից դրանց գրանցման օրվանից:
Լիցենզային կամ զիջման մասին պայմանագրի գրանցման վերաբերյալ Հայարտոնագրի որոշումները կարող են գանգատարկվել դատական կարգով:
13. Գրանցված լիցենզային պայմանագրի գործին կարելի է ծանոթանալ և դրանից քաղվածքներ ստանալ միայն լիցենզատուի և լիցենզառուի համատեղ գրավոր թույլտվությամբ:
ՁԵՎ Ա Լ 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ԴԻՄՈՒՄ
ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ գրանցել թիվ _________ արտոնագրով (երով) պաշտպանված գյուտի (երի) (օգտակար սարքի (երի), արդյունաբերական նմուշի (ների) օգտագործման իրավունքի ընձեռնման մասին կից ներկայացվող պայմանագիրը:
Արտոնագրատեր (լիցենզատու) ____________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը,
______________________________________________________________________
հասցեն, երկրի կոդը
Լիցենզառու ___________________________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը
______________________________________________________________________
Կ.Տ. ______________________ _________________________________________
ստորագրություն, թվական արտոնագրատիրոջը ներկայացնող անձի անունը,
_________________________________________
ազգանունը և պաշտոնը
Նամակագրության հասցեն ________________________________________________
փոստային հասցեն, հեռախոսը, ֆաքսը
______________________________________________________________________
Կից ներկայացվող փաստաթղթեր
1. Լիցենզային պայմանագիրը ________ թերթից, 2 օրինակ
2. Արտոնագիրը (երը) _________ թերթից, _______ հատ
3. Լիազորագիրը 1 թերթից, 1 օրինակ
4. Սահմանված տուրքի վճարման անդորրագիրը 1 թերթից, 1 օրինակ
ՁԵՎ Ա Զ 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ԴԻՄՈՒՄ
ԱՐՏՈՆԱԳՐԻ ԶԻՋՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ գրանցել գյուտի (երի) (օգտակար սարքի (երի), արդյունաբերական նմուշի (ների) թիվ ___________ արտոնագրի (երի) զիջման մասին կից ներկայացվող պայմանագիրը:
Արտոնագրատեր (զիջող) ________________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը,
______________________________________________________________________
հասցեն, երկրի կոդը
Ստացող _______________________________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը
Կ.Տ. ______________________ _________________________________________
ստորագրություն, թվական արտոնագրատիրոջը ներկայացնող
_________________________________________
անձի անունը, ազգանունը և պաշտոնը
Նամակագրության հասցեն ________________________________________________
փոստային հասցեն, հեռախոսը, ֆաքսը
______________________________________________________________________
Կից ներկայացվող փաստաթղթեր
1. Զիջման մասին պայմանագիրը __________ թերթից, 2 օրինակ
2. Արտոնագիրը (երը) ________ թերթից, _______ հատ
3. Լիազորագիրը 1 թերթից, 1 օրինակ
4. Սահմանված տուրքի վճարման անդորրագիրը 1 թերթից, 1 օրինակ
ՁԵՎ Ա Լ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ԴԻՄՈՒՄ
ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ գրանցել թիվ __________ արտոնագրով (երով) պաշտպանված գյուտի (երի) (օգտակար սարքի(երի), արդյունաբերական նմուշի (ների) օգտագործման իրավունքի ընձեռնման մասին պայմանագրում (գրանցված է «___» _____________ 199 թ. թիվ _______) կատարված կից ներկայացվող փոփոխությունները:
Արտոնագրատեր (լիցենզատու) ___________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը,
______________________________________________________________________
հասցեն, երկրի կոդը
Լիցենզառու ___________________________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը
Կ.Տ. ______________________ _________________________________________
ստորագրություն, թվական արտոնագրատիրոջը ներկայացնող անձի անունը,
_________________________________________
ազգանունը և պաշտոնը
Նամակագրության հասցեն ________________________________________________
փոստային հասցեն, հեռախոսը, ֆաքսը
______________________________________________________________________
Կից ներկայացվող փաստաթղթեր
1. Լիցենզային պայմանագրում կատարված փոփոխությունները
(պայմանագիրը, համաձայնագիրը և այլն) ________ թերթից, 2 օրինակ
2. Լիազորագիրը 1 թերթից, 1 օրինակ
3. Սահմանված տուրքի վճարման անդորրագիրը 1 թերթից, 1 օրինակ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հասցեն ______________________
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՐՏՈՆԱԳԻՐ _____________________________
375010, Երևան, Գլխավոր պող.
Կառավարական տուն, 3 _____________________________
«____» ____________ 199 թ. _____________________________
ՈՐՈՇՈՒՄ
ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Լիցենզատու ___________________________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը
Լիցենզառու ___________________________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը
Քննարկելով թիվ _________ արտոնագրով (երով) պաշտպանված գյուտի (երի) (օգտակար սարքի(երի), արդյունաբերական նմուշի (ների) օգտագործման լիցենզային պայմանագրի գրանցման մասին դիմումը, Հայարտոնագիրը որոշեց`
.__.
.__. գրանցել լիցենզային պայմանագիրը
լիցենզի տեսակը __________________________________________________
գրանցման համարը ________________ գրանցման թվականը _______________
.__.
.__. մերժել լիցենզային պայմանագրի գրանցումը, քանի որ _________________
_________________________________________________________________
ՀԱՅԱՐՏՈՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՊԵՏ ______________ _______________________
ստորագրություն անուն, ազգանուն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հասցեն ______________________
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՐՏՈՆԱԳԻՐ _____________________________
375010, Երևան, Գլխավոր պող.
Կառավարական տուն, 3 _____________________________
«____» ____________ 199 թ. _____________________________
ՈՐՈՇՈՒՄ
ԱՐՏՈՆԱԳՐԻ ԶԻՋՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Զիջող _______________________________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը
Ստացող _______________________________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը
Քննարկելով գյուտի (երի) (օգտակար սարքի(երի), արդյունաբերական նմուշի (ների) թիվ _________ արտոնագրի (երի) զիջման պայմանագրի գրանցման մասին դիմումը, Հայարտոնագիրը որոշեց`
.__.
.__. գրանցել արտոնագրի զիջման պայմանագիրը
գրանցման համարը ________________ գրանցման թվականը _______________
.__.
.__. մերժել արտոնագրի զիջման պայմանագրի գրանցումը, քանի որ ___________
_________________________________________________________________
ՀԱՅԱՐՏՈՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՊԵՏ ______________ _______________________
ստորագրություն անուն, ազգանուն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հասցեն ______________________
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՐՏՈՆԱԳԻՐ _____________________________
375010, Երևան, Գլխավոր պող.
Կառավարական տուն, 3 _____________________________
«____» ____________ 199 թ. _____________________________
ՈՐՈՇՈՒՄ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Լիցենզատու ___________________________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը
Լիցենզառու ___________________________________________________________
անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը
Քննարկելով թիվ __________ արտոնագրով (երով) պաշտպանված գյուտի (երի) (օգտակար սարքի (երի), արդյունաբերական նմուշի (ների) օգտագործման լիցենզային պայմանագրում կատարված փոփոխությունների գրանցման մասին դիմումը, Հայարտոնագիրը որոշեց`
.__.
.__. գրանցել կատարված փոփոխությունները
գրանցման համարը ________________ գրանցման թվականը _______________
պայմանագրի գործողության տարածքը _________________________________
գործողության ժամկետը ____________________________________________
.__.
.__. մերժել կատարված փոփոխությունների գրանցումը քանի որ, _____________
_________________________________________________________________
ՀԱՅԱՐՏՈՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՊԵՏ ______________ _______________________
ստորագրություն անուն, ազգանուն
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «19» ՀՈՒՆԻՍԻ 1997 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 36970030