Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈ ...

 

 

041.0299.100797

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 1997 թ. թիվ 299

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության նախկին էկոնոմիկայի նախարարության գիտատեխնիկական լրատվության և տեխնիկատնտեսական հետազոտությունների հայկական գիտահետազոտական ինստիտուտը և «Ձեռնարկությունների զարգացման և օտարերկրյա ներդրումների աջակցման հայկական գործակալություն» պետական ձեռնարկությունը հանձնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ենթակայությանը:

2. Մունիցիպալ զարգացման ծրագրի իրականացման գրասենյակը, «Արտասահմանյան օգնության կոորդինացման կենտրոն» պետական ձեռնարկությունը, Հայաստանի Հանրապետության նախկին էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտը, «էկոնոմիկա» հանդեսի խմբագրությունը, հասարակական սննդի պետական ձեռնարկությունը և ավտոտրանսպորտային պետական ձեռնարկությունը հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ենթակայությանը:

3. Հայաստանի Հանրապետության նախկին էկոնոմիկայի նախարարության կառավարական թիվ 1 շենքում զբաղեցրած տարածքը և այլ գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինությանը:

4. Հայաստանի Հանրապետության նախկին արդյունաբերության նախարարության կառավարական թիվ 2 շենքում զբաղեցրած տարածքը և այլ գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերում նշված գույքի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության 1997 թվականի պահպանման ծախսերի վերաբերյալ:

7. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` ձեռնարկել միջոցներ Հայաստանի Հանրապետության նախարարությունների միաձուլման և վերակազմավորման ընթացքում աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու համար:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.07.1997
N 299
Որոշում