030.0080.300405
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆՀ-896 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-896 հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունը`
i
հրամանագրի 1-ին կետով հաստատված` Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդում ռոտացիոն կարգով ընդգրկվող ներկայացուցիչների ցուցակը (հավելված 2) շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ
«ԱրմենՏել» ՀՁ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն
«Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի նախագահ
«Մշակ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ
«ԷյչՓիԷլԷյ» ՍՊԸ-ի տնօրեն
«Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ի նախագահ
«Հայլինք» ՍՊԸ-ի տնօրեն
«Վիրաժ Լոջիք» ամերիկյան ընկերության մասնաճյուղի գործադիր տնօրեն
«Քրեդենս Սիստեմս Հայաստան» ՍՊԸ-ի տնօրեն
«Ալգորիթմ-Սերվիս» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
«Արմինկո» ՍՊԸ համատեղ ձեռնարկության գլխավոր տնօրեն
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցում» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
«Լինք» ՍՊԸ-ի տնօրեն
«Վեբ» ՍՊԸ-ի նախագահ
«ԷյՓիՋի Լեբս» ՍՊԸ ՀՄ-ի տնօրեն
«Երևանի կապի միջոցների ԳՀԻ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ
Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ
«Հայաստանի ինտերնետ միություն» հասարակական կազմակերպության նախագահ
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության նախագահ
«Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
«Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի ԳՀԻ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի գործադիր տնօրեն
«Եվրասիա» հիմնադրամի տնօրեն
«Ինտերնյուս» հասարակական կազմակերպության ծրագրի համակարգող
«ԻՍՄԱ» ՍՊԸ-ի տնօրեն
«Վիասֆեր Տեխնոպարկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
«Միգմա» ՍՊԸ-ի տնօրեն
«Յունիքոմփ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
«Քվանտ» վարժարանի տնօրեն
Կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանի ռեկտոր
«Ավիաինֆոտել» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
«Կրթություն հանուն զարգացման» կրթական և բարեսիրական հիմնադրամի նախագահ
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն
«Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն
«Բի Լայն» ՍՊԸ-ի նախագահ
«Լայքս» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
«Ալկատել Թրեյդ Ինտերնեյշնլ ԷլՋի» ներկայացուցչության տնօրեն
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
«Էլեկտրոնային Հայաստան» հիմնադրամի տնօրեն
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
30 ապրիլի 2005 թվականի
ՆՀ-80-Ն