041.0251.190697
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 հունիսի 1997 թ. թիվ 251
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի`
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` 20-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել նախարարությունների կանոնադրությունները, կառուցվածքները, կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակը, կոլեգիաների կազմը և նախարարների տեղակալների թվաքանակը:
2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հետ համատեղ, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության նախկին առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության, Հայաստանի Հանրապետության նախկին արդյունաբերության նախարարության, Հայաստանի Հանրապետության նախկին էկոնոմիկայի նախարարության վարչական շենքերի հետագա տնօրինության, այդ թվում` նախարարության վարչական շենքի հատկացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախկին էկոնոմիկայի նախարարությանը ենթակա պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների հետագա ենթակայության մասին:
3. Հայաստանի Հանրապետության նախկին առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության, Հայաստանի Հանրապետության նախկին արդյունաբերության նախարարության ենթակա պետական ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները հանձնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ենթակայությանը: