(ուժը կորցրել է 20.12.06 ՀՕ-245-Ն օրենք)
i
010.0083.100505
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2005 թվականի ապրիլի 11-ին
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19 ապրիլի 2000 թվականի, ՀՕ-49) 2-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա) ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման յուրաքանչյուր տոննայի դիմաց`
փոշի 1800 դրամ
ածխածնի մոնօքսիդ 240 դրամ
ազոտի օքսիդներ (վերահաշված
ըստ ազոտի երկօքսիդի) 14800 դրամ
ծծմբային անհիդրիդ 1800 դրամ
քլոր 12000 դրամ
քլորոպրեն 90000 դրամ
քրոմ և քրոմի միացություններ 18957000 դրամ
ֆորմալդեհիդ 46800 դրամ
տոլուոլ 1500 դրամ
քսիլոլ 4500 դրամ.»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
10 մայիսի 2005 թվականի
ՀՕ-83-Ն