Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի ՆՀ-1114-Ն ՀՐ ...

 

 

030.0088.180505

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի ՆՀ-1114-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի «Ներքին զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»(2) օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, որոշում եմ.

i

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի դրոշի մասին» ՆՀ-1114-Ն հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) վերնագրի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքեր» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի» բառերով.

բ) նախաբանի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի» և «ներքին զորքերի» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքեր)» և «ոստիկանության զորքերի» բառերով.

գ) 1-ին և 2-րդ կետերի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքեր» բառերը համապատասխան հոդվածներով փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքեր» բառերով.

դ) հրամանագրով հաստատված կանոնադրության (այսուհետ` կանոնադրություն) վերնագրի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի» բառերով.

ե) կանոնադրության 1-ին կետի «ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին զորքերի» և «ներքին զորքերի» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի» և «ոստիկանության զորքերի» բառերով.

զ) կանոնադրության 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքեր» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքեր» բառերով.

է) հրամանագրով հաստատված նկարագրության (այսուհետ` նկարագրություն) վերնագրի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի» բառերով.

ը) նկարագրության 1-ին պարբերության «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի» բառերով.

թ) նկարագրության 3-րդ պարբերության «ասեղնագործված են» բառերից հետո «ներքին զորքեր» բառերը փոխարինել «ոստիկանության զորքեր» բառերով:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

18 մայիսի 2005 թվականի

ՆՀ-88-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
18.05.2005
N ՆՀ-88-Ն
Հրամանագիր