031.0164.120705
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ՆԿ-1316-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-1316-Ն կարգադրությամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արդարադատության խորհրդի քարտուղարության ղեկավարի պաշտոնի թիվ 3 անձնագրի 5-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Քարտուղարության ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է Աշխատակազմի բարձրագույն և գլխավոր քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնողներից մեկը»:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
12 հուլիսի 2005 թվականի
ՆԿ-164-Ն